Յ. ՊԱԼԵԱՆ – SOS. Save Our Souls. Ազատեցէ՛ք Մեր Հոգիները
21 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ԱՆԴՐԱԴԱՐՁ.
SOS… Վտանգուած հայերէնի համար:
Գրական երկ մը կը թարգմանէի: Հեղինակը չէր գոհացած ըսելով` ծառ, բոյս, ծաղիկ, պտուղ: Անոնցմէ իւրաքանչիւրը իր անունը ունէր: Յաճախ` չլսուած անուններ: Դիմեցի բառարանին: Գտայ բառեր, զորս չենք լսած, չենք լսեր, անոնց թրքերէնը, արաբերէնը, ֆրանսերէնը, անգլերէնը կը գործածենք այնքա՜ն բնականութեամբ, չենք անդրադառնար անգամ, որ անոնք հայերէն չեն:
Այսպէս խեղճացած է հայերէնը, դարձած` հասարակ եւ տարրական հաղորդամիջոց, կորսնցուցած` իր բազմերանգ արտայայտչական կարողութիւնը: Կրկին կը յիշեմ Շաւարշ Միսաքեանի դիպուկ խօսքը. հաց պանիրի հայերէն:
Եթէ փորձուիք հայերէն բառերը գործածել ձեր խօսքին ճշգրտութիւն տալու համար, գործնապաշտներ կ՛ըսեն. պարզ խօսեցէ՛ք, որ հասկնանք: Պարզութիւնը արեւելքի մէջ թրքերէն, արաբերէն եւ պարսկերէն բառերով է, արեւմտեան երկիրներու մէջ` ֆրանսերէն, անգլերէն, Հայաստան եւ ներքին սփիւռք` ռուսերէն: Հիմա, Հայաստանի մէջ, միջազգային համարուած բառերը կը տառադարձուին:
Լսեցէ՛ք Հայաստանի հեռատեսիլը, քաղաքական գործիչները, վերլուծաբանները, լրագրողները, կարդացէ՛ք թերթերը, կամ հետեւեցէ՛ք համացանցային շատախօսութիւններուն (twitter, facebook): Օտար բառը կարծէք յառաջդիմութեան եւ բանգիտութեան վկայական է: Կարդա՛լ մեծ կատակերգակ Մոլիերի «Իմաստուն կիներ»-ը (Les femmes savantes): Այսօր պէտք է ըսել «(Չ)Իմաստունք»:
Զբօսաշրջիկներու համար պրակներ կը պատրաստուին այս կամ այն երկրի մէջ տեղական լեզուով հաղորդակցելու համար (հաց, պանիր, ջուր…): Կ՛ըսուի, որ շուրջ վեց հարիւր բառով կարելի է բնական կերպով հաղորդակցիլ այս կամ այն երկրի բնակիչներուն հետ, նոյնիսկ` հասկնալ լրատուամիջոցները: Հայաստանի քաղաքական գործիչներու, վերլուծաբաններու եւ մամուլի «հայերէն»-էն առանձնացուցի շուրջ վեց հարիւր բառ, որ դեռ կրնայ աւելնալ: Մի՞թէ քաղաքականութիւնը եւ լրատուութիւնը նոր լեզուի պէտք ունին: Մեսրոպի, Եզնիկ Կողբացիի, Նարեկացիի, Մխիթար Գօշի, Անանիա Շիրակացիի, Հերացիի, Մալխասեանի, Աճառեանի, Վիքթոր Համբարձումեանի, Տէրեանի, Վարուժանի, Չարենցի հայերէնը այնքա՜ն նախնական է, որ իմաստութեան դուռ կը համարուին օտար բառերը:
Ազգային իրա՛ւ գիտակցութեամբ տոգորուած մտաւորականութիւնը ինչո՞ւ լուռ կը մնայ: Ինչո՞ւ ազգ փրկելու եւ ղեկավարելու յաւակնութիւն ունեցող ղեկավարութիւնները, ներսը եւ դուրսը, Պիղատոսի պէս կը դիտեն հայերէնի այլասերման աղէտը, որ պիտի յանգի… անհետացման:
