ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ԱՄՆ-Հայաստան ռազմական հեռանկար – ԱՄՆ-Հայաստան ռազմական հեռանկար

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ԱՄՆ-Հայաստան ռազմական հեռանկար – ԱՄՆ-Հայաստան ռազմական հեռանկար

31.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ ««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին ԱՄՆ 28–րդ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ին կայացրած Իրավարար վճիռը կյանքի կոչելու եւ իրականացնելու վերաբերյալ»»

Un charnier de victimes arméniennes du génocide dans le village de Sheyxalan (Turquie), en 1915. (ARMENIAN GENOCIDE MUSEUM / AFP)

Հայ-ամերիկյան ռազմական գործակցությունն աշխուժորեն զարգանում է, Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի Ռուսաստանի, Ուկրաինայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Լորա Քուփերը: Նա նաեւ ընդգծել է, որ հայ-ամերիկյան ռազմական գործակցության առանցքը Հայաստանի բանակի եւ Կանզասի ազգային գվարդիայի միջեւ գործակցությունն է:

Այդ գործակցությունը ունի արդեն գրեթե երկրորդ տասնամյակին մոտեցող պատմություն: Հունվարի 28-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում ընդունել է Բանակի տոնի կապակցությամբ Հայաստան ժամանած եւ միջոցառումներին մասնակցած Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարին:

Օրերս Բաքվում ԱՄՆ դեսպանը իր նախաձեռնությամբ հանդիպել է այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցչի հետ: Այդ տեղեկությունը Հայաստանում արժանացել է բուռն քննարկման, դիտարկվելով հայ-ամերիկյան հարաբերության անարդյունավետության համատեքստում:

Բաքվում տեղի ունեցածն իսկապես արժանի է դիտարկման, բայց թերեւս ամենեւին ոչ Հայաստանից խուճապային արձագանքի: Ի վերջո, դա կարող է լինել Արցախը բանակցության լիարժեք կողմ դարձնելու Երեւանի նախաձեռնության օրակարգային նշանակալիության վկայություն:

Անշուշտ, Ադրբեջանը «համայնքի» գաղափարը կիրառում է հենց Երեւանի նախաձեռնությանը հակազդելու համար: Այն Բաքվի տրցակում է վաղուց: Երեւանը նախկինում այն զսպած է պահել թերեւս միայն սեփական «զսպվածության» շնորհիվ, ինչը առավել վտանգավոր հետեւանք է թողել Ադրբեջանի աճող ռազմատենչության ու շանտաժի ֆոնին:

Ադրբեջանը ներկայում ստիպված է եղել ձեռքը տանել «համայնքին», որովհետեւ ստիպված է արձագանքել պաշտոնական Ստեփանակերտի լիարժեք մասնակցության Երեւանի նախաձեռնությանը, քանի որ նախաձեռնությունն ըստ ամենայնի արժանացել է համանախագահների ընկալմանը:

Կարո՞ղ է Բաքուն դուրս գալ այդ վիճակից, «համայնքը» դարձնելով այսպես ասած «փաստ»: Այդ հարցի կողքին թերեւս արժե դիտարկել, թե կարո՞ղ է արդյոք այդ հանգամանքը լինել այն «գինը» որով կարող է լուծվել կամ դիտարկվել Ստեփանակերտի բանակցություն լիարժեք վերադարձը: Եվ արդյո՞ք Երեւանը պետք է դիտարկի այդպիսի գնի նպատակահարմարությունը:

Այստեղ միարժեք պատասխան թերեւս չկա, որովհետեւ շատ բան կախված է նրանից, թե «համայնքը» ինչ կարգավիճակ կունենա, եթե իհարկե ունենա: Պաշտոնական Ստեփանակերտը պետք է հավասարազոր լինի Բաքվի հետ, ոչ մի աստիճան ցածր:

Միաժամանակ, Երեւանն էլ ունի այդ «համայնքին» հակադրելու հավասարազոր ռեսուրս, օրինակ ադրբեջանահայ փախստականների հարցը: Եվ միաժամանակ նաեւ Ադրբեջանի այլ ժողովուրդների հարցը, որ մի քանի անգամ շոշափել է Հայաստանի վարչապետը, անտրամաբանական դիտարկելով Ստեփանակերտի սուբյեկտությանը ադրբեջանական համայնք հակադրելու փորձը:

Ինչ վերաբերում է հայ-ամերիկյան հարաբերության հարցին, ապա տեղին չէ Ադրբեջանի հետ հայելային համեմատության մեջ դիտարկելը: Հայաստանի հարցում ԱՄՆ քաղաքականությունը ավելի խորքային է: ԱՄՆ-ին հետաքրքիր է Հայաստանի ինքնիշխանության ամրապնդումը: Ադրբեջանի պարագայում ուժային կենտրոնների մրցակցությունն ու ներգրավվածությունն այլ է այդ երկրի առանձնահատկություններից ելնելով: Այդ իմաստով, Բաքվում դեսպանի հանդիպումը Հայաստանի հետ հարաբերության հայելային ծուռ պատկեր չէ: Եվ գուցե նույնիսկ հակառակը՝ Հայաստանի նախաձեռնության այսպես ասած ճեղքման հնարավորությունների եւ տարբերակների դիտարկում: Երեւանն անշուշտ պետք է պահի այդ գործընթացը համակ ուշադրության եւ կառավարելիության տիրույթում:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

www.lragir.am/2020/01/31/513409/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail