ՕՐԻՆ:
Արմենակ Աբրահամյան. Մենք որոշեցինք մեր իրավունքերը ՄԱԿ-ի միջոցով պաշտպանել
ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Հանձնախմբի Բնիկ Ժողովուրդների Մեխանիզմի 7-րդ նիստում Արևմտյան Հայաստանի պատվիրակությունը հայտարարություն է արել բնիկ ժողովուրդների նկատմամբ արդարության վերականգման ահրաժեշտության, հայերի նկատմամբ կատարված ցեղասպանության ճանաչման և Քեսաբի դեպքերի կապի վերաբերյալ:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին տեղեկացրեց Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանը:
«Հայը բնիկ է և բնիկ էլ մնալու է: Այս գաղափարն է Արևմտյան Հայաստանին հասնելու ամենակարճ ճանապարհը: Այդ բնիկ լինելու պատճառով է, որ հայերին փորձեցին բնաջնջել: Այսօր մեր բնիկությունը ճանաչված է ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծամասնության կողմից: Քեսաբից Արցախ տարածքներում հայն է ապրել»,- ասաց նա:
Արմենակ Աբրահամյանը կարևորեց ՄԱԿ-ի բնիկ ժողովուրդների բաժնում արևմտահայերի գործունեությունը. «Մենք որոշեցինք մեր իրավունքերը ՄԱԿ-ի միջոցով պաշտպանել, որպեսզի բոլոր պետություններն օգնեն մեզ մեր իրավունքները իրացնել, ճնշեն Թուրքիային, որ հարցն առաջ գնա»:
Աղբյուր` Panorama.am