Փաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակել – Փաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակել

Փաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակել – Փաշինյանը «Մյունխենյան սկզբունքներ»-ն է հրապարակել

14 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – //www.azatutyun.am//

Գերմանիա-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անվտանգության համաժողովի շրջանակում նախատեսված Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկմանը, Մյունխեն, 15 փետրվարի, 2020թ.

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է 6 սկզբունք, որոնք հնչեցվել են Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկման ժամանակ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Դրանք նա անվանել է «Մյունխենյան սկզբունքներ»:

«1. Լեռնային Ղարաբաղը անկախություն է ստացել այնպես, ինչպես Ադրբեջանը:

2. Լեռնային Ղարաբաղը կոնֆլիկտի և բանակցային կողմ է, առանց որի հետ բանակցելու հնարավոր չէ լուծել կոնֆլիկտը:

3. Չկան տարածքներ, կա անվտանգություն. Լեռնային Ղարաբաղը չի կարող զիջել իր անվտանգությունը:

4. Հնարավոր չէ կոնֆլիկտը լուծել մեկ կամ երկու գործողությամբ. բանակցային գործընթացում անհրաժեշտ են «միկրո հեղափոխություններ», ապա «մինի հեղափոխություններ», ապա ճեղքում:

5. Հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի համար, Ղարաբաղի ժողովրդի համար, Ադրբեջանի ժողովրդի համար և Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են լրջագույն ջանքեր գործադրել նման լուծում գտնելու համար: Այսպիսի պատրաստակամություն պիտի ցուցաբերի նաև Ադրբեջանը:

6. ԼՂ հարցը չունի ռազմական լուծում: Եթե որևէ մեկը կասի, որ հարցը ռազմական լուծում ունի, Ղարաբաղի ժողովուրդը կասի՝ ուրեմն այն վաղուց լուծված է», – ներկայացրել է վարչապետ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Մյունխենում երեկ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարճ հանդիպումը: Հանդիպումից հետո Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցով քննարկում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ։

Քննարկումը տևել է մոտ 45 րոպե, այն վարել է «Ամերիկա-Ռուսաստան» հիմնադրամի նախագահ Սելեստա Վալանդերը: Փաշինյանը և Ալիևը հանդես են եկել ելույթներով։

Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը միայն մեկ անգամ են պաշտոնապես բանակցել՝ անցած տարի մարտին Վիեննայում։ Կարճատև հանդիպումներ, շփումներ, սակայն, շատ են եղել:

azatutyun.am/a/30436897.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail