Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու

Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից

Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու

Հայաստանը ձգտում է տիեզերք. ԱԺ-ում նոր օրինագիծ է քննարկվում

24 հունվար, 2020 – //civilnet.am//

ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԽՈՅԻ(ՀԱՅԻ) ԴԱՐԱՇՐՋԱՆԻՆ, ՈՐԸ ՊԻՏԻ ՋՆՋԻ ՁԿԱՆ ԹՈՂԱԾ ԱՐՀԱՎԻՐՔԸ, ՈՐԸ ԳԼԽԻՑ ԱՐԴԵՆ ՀՈՏԱԾ ԷՐ…

Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու․ այս մասին այսօր՝ հունվարի 24-ին, Ազգային ժողովում «Տիեզերական գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

Նրա խոսքով, արբանյակների, ընդհանրապես տիեզերական գործունեության ոլորտն աշխարհի առաջանցիկ ինժեներական ոլորտներից մեկն է։

«Ոլորտի տարեկան շրջանառությունն ու շուկայի չափը գնահատվում է շուրջ 250 մլրդ դոլար», – ասաց նախարարը:

Նախարարի խոսքով, օրենքը կարգավորելու է այս ոլորտը Հայաստանում, որը ներկայում կանոնակարգված է միայն միջազգային իրավունքի նորմերով: Տիեզերական գործունեության մասին օրենքի նախագծով, նշել է նախարարը, կարգավորվում են ՀՀ-ում տիեզերական գործունեության կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

«Սահմանվում են տիեզերական գործունեության, տեխնիկայի, օբյեկտների, ենթակառուցվածքների և տիեզերական տարածության հասկացությունները»,- ասաց Արշակյանը` հավելելով, որ ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու:

«Սա ռազմարդյունաբերության, Հայաստանի բարձր տեխնոլոգիական զարգացման անկյունաքարային և կարևորագույն ոլորտներից մեկն է: Ուրշ բան, որ մինչ այժմ սա կանոնակարգված չի եղել: Մենք հիմա կանոնակարգում ենք ոլորտը, տրվել են հարկային արտոնություններ: Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվել ու տարվում են, որպեսզի խաղացողներ մտնեն Հայաստան: Ողջ տեխնոլոգիական ուղղությանը կարող է լոկոմոտիվի նման իր հետևից տնել: Այժմ տիեզերական գործունեության ոլորտը շատ է զարգացել, մարդիկ կարողանում են արդեն իրենց բակերից փոքր արբանյակներ թողարկել»,- հայտնեց Արշակյանը:

Կառավարությունում կարծում են, որ օրենքի ընդունման արդյունքում, որով նախատեսված են նաև հարկային արտոնություններ, Հայաստանը կդառնա տիեզերքի բնագավառում գործունեություն ծավալելու տեսանկյունից ամենագրավիչ երկրներից:

Արշալույս Մղդեսյան

Տիեզերական գործունեության ոլորտը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացման կարևոր ուղղություններից է դառնալու

civilnet.am/news/2020/01/24/Հայաստանը-ձգտում-է-տիեզերք-ԱԺ-ում-նոր-օրինագիծ-է-քննարկվում/374879?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail