30 նոյեմբեր 2015
Ռուսաստանը հազարավոր զինվորներ և ռազմատեխնիկա է տեղաբաշխում հայ-թուրքական սահմանի երկայնքով:
Այս մասին հայտնում է asialive.info-ն՝ հղում անելով Ռուսաստանի Պաշտպանության նախարարության զեկույցին:
Ըստ տեղեկությունների, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 29-ի առավոտյան հրաման է տվել 58-րդ բանակին «լավագույն ուժեր»-ն անմիջապես տեղաբաշխել հայ-թուրքական սահմանին:
«Լավագույն ուժեր» ասելով` նկատի է առնվում զենիթային, համազարկային կրակի ռեակտիվ և հակատանկային համակարգերը, ինչպես նաև հետևակային և հրետանային զորքերը:
Ըստ աղբյուրի, հայ-թուրքական սահմանին ընդհանուր առմամբ պետք է լինի մոտ 7000 ռուս զինվոր:
Նոյյան տապան
nt.am