Էրդողանը հայտարարել է, որ թուրքական զինուժը հզոր հարված է հասցրել Սիրիայի բանակին
03 Փետրվար 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ: ««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»
ուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան Իդլիբում 4 թուրք զինծառայողների մահվան համար անհամաչափ պատասխան է տրվել hակառակորդին:
Էրդողանը նշել է, որ Թուրքիայի զինուժը դեռ շարունակում է պատասխան գործողությունները և «վճռական է տրամադրված Թուրքիայի, թուրք ազգի և եղբայր իդլիբցիների անվտանգությունն ապահովող գործողությունները շարունակելու հարցում»:
Ըստ Էրդողանի հայտնած տեղեկությունների՝ Թուրքիայի զինուժի թիրախում կա 40 հենակետ: Նախնական տվյալներով՝ արդեն սպանվել է սիրիական բանակի է 30-35 զինվոր:
Հիշեցնենք, որ Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 4 զինծառայող, վիրավորվել՝ 9-ը:
Աղբյուր` Haberler
ermenihaber.am/am/news/2020/02/03/Էրդողան-Սիրիա/175034