Արտակ Գալստյան – ՀՈՒՍԱՄ ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԽՈՐԹ ՉԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

Արտակ Գալստյան – ՀՈՒՍԱՄ ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԽՈՐԹ ՉԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ – Արտակ Գալստյան – ՀՈՒՍԱՄ ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄՆԵՐԸ ԽՈՐԹ ՉԵՆ ՁԵԶ ՀԱՄԱՐ

10 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՀԱՅԱՍՏԱՆ:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

Տիկնայք և պարոնայք ՍԴ անդամներ, այս բառի բուն իմաստով:

Լուրեր են պտտվում, որ ձեզ ստիպում են հրաժարական չտալ, ի թիվս այլոց ձեզ մեղադրելով առնետավազքի մեջ:

Հայտնեմ Ձեզ, որ ձեր դեպքում, այդ մեղադրանքը անհիմն է:

Նախ ասեմ ձեզ, առնետավազքն ըստ էության այնքան էլ վատ բան չէ։

Բանն այն է, որ այս տերմինը քաղաքականություն է մտել` հիմք ունենալով այն պարզ իրողությունը, որ առաջինն առնետներն են լքում խորտակվող նավը։

Իսկ ինչո՞ւ հենց առնետները։

Որովհետեւ նրանք գտնվում են նավամբարում, եւ եթե նավի իրանի հետ ինչ-որ բան է կատարվում, ջուրն առաջինը հենց նավամբարն է լցվում։

Ուշադրություն դարձրեք եւս մի հանգամանքի վրա. առնետները, որպես կանոն, նավում հայտնվում են ոչ թե ծովային հաճելի զբոսանքի կամ նոր հորիզոններ բացահայտելու ձգտումով, այլ սննդամթերքի պաշարներն ուտելու համար։

Հիմա հարց է ծագում. իսկ ի՞նչ անեն առնետները, եթե նավը խորտակվում է, իսկ դա նշանակում է, որ կրծելու և լափելու այլևս ոչինչ շուտով չի լինելու:

Հանուն ինչի՞ պիտի մնան նավում եւ խորտակվեն։

Հո հիմա՞ր չեն։ Եվ վերջապես` ի՞նչ հերոսություն կա դրանում։

Երբ ակնհայտ է, որ ոչ մի առնետ կամ առնետների խումբ, չի կարող փրկել խորտակվող նավը:

Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ նավագնացոության մեջ եթե առաջինը առնետներն են լքում նավը, ապա Նավապետը այն լքում է վերջինը, մինչ այդ խորտակվող նավից փրկելով բոլոր ուղևորներին:

Ձեր նավում, ուղևորներ չեն եղել:

Եղել են առնետներ, որոնք դեռևս 2018թ-ին գիտակցելով որ նավը խորտակվում է, առաջինը լքեցին այն:

Տվյալ դեպքում դուք փաստացի Նավապետներ էք, իսկ խորտակվող նավը դատարկ է:

Կարծում եմ ժամանակն է որ դուք էլ հեռանաք:

Հ.Գ

Հիշեցնեմ, որ Աստվածաշնչում ինքնասպանությունը, այդ թվում նաև քաղաքական, համարվում է ծայրագույն մեղքերից մեկը և այդպիսի արարք գործած մարդուն, նույնիսկ արգելվում է հոգեհանգիստ կատարել:

Հուսամ Աստծո պատգամները խորթ չեն ձեզ համար:

Արտակ Գալստյան

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

www.facebook.com/artakgalstyan00/photos/a.112411260157186/201011657963812/?type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail