ՏԱԿԱՒԻՆ ԱՅԴՊԷՍՆ Է, ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆՆ Է – Այսօր ՛ ճիշտ 99 տարիներ առաջ Փետրուարի 16ը, , ,

ՏԱԿԱՒԻՆ ԱՅԴՊԷՍՆ Է, ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆՆ Է

16 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔ:

ՏԱԿԱՒԻՆ ԱՅԴՊԷՍՆ Է, ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆԸ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԵԱՆՆ Է:

Այսօր ՛ ճիշտ 99 տարիներ առաջ Փետրուարի 16ը, հայ իրականութեան ամենից սահմռկեցուցիչ օրերից մին էր:
Այսօր , հայ ժողովուրդի համար առաւել Ապրիլ 24 էր , երբ իր ղեկավարութեան թէ մտաւորականութեան աւելին քան հինգ հարիւրն , Երեւանի բանտերն խճողած էին:

Այսօր այն օրն էր ,երբ Երեւանի նոր տէրերն որոշում էին կայացուցած ալ բանտ հրաւիրել Երեւանի թուրք մսագործներն ու այլեւս թեթեւացնել բանտերի խճողումն:

Արդէն հրահանգն փոխանցուած էր մսագործներին, ու արեան թաթախ առուած էին հայ իրականութեան թէ զինուորականութեան մեծագոյն դէմքերէ շատերը, երբ ընթացք առաւ իրաւ յեղափոխութիւնը ու փրկուեցին Շանթերն Աղբալեանները Դարբինեանները:

Այսօր 99 տարի ետք, հայաստանեան միջավայրն տակաւին կը խօսի յեղափոխութիւնների մասին:

Ան մինչեւ մանրամասնելով կը խօսի միքրո յեղափոխութիւնների մասին:

Կը խօսի շատ բանի մասին բայց հազիւ թէ այն յեղափոխութիւնների մասին որոնք շատով իսկապէս բնութագրած են դիմագիծն հայու:

ԱՅՈ , մինչ օրս ան չի խօսիր Փետրուարեանի մասին, քանզի փետրուարեանը նման Ա հանրապետութեան, , դաշնակների յեղափոխութիւնն էր:

Ան չի խօսիր այս օրին ծնած Արցախի հանրապետութեան առաջին Նախագահի ԱՐԴԻՒՐ ՄԿՐՏԻՉԵԱՆԻ ծնունդի մասին, քանզի Արցախն ,շատով դաշնակ յեղափոխականների ձեռամբ նուաճուած հանրապետութիւնն էր:

Ան բարձրաձայն չի խօսիր հայոց ցեղասպանութեան ճանաչման գործընթացին մասին , քանզի ան շատով դաշնակների աշխատանքային դաշտն է ու օրին կորած հողն ու թափած արիւնը մի գուցէ միայն դաշնակներին էր:

ՍԻՐԵԼԻՔ , եկէք խօսենք խօսուելիքն:
Եկէք արժեւորենք արժանին :

Եկէք վեր առնենք համազգայինը թէեւ այդ կարողն է ըլլալ ազգի մի հատուածի գերմարդկային նուաճումը:

Այլապէս Ալիեւներն անգամ մեզ հետ պիտի չխօսին, այլ մեզ պիտի դիտեն որպէս իրարից գժտուած մանկապարտէզ ու «ժպտան»:

//www.facebook.com/yerkir.oratert?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail