Հունաստանը հայտարարել է, որ Թուրքիայի սպառնալիքների պայմաններում իրավունք ունի ուժեղացնել իր պաշտպանությունը
25 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ: «««Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի 10.01.2018 թ. որոշումը «Արեւմտյան Հայաստանի հայերի Պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»»»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ Էգեյան ծովում Հունաստանը ռազմականացրել է Թուրքիային սահմանակից այն 23 կղզիներից 16-ը, որոնք միջազգային պայմանագրերի համաձայն պետք է ապառազմականացված լինեին:
Հունաստանի պաշտպանության նախարարությունը պատասխան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Թուրքիայից եկող սպառնալիքների պայմաններում երկիրն իրավունք ունի ուժեղացնել իր տարածքների պաշտպանությունը, այդ թվում՝ կղզիների:
«Առնվազն երկերեսանիություն է միջազգային պայմանագրերի վկայակոչումը մի երկրի կողմից, որը շարունակաբար խախտում է գրեթե բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխան իրավունքները, պատերազմով է սպառնում իրենց օրինական իրավունքները իրացնող հարևաններին ու դաշնակիցներին: Եվ դեռ գովասանքի է արժանանում Լիբիա զենք ուղարկելու է արգելքը խախտելու համար»,- ասված է Հունաստանի ՊՆ-ի հայտարարության մեջ:
Հունական կողմը նշել է, որ միջազգային իրավունքը հարգելու մասին բոլոր կոչերը Թուրքիայի կողմից անտեսվելու պայմաններում իրենք շարունակում են օրինապես հիմավոր մտահոգություններ ունենալ:
Աղբյուր` Sputnik
ermenihaber.am/am/news/2020/01/24/Թուրքիա/174455