Թուրքիան դատապարտել է PKK-ականների մասնակցությունը ԵԽ-ում անցկացված քրդական գիտաժողովին

Թուրքիան դատապարտել է PKK-ականների մասնակցությունը ԵԽ-ում անցկացված քրդական գիտաժողովին

09 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Կարդալ նաեւ՝ «««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»»

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

Թուրքիան խստորեն դատապարտել է Եվրոպական խորհրդարանում (ԵԽ) «Եվրամիությունը, Թուրքիան, Մերձավոր արևելքն ու քրդերը» խորագրով 16-րդ գիտաժողովի անցկացումը: Պատճառն այն է, որ ըստ թուրքական կողմի՝ գիտաժողովին մասնակցել են Թուրքիայում ահաբեկչական հայտարարված PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցության-ՔԲԿ) կամ YPG-ի (Սիրիայի քրդերի «Ժողովրդի պաշտպանության ուժեր-ԺՊՈւ» բարձրաստիճան անդամներ:

Արտգործնախարարության տարածած հայտարարության մեջ նշվում է. «Եվրամիության կողմից ևս ահաբեկչական հայտարարված PKK-ի բարձրաստիճան պարագլուխներին Եվրախորհրդարանում անցկացվող միջոցառմանը մասնակցելու թույլտվություն տալը և այդ միջոցառման ժամանակ տվյալ ահաբեկչական կազմակերպությունների օգտին քարոզչություն անելը նշանակում է բացեիբաց աջակցել ահաբեկչությանը»:

Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ ԵՄ անդամ երկրներին ու ԵՄ կառույցներին կոչ է արվում «վճռաբար ընդդիմանալ ահաբեկչական կառույցներին և վերջ տալ ահաբեկիչներին թև ու թիկունք լինելուն»:

Թուրքական կողմի տեղեկացմամբ՝ վերոնշյալ գիտաժողովին մասնակցել են PKK-ի հետախուզվող անդամներ, որոնց հետ միասին միջոցառմանը մասնակցել և հակաթուրքական ու հակաէրդողանական ելույթներով հանդես են եկել մի շարք եվրապատգամավորներ:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

Աղբյուր` Anadolu ajansı

ermenihaber.am/am/news/2020/02/07/Թուրքիա-ԵԽ-PKK/175462

Facebooktwitterredditpinterestlinkedinmail