Ճիշդ է` հայրենի պետութիւնը ունի Լեզուի տեսչութիւն:
Որպէսզի ան չըլլայ ձեւական գոյութիւն, ինչո՞ւ անոր լիազօրութիւն, իրաւասութիւն եւ միջոցներ չտալ լեզուի եւ հայու ինքնութեան պաշտպանութեան համար, որպէսզի լռեցնէ հայերէնը խեղող քաղաքական գործիչը, հեռատեսիլը, մամուլը, վերացնէ խայտառակ ցուցանակները:
Հայաստան կը ստեղծուի՞ նոր, ժամանակակից եւ արդիական էսփէրանթօ: Եւ յետոյ ի՞նչ:
Սփիւռք(ներ)ի պարագան նոյնքան մտահոգիչ է: Բարձրացող եւ չլսուող ձայներ կան, բայց լսողներ չկան: Եւ հայերէնը կը փոխարինուի օտար լեզուներով:
Ամէնքս ալ անպատասխանատու էսթեպլիշմընթային-նոմենքլաթուրային հանդիսատեսներ կամ անդամներ ենք, պրիճի ակումբին մէջ կամ նաւապտոյտներու զբօսաշրջիկներ:
Յաճախ կը յիշեմ Ցեղասպանութենէ ճողոպրած մամիկի մը թրքերէն խօսքը: Ան կ՛ըսէր. «Ամէն անգամ որ ուղտը ծունկը գետին կը դնէ, հոն քարվանասարայ չի շինուիր»: Հիմա այդ է, որ կ՛ընենք: Աստ եւ անդ, մեր գետին դրած ծունկերուն համար լեզուական եւ մամուլի քարվանասարայներ կը շինենք:
Շատեր պէտք է յիշեն ամերիկեան ժապաւէնը (1982). «Վերջապէս օդաչու մը կա՞յ օդանաւին մէջ»:
12 յունուար 2020, Նուազի-լը-Կրան
Յ. Գ. Մտահոգուելու պատրաստակամութիւն եւ խիղճ ունեցող հայուն համար այս էջին կը կցեմ վերջին շաբաթներուն գրուածներէ եւ խօսուածներէ առանձնացուած հայատառ օտար բառերու ցանկ մը:
«Նորահայերէն» Բառեր
Հավես, հիսթերիա, դեստրուկտիվ, կոմպրոմատ, սյուժեներ, շառ (ոչ կարմիր իմաստով), օպերատիվ, դեպարտամենտում, ֆիլտրված, կոլապս, էքսկլյուզիվ, պրոդուկտիվ, ինտրիգ, փաբեր, քոմենթ, ինստանցիա, կատեգորիա, դինամիկա, ֆորմատ, պոպուլյարությամբ, պիտի քլինքի, գլամուրայինէ, ռեաբիլիտացիա, ստացիոնար, ֆիքսել, ֆուտուրիստական պերֆերմանս, իշխանազավթում, տրյուկ, գլոբալ, ագրոարդիւնաբերական, ագրարային, պլան, էթիկա, իմիտացիա, էլեմենտ, ապրիորի, շիզոֆրենիկներ, տյունինգ, կոնսուլտացիա, վենդետա, վերբալագրեսիա, էսկալացիայի, պետականակտիվների, օրիգինալում, տենդենցը, տրավման, դիսոնանս, վոյաժ, ռեֆլեքսորեն, լեգիտիմ, կորպորատիվ, պիկ, էքսցեսներ, դեբիլություն, ավտոմատ, հա՛մէլ, կոնֆերանս, կլան, սուբյեկտների, տրանսպորտային, էքստրասենս, ինֆոգրաֆիկա, ինդուստրիա, բիգ, մոտիվացիա, թրաֆինքինկ, ֆոն, ամբիցիա, գենետիկօրէն, բրոնխ, միմանս, ազգային