Կանաչ Յեղափոխութիւն Արցախում. Ում Են Պատկանում ՀԷԿերը – Կանաչ Յեղափոխութիւն Արցախում. Ում Են Պատկանում ՀԷԿերը

Կանաչ Յեղափոխութիւն Արցախում. Ում Են Պատկանում ՀԷԿերը – Կանաչ Յեղափոխութիւն Արցախում. Ում Են Պատկանում ՀԷԿերը

27 ՅՈՒՆՈՒԱՐ 2020 – ՕՐՈՒԱՅ ՍԼԱՔ:

ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄԵԱՆ

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք -ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

Սոթքից Քարվաճառ ճանապարհն անցնում է գեղատեսիլ ու ջրառատ Թարթառի կողքով: Բայց արդէն մի քանի տարի գետի փոխարէն մի հատուածում ցամաքած հուն է:

Թարթառի վրայ փոքր ՀԷԿ-եր են կառուցում: Դժուար է ասել, թէ ով է կառուցում, ինչ փողով եւ ինչու: Նախկին կառավարութիւնը ՀԷԿ շինարարութեան նախագծերը ներկայացնում էր որպէս հրամայական ու առատօրէն շինթոյլտուութիւններ, ինչպէս նաեւ բանկային (դրա-մատնային-Խմբ.) վարկեր ստանալու երաշխիքներ էր տալիս:

Արցախի գործող կառավարութիւնը հաշուետուութիւն էր ներկայացնում, որ Արցախը ոչ միայն իրեն ապահովել է էլեկտրաէներգիայով(ելեկտրական ուժանիւթով-Խմբ.) , այլ նաեւ կարող է արտահանել: Հաւանաբար, Արցախն էլեկտրաէներգիայ է արտահանում Հայաստան՝ յանուն դրա չորացնելով գետերը:

Փորձագէտները չեն բացառում, որ ՀԷԿ շինարարութեան ծրագիրը մտածել են, որ ամբարտակներ կառուցելով ջրերն ուղղեն ինչ որ մէկի հողերը ոռոգելուն: Այս վարկածը հաստատւում է նրանով, որ շատ տեղերում ամբարտակներ դրուած են, իսկ գեներատորներ (Ելեկտրածիներ-Խմբ.) չկան: Ջուրը ՀԷԿ-ի անուան տակ պարզապէս հոսում է անհրաժեշտ ուղղութեամբ:

Յայտնի չէ՝ արդեօք այդ ծրագրով տրուած վարկերը վերադարձուել են, թէ դուրս են գրուել, ինչ օգուտ է դրանցից ստացել Արցախը, բայց ակնյայտ է, որ ինչ-որ մէկն իրեն իրաւունք է վերապահել փոխել գետերի ուղղութիւնը, անխնայ շահագործել բնական ռեսուրսներն (աղբիւրներ-Խմբ.) ու անպատիժ ամէն ինչ դուրս գրել:

Արդէն երկար տարիներ Քարվաճառում ապրող Ալեքսանդր Քանանեանը հացադուլ է յայտարարել: Նա պահանջում է դադարեցնել Թարթառ գետի վրայ ՀԷԿ շինարարութիւնը եւ ստուգել շրջանի բոլոր ՀԷԿ-երի բնապահպանական անվտանգութիւնը:

Հացադուլի փաստը շոկ (Ցնցում-Խմբ.) էր բոլոր արցախցիների համար: Քարվաճառի դպրոցականներն աջակցել են նրա պահանջներին ու յայտարարել, որ դասադուլ են սկսում: Արցախի օմբուդսմեն Արտակ Բեգլարեանը երկխօսութիւն է նախաձեռնել Քանանեանի ու կառավարութեան միջեւ, որը յայտարարել է շինարարական աշխատանքների դադարեցման մասին:

Բեգլարեանը նշել է, որ կառավարութիւնը հաւաստիացրել է իրեն, որ շինարարական աշխատանքներն արդէն դադարեցուել են, եւ կառավարութիւնը պատրաստ է կառուցողական քննարկումների ու համագործակցութեան:

Քանանեանը «Կաւկազսկի Ուզել»ի թղթակցի հետ զրոյցում ասել է, որ կտրականապէս բացառում է Արցախի նախագահ Բակօ Սահակեանի ու օլիգարխների (սակաւապետներու-Խմբ.) հետ երկխօսութեան ցանկացած հնարաւորութիւն: Նրա խօսքով, պէտք է յանձնաժողով լինի՝ հասկանալու համար, թէ ինչպէս է ֆինանսաւորում յատկացուել ՀԷԿ շինարարութեան համար: Քանանեանն ասել է նաեւ, որ քանի դեռ շարունակւում են բանակցութիւնները, չի դադարեցնելու հացադուլը:

Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլեանը հացադուլի առաջին օրը մեկնել է Քարվաճառ: «Ուրախ եմ արդէն իսկ սկսուած բանակցութիւնների համար եւ յոյսով եմ, որ դրանք յաջող աւարտ կ’ունենան: Կ’ուզէի նշել նաեւ, որ Քանանեանը տեղեկացուած է յառաջիկայ ընտրութիւներից յետոյ նոր կառավարութեան համար բնապահպանական հարցերի առաջնահերթութեան եւ հէկերի ու բնական պաշարների օգտագործման հանրային վերահսկողութեան արդիւնաւէտ մեխանիզմներ (գործիքակազմեր-Խմբ.)ի արմատաւորման մասին», նշել է, Մասիս Մայիլեանը:

Արցախցիներին յեղափոխութիւն է պէտք՝ ոչ թէ կախաղաններ ու մաուզերիստներ, այլ ազգային բարիքների նկատմամբ իրաւունքի վերադարձ:

ՀԱՅՈՑ ԲՆՆՕՐԱՆ – Մենք Հայ ենք – ՀԱՅԿԱԿԱՆ ԼԵՌՆԱՇԽԱՐՀԸ

asbarez.com/arm/362520/Կանաչ-Յեղափոխութիւն-Արցախում-Ում-Են-Պ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail