Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլևս, բացի իր հայրենիքից. Տիգրան Փաշաբեզյան

Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլևս, բացի իր հայրենիքից. Տիգրան Փաշաբեզյան

Չորեքշաբթի, 22 հունվարի, 2020 թ

«Ուխտ Արարատի». «Հայությունը նահանջելու այլ տեղ չունի այլեւս, բացի իր հայրենիքից…»

Հայաստանն ու հայությունը, այսօր արդեն, անմիջականորեն, դեմ առ դեմ կանգնած են այն մարտահրավերներին ու սպառնալիքներին, որոնց մասին վերջին տարիներին գրում էինք «Ուխտ Արարատի» պարբերականի խմբագրականներում 2005 թվականից սկսած: Գրում էինք, զգուշացնում եւ փորձում մշակել ու առաջարկել դրանց հաղթահարման ուղիներ ու ծրագրեր:

Բայց նախ ամփոփ կերպով վերհիշենք այդ սպառնալիքներն ու մարտահրավերները.

-Ռազմաքաղաքական իրադարձությունների սպառնալից ու սրընթաց զարգացումները Միջին Արեւելքում, մասնավորապես, Սիրիայի ու Իրանի շուրջ: Դրանցից բխող համապատասխան սպառնալիքները ուղղված Սիրիայի, Իրանի հայությանը:

-Իրանի տարածքը միջուկային կամ ընդերք թափանցող ռումբերով հարվածելու հետեւանքում հնարավոր էկոլոգիական եւ հումանիտար աղետների հավանականությունը (1):

-Մեծամորի ատոմակայանի նկատմամբ բնական, տեխնածին կամ ահաբեկչական ակտի միջոցով հնարավոր սադրանքները եւ դրա հետեւանքները, ինչի մասին խոսվում էր <<Արմենիա-2010>> Հայաստանում ՆԱՏՕ-ի վարժանքների ծրագրում (2):

-Կովկասյան եռակողմ (քառակողմ` քրդերի մասնակցությամբ) պատերազմի հրահրման սպառնալիքը (3):

-ՀՀ շրջափակման խստացումը նոր միջոցներով, այդ թվում պարենային եւ էներգետիկ:

-ՀՀ զինաթափման պարտադրանքը եւ խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում (4):

Թվարկված այս եւ այլ սպառնալիքների հետեւանքում ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստն ու ՀՀ պետության ոչնչացումը:

Իբրեւ պատասխան սպառնալիքներին` մենք առաջարկում էինք ձեռնարկել հայության եւ Հայաստանի համապարփակ ինքնապաշտպանության գործը, որի անմիջական ուղիներից մեկն էլ ՀՀ-ի Մշտական, զինված, դրական չեզոքության քաղաքականության որդեգրումն էր: Ինչեւէ, այդ մասին որոշում կայացրել է Արեւմտյան Հայաստանի Ազգային Խորհուրդը, որը հնարավորություն է տալիս որակապես շատ ավելի բարձր մակարդակով կազմակերպելու Միջին Արեւելքի հայության ինքնապաշտպանությունը:

Այստեղ որպես ամփոփում նշենք միայն, որ բոլոր դեպքերում տարածաշրջանում ապրող հայությունը նահանջելու տեղ չունի այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից:

Այստեղ որպես ամփոփում` հավելենք, որ եթե տարածաշրջանի հայությանը պարտադրվելու է նոր բռնագաղթի ու «գաղթի քարավաններ» կազմել, ապա այդ «քարավանները» այլ ուղղություն չունեն բռնելու այլեւս, բացի Արեւմտյան Հայաստանից ու Կիլիկյան Հայաստանից, որն իրենց իրավունքն է, եւ որը, ի դեպ, պարտավոր է պաշտպանել Միջազգային ընկերակցությունը` քավելու համար շուրջ 90 տարի առաջ թույլ տված քաղաքակրթական խոշոր բացթողման մեղքը: Դրա իրավունքն ունի տարածաշրջանում ապրող հայությունը, որովհետեւ ինքն այս վիճակում հայտնվել ցեղասպանության եւ հայրենիքից բռնագաղթվելու հետեւանքով:

Թերեւս արժե մեկ անգամ եւս հիշեցնել նաեւ, որ առանց հայկական եւ քրդական հարցերի ամբողջական ու լիակատար կարգավորման հնարավոր չէ տարածաշրջանում հաստատել երկարատեւ ու կայուն խաղաղություն եւ ակնկալել իրական զարգացում ու առաջընթաց:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների հասարակական նախաձեռնություն

nashaarmenia.info/2020/01/22/հայությունը-նահանջելու-այլ-տեղ-չունի/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail