ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները կարևոր հաջողություններ են գրանցել – ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները կարևոր հաջողություններ են գրանցել

Մեր զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը

ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները կարևոր հաջողություններ են գրանցել – ԵԽԽՎ-ում հայ պատվիրակները կարևոր հաջողություններ են գրանցել

31.01.2020 | Հարցազրույց | ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար:

ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ ««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ»»

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

ԵԽԽՎ-ում «Ադրբեջանում քաղբանտարկյալների իրավիճակի վերաբերյալ» զեկույցի ժամանակ հետաքրքիր քննարկում ստացվեց։ Ադրբեջանցի պատվիրակները, փաստորեն, ծանր են տանում թե զեկույցը, թե Ձեր ելույթները։ Ինչպե՞ս եք գնահատում ընդհանրապես այս նստաշրջանը։ Ինչո՞վ է այն առանձնանում։

Հայաստանի պատվիրակները՝ թե պարոն Վարդանյանը, թե պարոն Իգիթյանը, թե պարոն Մարուքյանը տարբեր տեղերում տարբեր կարևոր պաշտոններում ընտրվեցին։ Իրականում դա ցույց է տալիս մեր պատվիրակության ակտիվությունը։ Հիշեցնեմ, որ մեկ տարի է, որ նոր պատվիրակությունը ձևավորված է, և առանց ավելորդ համեստության կարող եմ ասել, որ իմ գործընկերները շատ կարևոր հաջողություններ են գրանցել։ Դա, բնականաբար, ենթադրում է նոր կապեր, նոր ազդեցություններ, որն օգտագործվում է գերազանցապես ի շահ Հայաստանի, մեզ համար կարևոր հարցերը հավուր պատշաճի ներկայացնելու գործին։

Ինչ վերաբերում է մեր ելույթներին, սովորաբար այն ընկալվում է հայ-ադրբեջանական «փոխհրաձգությունների» համատեքստում, բայց պետք է նշեմ, որ երբ քննարկվում էր Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող զեկույցը, իմ համոզմամբ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն ուղղակի դուրս եկավ հունից և հայտարարեց, թե ինչու են հայ պատվիրակները գրանցվել և խոսում են այս թեմայով։ Ես իմ ելույթում փորձեցի այդ հարցի պատասխանը տալ, որ մեզ համար ժողովրդավարությունն արժեք է, և մենք կարծում ենք, որ համենայնդեպս ըստ տեսության, ժողովրդավարությունները չեն պատերազմում և մեր հետաքրքրվածությունը, որից դուք նեղվում եք, հենց դա է։ Մեր ելույթները հենց դրան են նվիրված, նաև մարդու իրավունքներին, որին մենք հավատարիմ ենք մեր դավանած արժեհամակարգով։ Ընդհանուր առմամբ, Բաքվի ջարդերի հետ կապված իմ ելույթն առանձնակի ուշադրության արժանացավ և անհանգստություն պատճառեց իրեն, որովհետև ես իմ ելույթում ոչ միայն խոսում էի Բաքվի ջարդերի մասին, որոնք եղել են 30 տարի առաջ, այլեւ այն հակահայկական դրսևորումների մասին, որոնք կան, առկա են մինչ օրս Եվրոպայի խորհրդի տարածքում, մասնավորապես Ադրբեջանում։ Բնականաբար բերեցի օրինակներ Սաֆարովի և Թալիշի դեպքերի հետ կապված։

Այսօր նստաշրջանն ավարտվում է, և ես կարծում եմ, որ իմ գործընկերների գրանցած հաջողությունները շատ կարևոր էին։ Տեղի ունեցած ընտրությունները մեզ, բնականաբար, նոր հնարավորություններ ու կապեր կտան՝ մեր կողմից իրականացվող քաղաքականությաունն առաջ մղելու տեսանկյունից։

ՄԻԵԴ-ը հայ հովվի սպանության գործով վճիռ է հրապարակել, ըստ որի՝ Ադրբեջանը նրա ընտանիքին 60 հազար եվրո փոխհատուցում պետք է տա։ Սա աննախադե՞պ որոշում է։

