ԱՐԵՎՄՏԱՀԱՅԵՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՄԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Ելոյթ՝ «Արեւմտահայերենի եւ արեւելահայերենի մերձեցման խնդիրներ» համաժողովում, 2015 թ. հուլիսի 29-ից 30-ը ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում:
2010թ-ի փետրվարին արեւմտահայերենը մտցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի (ՄԱԿ-ի կրթական, գիտական եւ մշակութային կազմակերպություն) աշխարհի վտանգված լեզուների ցանկում։ Վտանգված են համարվում այն լեզուները, որոնք երեխաները որպես մայրենի իրենց հայրենիքում այլեւս չեն սովորում:
Արեւմտահայերենն այսօր խոսվում է Թուրքիայի Հանրապետության Կոստանդնապոլիսում/Ստանբուլում, Մերձավոր Արեւելքում, սփյուռքահայ համայնքներում եւ Հայաստանի Հանրապետությունում Սիրիայից փախստականների կողմից։
Սփյուռքահայ համայնքներում արեւմտահայերենի անհետացումը ժամանակի խնդիր է եւ հավանաբար շուտով կվերանա, քանի, որ արեւմտահայերեն խոսողները գտնվում են ոչ հայկական միջավայրում եւ գնալով առօրյա կյանքում ավելի քիչ են օգտագործում արեւմտահայերենն, այն էլ հիմնականում ընտանիքում եւ սահմանափակ ձեւով։
Ներկայումս Թուրքիայի Հանրապետությունում եւ հիմնականում
Կոստանդնապոլիսում/Ստամբուլում բնակվում է շուրջ 60 հազար Հայ։ Հայ համայնքն այնտեղ ունի գործող 18 հայկական դպրոց, որտեղ նաեւ ուսուցանվում է արեւմտահայերենն, որպես երկրորդ լեզուն։ Մնացած բոլոր առարկաները թուրքերեն լեզվով են։ Կարելի է ասել, որ հայ երեխաները, աշակերտները արեւմտահայերենը սովորում եւ խոսում են դպրոցներում, ընտանիքում եւ առօրյա կյանքում քիչ են օգտագործում արեւմտահայերենը։ Դա էլ նպաստում է արեւմտահայերենի թուլացմանը հայ ազգաբնակչության մեջ։
Արեւմտյան Հայաստանում իսլամացած, քրդացած հայերի թիվը հասնում է 4-ից 5 միլյոնի։ Նրանց մի մասը տեղեկանալով իրենց հայ արմատների մասին, վերադառնում են իրենց հայ արմատներին, փոխում են իրենց անուններն ու ազգանունները, մկրտվում են եւ ամենա կարեւորը, ուզում են հայերեն սովորել։ Մենք ունենք հնարավորություն նաեւ նրանց միջոցով պահպանել, վերակենդանացնել եւ զարգացնել արեւմտահայերենը։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարարությունն իր հնարավորությունների սահմաններում տեւական ժամանակ է, ինչ աշխատում է օգնել մեր հայրենակիցներին եւ կազմակերպում նրանց համար արեւմտահայերենի դասընթացները։ Այսօր Դերսիմ, Տիգրանակերտ, Մուշ եւ Վան քաղաքներում իսլամացած/քրդացած հայերից կազմավորվել է հայ համայնքներ։ Դերսիմում եւ Մուշում արդեն մեկ ամիս է սկսվել է արեւմտահայերենի դասընթացները։ Տիգրանակերտում դասընթացների երկրորդ փուլը կսկսի սույն թվականի սեպտեմբեր ամսից, իսկ Վանում դասընթացները սկսելու աշխատանքները դեռ ընթացքի մեջ են։
Մեր հնարավորոթյունները սահմանափակ են եւ օգնության կարիք ունենք՝ Հայաստանի Հանրապետության Կրթության եւ Գիտության նախարարության, Սփյուռքի նախարարության եւ անհատական հովանավորների։
Արեւմտյան Հայաստանի Հանրապետությունը մշակել եւ ընդունել է նաեւ լեզվի մասին օրենք, որտեղ պարտավորվում է պահպանել, ուսուցանել եւ զարգացնել արեւմտահայերենը, որպես Արեւմտյան Հայաստանի Հանրապետության հիմնական լեզու։
29-ը
Հեռ՝ 091-27 45 18
vrekos@hotmail.se
Վրեժ Քոսայան
Արեւմտյան Հայաստանի Հանրապետության Կրթության նախարար
2015 թ. հուլիսի