Թուրքիայի աննախադեպ խոստովանությունը – ինչ է սպասվում Երեւանում

Թուրքիայի աննախադեպ խոստովանությունը. ինչ է սպասվում Երեւանում

23.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան: «««ՈՐՈՇՈՒՄ «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»»»

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հունվարի 22-ին հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի իր գործընկերոջ հետ, որի ընթացքում քննարկվել են երկկողմ հարցեր, Կիպրոսի հարակից ջրերում թուրքական ինքնիրավչությանն առնչվող հարցեր՝ Անկարայի հորատումների կապակցությամբ, եւ Հայաստան-Կիպրոս-Հունաստան եռակողմ ձեւաչափի Երեւանում սպասվող առաջին Վեհաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

Եռակողմ ձեւաչափը 2019-ի մարտին նախաձեռնեց Երեւանը, ինչի առիթով Զոհրաբ Մնացականյանն այցելեց Կիպրոս, եւ տեղի ունեցավ երեք արտգործնախարարների առաջին հանդիպումը:

Առաջին Վեհաժողովը Երեւանում սպասվում էր 2020-ի հունվարին, սակայն ըստ ամենայնի դա չի լինի: Իսկ կլինի՞ եռակողմ առաջին Վեհաժողովը փետրվարին, թե՞ սպասել այն ավելի ուշ: Իհարկե հաստատապես պնդում եւ հավաստիացում, որ հունվարին լինելու էր այդ Վեհաժողովը, չկար: Ըստ այդմ խոսք չկա հետաձգելու մասին: Հնարավոր է, որ տվյալ պարագայում խոսք կարող է լինել Վեհաժողովի առավել հանգամանալից եւ ընդգրկուն օրակարգի նախապատրաստման մասին, հաշվի առնելով նաեւ 2020 թվականի առաջին իսկ օրերից ռեգիոնալ նոր իրողությունները:

Այդ առնչությամբ, ի դեպ, հունվարի առաջին օրերին Կիպրոսի եւ Հունաստանի արտգործնախարարներն այցելել էին Եգիպտոս՝ կիպրական ջրերում Թուրքիայի գործողությունների շուրջ քննարկումների համար: Արդյոք դրանցում քննարկվել է Հայաստանի նախաձեռնած եռակողմ ձեւաչափի հարցը, որպես արդյունավետ քաղաքական գործողությունների մի ուղղություն, հաշվի առնելով այն ներուժը, որ այդտեղ կարող է պարունակել Հայաստանի մասնակցությունը:

Ի դեպ, այդ առնչությամբ խիստ հատկանշական էր Թուրքիայի իշխանության մի բարձր ինքնախոստովանություն: Օրերս նախագահ Էրդողանի գլխավորությամբ տեղի ունեցած Բարձր խորհրդատվական խորհրդի նիստից հետո նախագահի աշխատակազմի հանրային կապի ծառայության պատասխանատուն հայտարարել էր, թե «որոշ շրջանակներ Թուրքիան պառակտելու համար առաջ են քաշում 1915-ի դեպքերի վերաբերյալ հայկական մոտեցումներն ու պնդումները»: Պաշտոնյան խոստովանել էր նաեւ, թե Բարձր խորհրդի նիստում քննարկվել է հայկական հարցն ու այդ առնչությամբ մարտահրավերներին ի պատասխան Թուրքիայի անելիքը:

Փաստացի, պաշտոնական Անկարան խոստովանում է, որ հայկական հարցն ունակ է ընդհուպ պառակտել Թուրքիան, բացահայտելով Անկարայի խորքային վախը: Արդյոք Էրդողանն էլ պատրաստվում է երեւանյան Վեհաժողովին, դրա օրակարգի նկատմամբ ունենալով որոշակի տագնապալի սպասում՝ հատկապես ունենալով նաեւ 2019-ի տարեվերջին ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների քվեարկությունը հայկական հարցով, ու նաեւ ակնհայտորեն որոշակի խնդիրներ ունենալով հայկական հարցի «կոնսերվացման» գործում իր գրեթե հարյուրամյա դաշնակից Պուտինի հետ, որոնք բավական նրբորեն դրսեւորվեցին Լիբիայի հարցում:

Երեւանը պատրաստվու՞մ է իր եռակողմ նախաձեռնության առաջին իսկ Վեհաժողովը նշանավորել ընդգրկուն ձեւաչափով, ինչպես ԵՏՄ հոկտեմբերյան Վեհաժողովը Հայաստանում: Այս դեպքում իհարկե խոսքը Իրանին հրավիրելու մասին չէ, այլ օրինակ Եգիպտոսին ու Իսրայելին: Ի դեպ, համակենտրոնացման ճամբարներում Հոլոքոսթի զոհերի հիշատակի միջազգային համաժողովի շրջանակում Երուսաղեմ է այցելել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը Կնեսետի նախագահի հետ զրույցում ասել է, որ հայերի եւ հրեաների ցեղասպանության պատմական ողբերգությունները եւ մարդկության դեմ հանցանքները կանխարգելելու համար կարեւոր է երկու ժողովուրդների գործակցությունը:

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)
GÉNOCIDE ARMÉNIEN – LE DÉNI EST LE DERNIER ACTE D’UN GÉNOCIDE

lragir.am/2020/01/23/511001/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail