«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից». Դավութօղլու

«Թուրքիան երբեք այդպիսի խայտառակ նամակ չէր ստացել ԱՄՆ-ի նախագահից». Դավութօղլու

22 Հունվար 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ: ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Թուրքիայի նախկին վարչապետ ու արտգործնախարար, նորաստեղծ «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն անդրադարձել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղարկած հայտնի նամակին:

Խոսելով նամակի բովանդակությունից, որում Թրամփը Էրդողանին հորդորել էր «հիմար չլինել»՝ Դավութօղլուն հայտարարել է, որ եթե իր վարչապետության ժամանակ արտգործնախարարը փոխանցեր իրեն այդ նամակը, ապա ինքը պաշտոնանկ կաներ տվյալ նախարարին:

«Իմ արտգործնախարարության շրջանում ես պաշտոնանկ կանեի մեր դեսպանին, ինձ այդպիսի նամակ բերելու համար: Պաշտոնանկ կանեի նաև արտգործնախարարին (վարչապետության ժամանակ), եթե նա այդպիսի նամակ ինձ հանձներ»,- ասել է Դավութօղլուն:

Դավութօղլուն հիշեցրել է, որ իր արտգործնախարար եղած ժամանակ նույնպես ԱՄՆ-ի հետ հարաբերություններում լարվածություն եղել է, բայց «Թուրքիան այնպիսի խայտառակ նամակ երբևէ չէր ստացել, ինչպիսին Թրամփի ուղարկած նամակն էր»:

Հոկտեմբերի 17-ին հրապարակված սկանդալային նամակը հետևյալ բովանդակությունն ուներ՝

«Հարգելի նախագահ

Եկեք լավ պայմանավորվածություն ձեռք բերենք: Դուք չեք ցանկանա դառնալ հազարավոր մարդկանց սպանության պատասխանատուն, ես էլ չեմ ցանկանում ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունը, որը ես կարող եմ անել: Թե ինչ կարող եմ անել այդ ուղղությամբ ցույց եմ տվել հոգևորական Բրանսոնի հետ կապված դեպքերի ժամանակ, ինչը փոքրիկ օրինակ էր:
Ես Ձեր որոշ խնդիրները լուծելու համար շատ ջանք եմ գործադրել: Աշխարհին մի հիասթափեցրեք: Դուք կարող եք լավ համաձայնություն ձեռք բերել: Գեներալ Մազլումը ցանկանում է Ձեզ հետ բանակցել. պատրաստ է լուրջ զիջումներ անել, որոնք նախկինում երբեք չէր անի: Ձեզ եմ ուղարկում նրա՝ ինձ գրած նամակի պատճենը, որը ես նոր եմ ստացել: Եթե Դուք սա իրականացնեք ճիշտ և մարդկային ձևով, պատմությունը Ձեզ դրական լույսի ներքո կհիշի: Եթե լավ բաներ տեղի չունենան, պատմությունը ձեզ հավերժ որպես սատանա կհիշի: Մի՛ համառեք: Հիմար մի՛ եղեք:

Ավելի ուշ Ձեզ կզանգեմ

Հարգանքներով՝ Դոնալդ Թրամփ»

Աղբյուր` internethaber

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.-ГЕНОЦИД АРМЯН – ОТРИЦАНИЕ – ПОСЛЕДНИЙ ДЕЙСТВИЕ ГЕНОЦИДА

ermenihaber.am/am/news/2020/01/22/Թուրքիա-ԱՄՆ-Դավութօղլու/174323

Facebooktwitterredditpinterestlinkedinmail