Նույն Եվրոպական դատարանը նաև Իլգար Մամեդովի հետ կապված վճիռ կայացրեց, որի մասին նաև քաղբանտարկյալների վերաբերյալ զեկույցում խոսվեց, և Ադրբեջանը չէր կատարել այդ վճիռը։ Իհարկե, Ադրբեջանն ունի պարտավորություն կատարելու ՄԻԵԴ վճիռները, բայց քանի որ Ադրբեջանը ավտորիտար երկիր է, կարող է և չկատարել իր պարտավորությունները։ Թեև ակնհայտ է, որ դա հաստատ իր օգտին չի լինելու։

Նախորդ իշխանության օրոք ԵԽԽՎ-ում հակահայկական բանաձևեր էին ընդունվում։ Հիմա կա՞ն նման նախագծեր, և ի՞նչ ենք անում դրանք կանխելու համար։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ նոր պատվիրակությունն այս առումով ավելի լավ դիրքերում է։

Իրականում մի քանի գործոն է դեր խաղացել. նախ՝ կոռուպցիոն սկանդալներից հետո Եվրոպայի խորհուրդը շատ ավելի զգուշավոր է իր իմիջի հարցում։ Իհարկե, երեկ էլ եղան պատվիրակներ, որ հօգուտ Ադրբեջանի էին խոսում, բայց, բնականաբար, նրանք կվախենան ձեռնարկել քայլեր, որոնք ցույց կտան իրենց դիրքորոշումը։ Բացի դրանից, կան մի քանի մեսիջներ, որոնք մենք մշտապես հղում ենք միջազգային հանրությանը։ Մասնավորապես, նշում ենք, որ ԵԽԽՎ կողմից ընդունված հակահայկական բանաձևերը թեև խորհրդատվական բնույթ ունեն, բայց դրանք արձակում են Բաքվի ձեռքերը, հետո դառնում գործիք, որ կարող է նոր պատերազմի կամ լարվածության աճի աղբյուր լինել։ Մենք այդ մեսիջները հղեցինք նաև ԵԱՀԿ-ում, որտեղ մի հակահայկական բանաձև էր քննարկվում՝ հասկացնելով, թե որքան վճռական դեր կարող են խաղալ այդ բանաձևերը։

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա դա բացառապես մնում է և իրականացվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։ Բնականաբար, հեղափոխությունից հետո Հայաստանի կշիռը, իմիջը փոփոխություններ է կրել և դա չի կարելի աննկատ թողնել, միևնույն ժամանակ, բացի նրանից, որ մենք արձագանքում ենք ադրբեջանական հայտարարություններին, մեր խոսքն ենք ասում, մենք ունենք մեկ կարևոր քաղաքականություն ևս. մենք համաեվրոպական օրակարգի մաս ենք կազմում՝ դրանով լինելով ընկալելի մեր եվրոպացի գործընկերների համար, որովհետև շատերի համար այս թեման բավականին ծեծված է, և իրենք սովոր են եղել տեսնել հայերի և ադրբեջանցիների «փոխհրաձգությունները» ԵԽԽՎ լիագումար նիստերին: Բայց դրան զուգահեռ որպեսզի ավելի փաստարկված լինենք, մենք պետք է հանդես գանք համաեվրոպական օրակարգերով, և դա էլ անում ենք։ Իմ գործընկերների ընտրությունը հենց հստակ ցույց է տալիս մեր հաջողությունները։ Եվ իսկապես, մեր պատվիրակության ակտիվությունն իրոք աննախադեպ է, այսինքն՝ մենք խնդիր չենք դրել միայն պատասխանել ադրբեջանցիներին և վերադառնալ, մենք կարևոր գործառույթ ենք համարում մնալ համընդհանուր օրակարգում, ընկալելի լինել և առաջ քաշել մեր երկրի համար կենսական շահեր տարբեր հարթակներում:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

www.lragir.am/2020/01/31/513283/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail