Մովսէս Նաճարեան – Անապատային (բուն) արաբները բաղկացել են տասը տօհմերից՝ իւրաքանչիւրն իր տօհմանունով – Սակայն բոլորը միասին անուանուել են «Ալ-Արման»
2 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:
Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:
30.- Գողթանցիներն ու արաբական առասպելները
Վերոյիշեալ արաբական աղբիւրից տեղեկանում ենք, որ «Եա*րաբ»-ը կանգնելով հայերու առաջ արտասանել է մի նոր լեզուով ( հասկանալ «մի բար«Քահթան»- բառով» ): Ապա ոգեւորուած բացագանչել է:
«Սա լինելու է բանաստեղծների ու երգիչների լեզուն»:
Յետագայում այդ լլեզուն նրա անունով կոչուել է «արաբերէն»:
Արաբերէնով աօսող առաջին անձը լինելով «Եարաբ»-ը ( يعرب ) համարւում է արաբների նախահայրը: Նրա ծագումնաբանութիւնն սկսւում է «Հուտ» պապից ու «Քահթան» ( قحطان ) հօրից:
Մեր ուսումնասիրութեամբ ցտել ենք, որ «Եա*րաբ»-ի պապի «Հուտ» անունը աղաւաղումն է «Ութ»-ի ( Նօյի ): Հետեւաբար «Քահթան»-ը Նօյի չյիշատակուած որդիներից մէկի անունը պիտի լինի:
«Քահթան»-ը թաքնուած է հայոց «Գողթան» գաւառանուան մէջ:
Տեղանունների բառարանից իմանում ենք որ «Գողթն«-ը աւանդուել է նաեւ «Գաղթան» ձեւով, ինչը մի քայլով մեզ մօտեցնում է «Քահթան»-ին:
Գողթանցիները աչքի են ընտել ձատկապէս իրենց ասացողներով ու երգիչներով, իսկ «Քահթան»-ի որդի «Եա*րաբ»-ը այդ բարբառն ստեղծել է յատկապէս երգիչ-բանաստեղծների համար: նոյնպէս եւ այս ցուգահեռը մի քայլով մօտեցնում է «Քահթան»-ը «Գողթան»ին:
Այսպիսով արաբերէնը կարող է Գողթացիների ստեղծած ( մի գուցէ Զոկերի ) բարբառը լինել:
Մենք առայժմ ձեռնպահ ենք մնում «Քահթան» անունը մեկնելուց մինչդեռ արաբները «Գողթան»-ը բացատրում են նրա «քահդ» արմատով, որպէս «ոչ բարեբեր հող» ինչպիսին է Գողթան գաւառը:
Արաբական առասպելը շարունակում է:
Եմենի առաջին բնակիչն էր Քահթանի որդի «Եա*րաբ»-ը: ( 349 )
Մեր կարծիքով «Գողթան»-«Գաղթան»-«Քահթան»-ի բարբառային մի այլ տարբերակն է -Քաղդան»-«Քլդան»-ը որը Քաղդէացիներին տրուած արաբական անուանումն է: Արաբական առասպելներից իմանում ենք որ Պարսից ծոցի Ուր քաղաքի բնակիչները
( Սումէրները ) եղել են Քլդանները այլապէս Գողթանցիները, որոնք էլ բնակեցրել են Եմենը:
Այս համեմատականները օդում կրակոցներ չեն, ունեն լեզուաբանական, մարդաբանական, պատմաբանական եւ մշակոյթային հիմքեր:
Անապատային ( բուն ) արաբները բաղկացել են տասը տօհմերից՝ իւրաքանչիւրն իր տօհմանունով: Սակայն բոլորը միասին անուանուել են «Ալ-Արման»…..350
Արաբների այսօրուայ անուանումը գալիս է հայկական-արամէական «հարաւ-արաբ» բառից եւ նշանակում է «հարաւ», իսկ արաբներն իրենք իրենց կոչում են «արաբի», որը նշանակում է՝
1.«հարաւցի»:
Դա բնակութեան դիրքի անուն է, եւ ոչ թէ ազգի համեմատուած նրանց հիւսիսցի հայ նախաբնիկների հայրենիքի տեղադրութեան հետ:
Բուն արաբները եղել են Հայոց հարաւային զինուորական կողմնապահները ( բղեշխները ) ինչպէս ռուսական ցարական կողմնապահ զօրակայանների «Կազակ»-ները (մենք պիտի ասէինք «գազ-ակ»-ներ):
« Հարաւ » բառի «հար» արմատից է «հարուած»-ը, «հարուածել »-ը (351) իսկ «Արմանի»-ն «արմ-ման»-«arm-man»-ն է, ցրահաւորը, զինոգորականը եւ հարուածողը:
2.Արաբների հաւաքական ինքնանուանումն է «յ*արաբ» ( غرب ) որ համազօր է հայերէնի «յարաւ» բառին, որի նախնական իմաստն է «լուսապըսակ արաւ=զրահաւորուեց», ուստի «յ*արաբ»-ն (—-արաբացի-ն) հաւասարազօր է նաեւ «զրահաւոր»-ին:
Փաստօրէն Արմանն ու Յ*արաբը հոմանիշներ են:
Այսպիսով արաբների ինքնանուան մէջ միաձուլուել են «հարաւացի»-ն ու «զրահաւոր»-զինուորականը:
– – – – – – – – – – – – – – – – – – – – –
( 348 ) Մ. Խորենացի, նոյն, Գլ. Զ., էջ 91:
Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ: