Ռուսաստանը հրապարակել է Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան տեսանյութը

Ռուսաստանը հրապարակել է Իդլիբում իր ԶՈՒ-ի նշանառության տակ վերցված թուրքական ավտոշարասյան տեսանյութը

13 Փետրվար 2020 – ՌԱԶՄԱԿԱՆ:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է ռուսական ուժերի նշանառության տակ գտնվող Թուրքիայից դեպի Սիրիայի Իդլիբ նահանգ շարժվող ավտոշարասյունը:

Տեսանյութը նկարահանվել է անօդաչու թռչող սարքի միջոցով:

Ավտոշարասյունը կազմված է եղել զրահամեքենաներից, ինչի պատճառով ռուս ուժայինները թիրախավորել են այն:

Տեսանյութը թուրքական մամուլում Ռուսաստանի կողմից Թուրքիային ուղղված սպառնալիք է բնութագրվել: Տեսանյութում նկատվում է, որ Թուրքիայի կողմից ուղարկված այդ ավտոշարասյունը հայտնվել է ռուս ուժայինների նշանառության տակ:

Ավելի վաղ Ռուսաստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ Թուրքիայի կողմից Իդլիբում գտնվող զինվորականությանը մատակարարվող զենք-զինամթերքն ու զրահամեքենաներով բեռնված ավտոշարասյուները լրջորեն սրում են իրավիճակը:

ermenihaber.am/am/news/2020/02/13/Ռուսաստան-Թուրքիա-Սիրիա/176024

Facebooktwitterredditpinterestlinkedinmail