ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ՄԻԵԴ որոշումը հաղթաթուղթ է Հայաստանի համար՝ ընդդեմ Ադրբեջանի

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ – ՄԻԵԴ որոշումը հաղթաթուղթ է Հայաստանի համար՝ ընդդեմ Ադրբեջանի

31.01.2020 | Մեկնաբանություն | ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան:

ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ ««Դ Ի Մ Ո Ւ Մ ՄԱԿ-ին — Հայաստան պետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ սահմանի (սահմանազատման) վերաբերյալ»»

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Մարդու իրավունքի եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում 2010 թվականին սպանված Հայաստանի քաղաքացի Մանվել Սարիբեկյանի ծնողների բողոքն ընդդեմ Ադրբեջանի, այդ երկրին պարտավորեցնելով 60 հազար եվրո վճարել ծնողներին որպես բարոյական հատուցում: Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի բնակիչ է, մոլորվելով հայտնվել էր ադրբեջանական կողմում ու գերեվարվել: Բաքուն նրան ներկայացրել էր իբրեւ դիվերսանտ, որը ուզել է պայթեցնել սահմանամերձ գյուղի դպրոցը: Հետո տարածեցին տեղեկություն, թե Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել: Ծնողները պնդում էին, որ իրենց որդուն սպանել են:

ՄԻԵԴ-ը փաստացի հաստատել է այդ պնդումը, արձանագրելով, որ Բաքուն խախտել է Հայաստանի քաղաքացու կյանքի իրավունքն ու սպանել նրան:

ՄԻԵԴ վճռի մասին տեղեկությունը հրապարակվել է Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությանը զուգահեռ: Ընդ որում, բանակցությունն իր տեւողությամբ եւ ժամանակացույցով ռեկորդային էր: Այն ընթացել է հունվարի 29-ին՝ մոտ 7 ժամ, հետո շարունակվել հունվարի 30-ին՝ դարձյալ մի քանի ժամ:

Առայժմ չկան մանրամասներ, թե ինչ են այդքան քննարկել նախարարները: Երկար բանակցության փաստը հուշում է, որ եղել է հագեցած քննարկում:

Միեւնույն ժամանակ հայտնի է, որ նախորդ տարի Վիեննայում Փաշինյան-Ալիեւ հանդիպումից սկսած, կողմերը համանախագահների միջնորդությամբ քննարկում են մարդասիրական նախաձեռնությունների հարցը: Այդ թվում եղել է լրագրողական խմբերի փոխանակումը, ուղիղ օպերատիվ կապի հաստատումը, միաժամանակ քննարկվում է գերիների եւ պատանդառվածների փոխանակման, կամ այդ համատեքստում նաեւ նրանց հարազատների փոխայցելության հնարավորությունը:

Այստեղ Ադրբեջանը պնդում է հավասարը հավասարի փոխանակման հարցը, ինչը հայկական կողմի համար ունի որոշակի բարդություն: Բանն այն է, որ Արցախում դատապարտվել են երկու ադրբեջանցի դիվերսանտ, որոնք նաեւ մարդ են սպանել: Ադրբեջանի հատուկ ծառայության սպաներին «հավասարը հավասարի» հետ սկզբունքով փոխանակելը հայկական կողմի համար կլինի անհամարժեք զիջում, ի լրումն նաեւ զուտ մարդկային բարդության, կապված այն անձանց հարազատների վերաբերմունքի հետ, որոնց սպանել են դիվերսանտները: Միեւնույն ժամանակ, մեծ է հավանականությունը, որ ստանալով նրանց, Ադրբեջանը հերոսացնելու է «սաֆարովյան շոուի» կերպով:

Արդյոք ՄԻԵԴ վճիռը, որ ապացուցում է Ադրբեջանի մարդասպան քաղաքականությունը գերեվարված անձի հանդեպ, կարող է որեւէ կերպ օգտակար լինել հայկական դիվանագիտությանը՝ Բաքվի հետ այդ հարցերի շուրջ քննարկումների համատեքստում: Այն, որ հանգամանքը տալիս է հայկական կողմին քարոզչական հաղթաթուղթ, անկասկած է, բայց դժվար է պատկերացնել դրա պրակտիկ կիրարկման ներուժն ու հնարավորությունը:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

www.lragir.am/2020/01/31/513248/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail