Իդլիբում Ասադի հաջողություններից անհանգստացած Թուրքիան տանկեր է ուղարկել Սիրիա

Իդլիբում Ասադի հաջողություններից անհանգստացած Թուրքիան տանկեր է ուղարկել Սիրիա

09 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Կարդալ նաեւ՝ «««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»»

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

Թուրքիան շարունակում է անհանգստանալ Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հաջողություններով ապառազմականացված գոտի հայտարարված Սիրիայի Իդլիբ նահանգում։ Թուրքիան 20 տանկից բաղկացած շարասյուն է ուղարկել Իդլիբ նահանգում գտնվող թուրքական դիտակետերի ուղղությամբ։

Նշվում է, որ այդ զորաշարժը նպատակ ունի ավելի ամրապնդել թուրքական դիտակետերն Իդլիբում։

Հիշեցնենք, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական ուժերի կողմից փետրվարի 3-ին Իդլիբում իրականացված ինտենսիվ հրետակոծության հետևանքով սպանվել էր Թուրքիայի բանակի 8 զինծառայող։ Դրանից հետո Թուրքիան Ռուսաստանին մեղադրել էր Ասադի վրա անհրաժեշտ ճնշում չգործադրելու մեջ։ Ի պատասխան դրան, Ռուսաստանը հայտարարել էր, որ Թուրքիան նախապես չէր տեղեկացրել Իդլիբում իր քայլերի մասին, ինչի հետևանքով տեղի էր ունեցել նման դեպք։

Ավելի Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել էր, որ ստեղծված իրավիճակը քննարկելու համար իրենք սպասում են, որ ռուսական պատվիրակությունն այցելի Թուրքիա։

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

ermenihaber.am/am/news/2020/02/07/Թուրքիա-Սիրիա/175434

Facebooktwitterredditpinterestlinkedinmail