Էրդողանն արձագանքել է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Մակրոնի հայտարարությանը

Էրդողանն արձագանքել է ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին Մակրոնի հայտարարությանը

01 Փետրվար 2020 – ՀԱՅՈՑ ՑԻՂԱՍՊԱՆՈՒԹԻՒՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ «««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»»

ԿԱՐԴԱԼ Նաեւ՝ «««ՈՐՈՇՈՒՄ «Արեւմտյան Հայաստանի հայերի պաշտպանության ուժեր կազմավորելու վերաբերյալ»»»

ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE

Թուրքիայի նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անդրադարձել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք ընդունելու վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությանը:

Թուրքիայի նախագահը, հերթական անգամ փորձելով ցույց տալ, որ Հայոց ցեղասպանության մեջ Թուրքիային մեղադրողների պատմությունը ևս մաքուր չէ, ասել է. «Ալժիր կատարածս այցի ընթացքում նախագահ Աբդուլմեջիդ Թեբբուն ինձ ասաց, որ Ֆրանսիան կոտորել է իր հայրենակիցներից 5 միլիոնին»:

Ապա Էրդողանը ևս մեկ անգամ նշելով, որ իրենք պահանջում են բացել բոլոր արխիվները, ասել է. «Ֆրանսիայի նախագահն այս բաները չգիտի, նրան պետք է այս ամենի մասին պատմենք»:

Հիշեցնենք, որ օրերս Մակրոնը մասնակցել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի կողմից կազմակերպվող ամենամյա ընթրիքին: Միջոցառման ընթացքում ելույթ ունենալիս, Մակրոնը հայտնել էր, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ուղղությամբ իրավական աշխատանքներ են տարվում:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

Աղբյուր` Aydınlık

ermenihaber.am/am/news/2020/02/01/Էրդողան-ցեղասպանություն-Մակրոն/174949

Facebooktwitterredditpinterestlinkedinmail