Իբրև թուրք ես բուռն կերպով ցանկանում եմ Ռուսաստանի ոչնչացումը – Ռուսաստանի ոչնչացումը հանդիսանում է ֆյուրերի սխրագործությունը
02 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ԿԻԶԱԿԷՏ:
Իբրև թուրք ես բուռն կերպով ցանկանում եմ Ռուսաստանի ոչնչացումը: Ռուսաստանի ոչնչացումը հանդիսանում է ֆյուրերի սխրագործությունը, որին հավասարը հարյուրամյակում մեկ անգամ կարող է կատարվել. այդ նաև թուրք ժողովրդի վաղեմի իղձն է…
Ռուսական պրոբլեմը կարող է լուծվել Գերմանիայի կողմից, եթե միայն
(1) սպանվի Ռուսաստանում ապրող ռուսների առնվազն կեսը,
(2) եթե այսուհետև ռուսական ազդեցության տակից մեկընդմիշտ հանվեն ռուսացած մարզերը, որտեղ բնակվում են ազգային փոքրամասնությունները…
Այդ մարզերի բնակչության գերակշիռ մեծամասնությունը բաղկացած է թյուրքական ժողովուրդներից, և ԱՅԴ ՊԱՏՃԱՌՈՎ ԹՈՒՐՔԻԱՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀ ՈՒՆԻ ԱՅԴ ՀԱՐՑԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԵՋ (համարակալումը և ընգծումն իմն են – Ա.Փ.):
Թուրքիայի վարչապետ Մեհմեդ Շյուքրյու Սարաջօղլույի (1942-46) խոսքերն ուղղված Թուրքիայում Երրորդ Ռայխի դեսպան Ֆրանց ֆոն Պապենին, 5 օգոստոսի 1942 թ.
Ավելացնեմ, որ Սարաջօղլուն Երկրորդ աշխարհամարտի ավարտին, մի քանի ամիս վարում էր ԽՍՀՄ-ի հետ Մոսկվայում անցկացվող բանակցությունները:
1948 թ. նա ընտրվում է Թուրքիայի Մեծ ազգային ժողովի (թուրք. Büyük Millet Meclisi) նախագահ և զբաղեցնում է այդ պաշտոնը մինչև 1950 թ:
Arman Poladyan – Գարեգին Նժդեհ և ցեղակրոնություն