Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) Կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) Կոչը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

14 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 –Եվրոպայի հայկական միությունների ֆորում:

Կոչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումը (ԵՀՄՖ) կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին հրավիրել նիստ՝ քննարկելու զանգվածային ոչնչացման, և առաջին հերթին՝ կենսաբանական զենքի հետ կապված վտանգները: Սա հատկապես արդիական հարց է հիմա, երբ գերտերություններին (ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Հնդկաստան և այլն) պատկանող բիոլաբորատորիաների գործունեությունը փաստացի դուրս է վերահսկողությունից՝ չնայած «Մանրէաբանական (կենսաբանական) եվ թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության եվ կուտակման արգելման եվ դրա ոչնչացման մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:

Գենետիկական ճարտարագիտության ժամանակակից մակարդակի այսօրվա զարգացումները թույլ են տալիս ստեղծել վիրուսներ, որոնք ընտրովի կերպով վարակում են որոշ մարդաբանական խմբերի ներկայացուցիչների:
Նախապես տվյալ զորամիավորումը պատվաստվում է հակավիրուսային շիճուկով և անհրաժեշտության դեպքում մասնակցում տեղական մարտերին:
Նման վիրուսները կարող են մուտատվել մարդու մարմնում, որի դեպքում համապատասխան հակավիրուսային շիճուկները կդադարեն արդյունավետ լինել: Նման մշակումները պետք է արգելվեն, և պետք է ամբողջությամբ գործարկվեն վերահսկման մեխանիզմները:

Դիմում ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներին՝ կենսաբանական պատերազմ հրահրող երկրների նկատմամբ նախատեսել խիստ պատժամիջոցներ և պահանջել կողմերին՝ ստորագրել մասսայական ոչնչացման կենսաբանական զենքը արգելելու մասին համընդհանուր կոմյունիկե:

ԵՀՄՖ նախագահ՝
դոկտոր Աշոտ Գրիգորյան

14.02.2020թ.

facebook.com/915130191962590/photos/a.915700171905592/1660963007379301/?type=3&theater

Facebooktwitterredditpinterestlinkedinmail