պարկ, նախաարբիտրաժային, կոսմետիկ, ցինիկ, կոմյունիկեում, բրիգադ, օպերատիվ, տեմպ, սեկմենտ, դեբետ, ավտորիզացիա, լիցենզավորման, դեմագոգիա, անատոմիա, ռեսուրսներ, իմպուլսիվ, տուրբուլենտություն, սոլիդ, մոդեռնիզացիա, էպոպեա, իռացիոնալ, ինֆանտիլություն, ամենաէքսպանսիոնիստական, էքսպանսիայի, աբսուրդ, ռեպրեսիա, ակտիվ, թամբալ, դիագնոզ, տոտալ, կապիտալ, պրակտիկա, պարամետր, սկանդալ, ինֆորմացիա, ռեժիմ, ասոցիացվումէ, կոնֆլիկտներ, ասամբլիա, ինտեգրացիոն, մեդիադաշտ, պրիմիտիֆիզմ, պացիենտին, սիւպսիտավորել, թրենդ, վիրտուալ, ռեբուս, սուբյեկտ, օբյեկտներ, ֆիքսել, կոմպրոմիսներ, էշելոններ, կոնցեպտուալ, դիվիդենտ, ռէակցիա, ինտելեկտուալներ, ապարատ, պատրիոտսեքյուրիթի, պառազիտներ, վալերյանկա, մանդատավոր, դիսկոմֆորտ, ֆրոնտ, նյուանս, դիսկուրս, դիալեկդիկա, պարադոքս, ռացիոնալ, ֆունկցիա, թալան, ֆոն, հոմոֆոբիա, ակցիա, ինդուլգենցիա, պասիվութիւն, հիպնոզ, ինտերեըր, դիզայն, թայֆայականութիւն, կարիերա, բարիկադ, կոլեկտիվ,պրոբացիա, կոմունիկացիա, էստաֆետ,ինստիտուցիոնալ, շանս, տակտիկական, ստրատեգիական, կոնստրուկտիվ, ագրեսիվ, ֆորսաժիռեժիմ, դետալ, գերլեգիտիմ, էլաստիկություն, ռեպրեսիվ, մանեւրել, մանդատ, պլան, սցենար, տնտեսականմոդել,թարգեք, պրեմիերմինիստրը, բադրիջան, մուրաբա, ջեմ, պրոբլեմ, դեֆիցիտ, ռեկորդ, լեգենդ, սխեմա, ռեալ, կոմանդա, լապշա, ռազբորկա, ռաունդ, ռեպլիկ, մուննաթ, արենա, կոնֆիգուրացիա, թեզիսուհակաթեզիս, տերմին, ավտոնոմ, էվոլուցիա, ֆորմալ, սենսուալ, տրանսենդենտ, ուտոպիա, մակրո, միկրո, էսթետիկա, բուրժուական, կոմունիկացիա, հոսպիտալացվել, հոսպիտալ, արտիստ, կոմպոզիտոր, դեպարտամենտ, նորմալ, մոբիլազացնել, մանթրաշ, գրաֆիկ, կոնֆերանս, օպտիմիզացիա, մաքսիմում, բալանսավորված, կոլեգիա, կոռուպիցիոներ, բոյկոտել, տրակտ,էներգիա, տուրիստական օբյեկտ, հաբեր, կազուս, ռադիոնուկլիդներ, ռիսկ, դիետոլոգ, լիցենզիա, տոնուս, լակտացիա, դոզա, պոլիկլինիկա, օտոլարինգոլոգիա, ֆիտոգեն, թեստավորման, նորմատիվ, լաբորատոր, սեքսուալ, անալիզ, սինթէզ, դեկադենտական, ասկետիզմ, էլեմանտարիզմ, էկզիստենցիա, էքսպերիմենտ, ինտոսպեկցիա, մեթաֆիզիկա, պոզիթիֆ, միստիզիսմ, միֆ, բադալոկ, ապամոնթաժեցնել, մաղատանոս, նաանա, պետրուշքա, պամիտոր, խիրուրկ, ստամոլոքիական, կատեգորիա, շալվար, էպիլացիա, սուջուխ, փաստուրմա, կոալիցիա, բանկ, աբոնեմենդ, էլիտ, էլիտար, բլղուր, ռեստաւրացիա, դոնոր, շաու, պոտենցեալ, սդանտարտ, մալուխ, բուլետեն, կոնսպեկտավորում, կաբինետ, սինքրոնացված, ռեսուրսներ, ֆերմեր, ագրարագյուղացիական, կադրային, ռեպորտաժ, կարիկատուրա, պլանավորված, սոցիալդեմոգրաֆիական, էյֆորիկ, օպտիմալ, օպտիմալացում, բազա, ռազմաբազա, դիամետր, սանիտարական, օպերատոր, իներցիա, տրեյլեր, սուբվենցիոն, ֆեդերացիա, ֆայերներ, կոնյուկտուրա,տրանսպորտ, ասոցացվել, սենսացիոն, սկանդալ, շոփինգ, շոկ, սենսացիա, բոմբինֆո, կոնտակտ, էնտուզիազմ, պրոցեդուրա, ադապտացվել, դետալացված, շանտաժ, կոնկրետ, ինտեգրվում, օրգանիզմ, դրամատիզմ, ինտուիցիա, ֆունդամենտալ, էֆեկտիվություն, բիսեդկա, մոնիտորինգ, նեգատիվ , էֆեկտ, տեմպ, ավտորիտար, փոշմանել, պրոցես, ֆիասկո, ֆարս, կոմերցիոն, ժարգոնային, ֆաքթ, պաթոս, գլոբալացում, ռիթմ, պրիզմա, պրոհայկական, օպտիմիզմ, հումանիտար, պրոյեկտ, պրոցես, պանսիոնատ, կոլեգիա, ֆոնդ, իմպուլս, էմոցիոնալ, դինամիկա, միգրացիոն, պարտիտուր, զաւթել, բրինտ, թոփ, ֆոտո, դիվերցիվիքացիա, ծխելը թարգել, քթի նորաձեւության մին-յուսներն ու պլյուսները, պլաստիկ վիրահատություն, պրոֆեսիոնալ, ցենզուրա, բրենդային դեղեր, թերակտիվութիւն, մտքեր գեներացվել, մտածել կոմֆորտի մասին, նորիմիջով, փաբերումկրթված, օտարգրանտներով սնված եւ մշտապեսպետությունը վարկաբեկող մարդկանց միթիմ, պերմանենտ,անարխիա, Ստամբուլյան կոնվենցիա, վենդետա, այսպիսի տեմպերով, բողոքիակցիա… շարքային պացիենտին, սիւպսիտավորել, թրենդ, վիրտուալ, ռեբուս, սուբյեկտ, օբյեկտներ, ֆիքսել, կոմպրոմիսներ, էշելոններ, կոնցեպտուալ, դիվիդենտ, ռէակցիա, ինտելեկտուալներ, ապարատ, պատրիոտսեքյուրիթի, պառազիտներ, վալերյանկա, մանդատավոր, դիսկոմֆորտ, ֆրոնտ, նյուանս, դիսկուր, իմիջ, սատիրիկները, լեքսիկոն, դիվիտենտներ, մեսիջ, վերբովկա, դաբրո, սպեկուլացիա, վախտվա, ֆիզկուլտ, պրիմիտիվ, բարիկադ, ֆանատ, տոտալ, մոնոլիտությամբ, ինկվիզիցիա, դեբետ, կուրորտայիներկիր, վեկտոր, հակաուտոպիայիժանր, ֆանտաստիկ, տրանսպորտային, ջեբը, ռեպրեսիվ, բալանս, իներցիա, բաստիոն, սոցիում, իլյուզիա, սայթ, բենդ, պրոֆիլ, պաթոլոգիգ, քոմենթ, փնթի, դեպրեսիա, ֆիկտիվ, կրեդիտային, պորֆիցիտային, կորպորացիա, կորպորացիա, կապիտալացում, ասոցիացիա, օբյեկտ,ռեգիոն, իմպիչմենտ, ստանդարտներ, ֆանատիկ, անտինոմիա, ինտրեսպեկցիա, պերցեպցիա, սենսուալիզմ, կոորդինացիա, սպեկուլյատիվ, սուբստրատ, վոլյունտարիզմ, պոզիտիվիզմ, էմպիրիկ, ֆունկցիա, տրիադա, անտրոպոլոգիա, օրգանական, ինտրիգ, գեոպոլիտիկները, կորպուս, լոյալ, կոմբայնգյուղտեխնիկա,ցածրռանգի, մոտիվ, տրիվիալ, իմպուլսիվ,մոտիվացիա,ապոլոգետ, լեվիաֆան, ապաթիա, կրեատիվ, ռեւանշ, կըկոնսոլիդացնի, տակտիկական, նեպոտիզմ, կոմունիկացիա, կոնցեպտուալ, տանդեմ, կլան, սուվերենութիւն, բազմավեկտոր, հիբրիդայինպատերազմ, վակխանալիա, դեբիլիզմ, դեգեներատիզմ…
Կարգ մը բառեր կրկնուած են: Եթէ այբբենական ցանկ կազմուի, այդ կրկնութիւններէն կարելի կ՛ըլլայ խուսափիլ:
Ընթերցողը կրնայ ամբողջացնել ՆՈՐԱՀԱՅԵՐԷՆի բառացանկը… եւ ղրկել իր յարմար դատած հասցէներուն:
Յ. Պ.
www.aztagdaily.com/archives/461597