ԵՐԿՐԱՇԱՐԺ – Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

Հայաստանը ցավակցել է Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ

26 Հունվար 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ԱՐԵՒՄՏԵԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՅՍՕՐՈՒԱՅ ԹՈՒՐՔԻԱ:

«««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին- Արեւմտյան Հայաստանի եւ Կիլիկիայի տարածքների ապառազմականացման, այնտեղից Թուրքիայի Հանրապետության բռնազավթիչ ուժերը դուրս բերելու վերաբերյալ»»»

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը Telegram ալիքում հրապարակված հայտարարությամբ ցավակցություն է հայտնել Թուրքիային։

«Խորապես ցավակցում ենք Էլազըղում տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնաս կրած շրջանների վերականգնում»։

Նշենք, որ Թուրքիայի արևելյան Էլազըղ (պատմ. Խարբերդ) նահանգում հունվարի 24-ի երեկոյան տեղի է ունեցել ավերիչ երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցումները, ըստ Ռիխտերի սանդղակի, եղել են 6.8 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժին հաջորդել են մի քանի տասնյակ հետցնցումներ։ Փլուզումներ են եղել Էլազըղից մինչև Մալաթիա։

Ըստ պաշտոնական տվյալների՝ զոհերի թիվն այս պահին հասել է 35-ի, իսկ հոսպիտալացվածների թիվը՝ 1607-ի։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այցելել է երկրաշարժից տուժած և Էլազըղի քաղաքային հիվանդանոցում հոսպիտալացված քաղաքացիներին։

Տեղեկացվում է, որ երկրաշարժի հետևանքով փլուզվել է 72, լուրջ վնասվել 514, թեթև վնասվել 409 շենք-շինություն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Turkey – The earthquake occurred at the magnitude of 6.8 – felt in a very large region from Kilis to Samsun
Turkey – The earthquake occurred at the magnitude of 6.8 – felt in a very large region from Kilis to Samsun

ermenihaber.am/am/news/2020/01/26/Թուրքիա-երկրաշարժ/174527

Facebooktwitterredditpinterestlinkedinmail