ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր հրամանատար.- ««Իսլամական պետութիւն»-ը ծառայում է Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի շահերին»

08 Դեկտեմբերի 2015

ՆԱՏՕ-ի (Հիւսիսատլանտեան դաշինք) նախկին գլխաւոր հրամանատար Վեսլի Քլարքը յայտարարել է, որ «Իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութիւնը ծառայում է Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի շահերին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով Թուրքական «t24» լրատւամիջոցին:

«panorama.am» – ՆԱՏՕ-ի (Հիւսիսատլանտեան դաշինք) նախկին գլխաւոր հրամանատար Վեսլի Քլարքը յայտարարել է, որ «Իսլամական պետութիւն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպութիւնը ծառայում է Թուրքիայի եւ Սաուդական Արաբիայի շահերին: Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ը՝ վկայակոչելով Թուրքական «t24» լրատւամիջոցին:
Քլարքը շեշտել է, որ Թուրքիան նաւթ է գնում «Իսլամական պետութիւն»-ից:

«ԻՊ-ը սուննիական ահաբեկչական կազմակերպութիւն է: Նրա նպատակը շիաներին կանգնեցնելն է: Դա իր հերթին նշանակում է ծառայել Թուրքիայի ու Սաուդական Արաբիայի շահերին, թէկուզ եւ այն հէնց այս պետութիւնների համար էլ է վտանգ ներկայացնում»:

Քլարքը յայտարարել է, որ կայ վարկած, ըստ որի որոշ երկրներ ԻՊ-ի ահաբեկիչներից նաւթ են գնում: Ըստ նրա՝ այդ նաւթը անցնում է Թուրքիայի միջով, չնայած, որ վերջնիս ղեկավարները կտրականապէս հերքում են այդ վարկածը:

http://alikonline.ir

Facebooktwitterredditpinterestlinkedinmail