Արթուր Եղիազարյան – Իլհամ Ալիևն ասում է հայերդ փոխում եք «մեր» բնակավայրերի անունները – Կարծես մենք էինք Խաղխաղը Ղազախ անվանափոխել, Քարհատը՝ Դաշքեսան,

Հ.Գ. Նկարները՝ Համլետ Պետրոսյանի ՖԲ պատից

Արթուր Եղիազարյան – Իլհամ Ալիևն ասում է հայերդ փոխում եք «մեր» բնակավայրերի անունները – Կարծես մենք էինք Խաղխաղը Ղազախ անվանափոխել, Քարհատը՝ Դաշքեսան,

Արթուր Եղիազարյան – Ազատամարտիկ, ռազմական փորձագետ:

Հ.Գ. Նկարները՝ Համլետ Պետրոսյանի ՖԲ պատից

16 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 –

Իլհամ Ալիևն ասում է հայերդ փոխում եք «մեր» բնակավայրերի անունները։ Կարծես մենք էինք Խաղխաղը Ղազախ անվանափոխել, Քարհատը՝ Դաշքեսան, Քարվաճառը՝ Քելբաջար, Կովսականը՝ Զանգելան, Գանձակը՝ Գյանջա, Պարտավը՝ Բարդա, Ոսկանապատը՝ Զուռնաբադ, Գետաշենը՝ Չայքենդ, Վարարակնը՝ Խանքենդի, Շուշին՝ Շուշա, Մարտակերտը՝ Աղդարա, Մարտունին՝ Խոջավենդ և այլն և այլն …

Ո՛չ, «պարոն» Իլհամ, մենք վերադարձնում ենք ձեր՝ մակաբույծներիդ կողմից աղավաղված կամ փոխված հայոց բնակավայրերի ու տեղանքների իրական անունները։ Անգամ դարերով հողով ծածկված շերտի տակից ենք հանում, ինչպես հնագետ – մշակութաբան Համլետ Պետրոսյանն է իր գործընկերների հետ տքնաջան աշխատանքով դա անում Արցախի Տիգրանակերտում։ Մի տեղանքում, որը ձեր թյուրքական ցեղերից սարաջալլու քոչվոր նախնիները 18-րդ դարում կոչել էին Շահբուլախ, իսկ բնիկները՝ հայերը պահելով պատմական հիշողությունը՝ այդ տեղանքը անվանում էին Տկռակերտ։

Լավ է, որ ձեր եկվոր նախնիները Շահբուլախ՝ Թագավորի Աղբյուր էին վերանվանել։ Երևի հայերից լսել էին, որ այդտեղ Տիգրան Մեծն է եղել, մոտակա աղբյուրից ջուր խմել ու հիմնել արևելյան Տիգրանակերտը։

Բնակավայր, որն իր ենթակառուցվածքով հոգևոր, արհեստագործական և առևտրային մեծ ճանապարհներն իրար կապող ապահով ու հյուրընկալ քաղաք էր, ինչպես պեղումներն են ցույց տալիս, այլ ոչ թե պարզ սահմանային հենակետ – բերդ։

Որովհետև սահմանը հեռու էր, անցնում էր Կուր գետով։ Բայց, հաշվի առնելով, որ Տիգրանակերտի դիմաց դաշտ է, ու եթե հնարավոր թշնամին ներխուժի՝ քաղաքն ամրացված էր լուրջ պարիսպներով՝ պաշտպանելով մշակութաստեղծ ժողովրդին, կանխելով ձեր մակաբույծ նախնիների նման տարաբնույթ ասպատակիչներից։ Լուրջ քաղաք, որն անգամ անկում ապրելով ու հողի տակն անցնելով, մինչև պեղումներն ընդհանրապես քաղաք չհիշեցնելով, մեկ է, իր դրոշմն էր թողել արցախաբնակ հայության հիշողության մեջ ու երբեմնի ամայի այդ նախալեռնային տարածքը շարունակում էին անվանել Տկռակերտ։

Լուրջ գիտնական Համլետ Պետրոսյանի մասնագիտական տաղանդի ու նվիրման արդյունքում թիրախային ու դիպուկ բացահայտվեց Տիգրանակերտի ճշգրիտ տեղը և թեև չէինք կասկածում, որ այդ տեղանքի բնիկները հայերն են հազարամյակներո եղել, բայց արդեն ՓԱՍՏԵՐՈՎ, ի լուր և ի տես աշխարհի, ապացուցվեց, որ ԱՂԴԱՄԸ ՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԱՆԲԱԺԱՆ ՈՒ ԱՆՕՏԱՐԵԼԻ ՄԱՍՆ Է։

Հ.Գ. Նկարները՝ Համլետ Պետրոսյանի ՖԲ պատից

Հ.Գ. Նկարները՝ Համլետ Պետրոսյանի ՖԲ պատից

Հ.Գ. Նկարները՝ Համլետ Պետրոսյանի ՖԲ պատից։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail