Մենք երբեք չենք լքի Իդլիբը. Էրդողանը հայտարարել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու պատրաստակամության մասին
19 Փետրվարի 2020 – Տարածաշրջան:««Թուրքիայի իրականացրած հանցագործությունները հայ ժողովրդի, մարդկության եւ քաղաքակրթության դեմ, առնվազն վերջին 100 տարիների ընթացքում»»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող Արդարություն և զարգացում կուսակցության անդամների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Անկարան պատրաստ է Իդլիբում նոր ռազմական օպերացիա սկսել. հայտնում է Yerkir.am-ը:
«Եթե այն երկրները, որոնց հետ մենք բանակցություններ ենք վարում, Իդլիբում չանեն այն, ինչ պետք է, ապա մենք ինքներս դա կանենք: Քանի դեռ մենք չենք ստացել բանակցությունների արդյունքները, որոնք կբավարարեին մեզ, մենք ամբողջապես պատրաստ ենք սեփական ռազմական օպերացիա սկսել Իդլիբում: Դա միայն ժամանակի հարց է, այն կարող ենք սկսել ցանկացած պահի, դա կենսական հարց է մեզ համար», – հայտարարել է թուրք նախագահը՝ հավելելով, որ Թուրքիան Իդլիբը երբեք չի թողնի «ռեժիմին» (այդպես են թուրքերն անվանում Ասադի օրինական կառավարությանը) և երկիրն ամեն գնով կանի այնպես, որ շրջանը լինի խաղաղ վայր բնակչության համար:
Էրդողանը նաև հիշեցրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, որի ժամանակ քննարկվել է հնարավոր զարգացումները:
Օրեր առաջ Մոսկվայում տեղի են ունեցել ռուս-թուրքական բանակցություններ՝ Իդլիբի լարվածությունը թուլացնելու համար, սակայն դրանից հետո արված հայտարարություններից հետո պարզ դարձավ, որ ինչպես շաբաթներ առաջ Անկարայում տեղի ունեցած բանակցությունները, այս մեկն էլ ապարդյուն է անցել: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել էր, որ Ռուսաստանը շարունակելու է Անկարայի հետ բանակցությունները և գոհունակություն է հայտնել տեղի ունեցող բանակցություններից: Նույնը չի կարելի ասել Թուրքիայի դեպքում. Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընն էլ նշել է, որ արդյունքները չեն գոհացրել Թուրքիային:
www.yerkir.am/news/view/192481.html?