Ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի դիմումը Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին
17 փետրվարի, 2020
Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի ղեկավար, ակադեմիկոս Մարտիկ Գասպարյանի դիմումը Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտի մասին
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, աշխարհի բարի կամքի մարդիկ:
Ես, Մարտիկ Յուրիկի Գասպարյանս՝ Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական – գիտական կենտրոնի ղեկավարն եմ:
Մեր Կենտրոնի նպատակն է փոխհատուցման համար Հայոց ցեղասպանության հետեւանքով առաջացած նյութական եւ ոչ նյութական կորուստների եւ վնասների գույքագրումը, հաշվառումը, վերլուծությունը, հաշվեքննությունը, որակական գնահատումը եւ դատական փորձաքննությունը:
Միջազգային անկախ իրավական եւ փորձագիտական վերականգման եւ փոխհատուցման հարցերի կենտրոնը (Կենտրոնի ամբողջական անվանումն է. «Հաշվարկման, վերլուծության, գույքագրման, հաշվեքննության, որակական (qualimetric) գնահատման եւ դատական փորձաքննության Միջազգային անկախ իրավական եւ փորձագիտական կենտրոն՝ Հայերի ցեղասպանության հետեւանքով հասցված նյութական եւ ոչ նյութական կորուստների վերականգման եւ փոխհատուցման համար»),
աջակցելով
«ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արեւմտյան Հայաստանի Խորհրդարանի պատգամավոր Սաիդա Օհանյանի` Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու հայտին,
նույնպես դիմել է Նոբելյան կոմիտեին խնդրանքով՝
2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու քրդամետ Դեմոկրատական Ժողովրդական Կուսակցության կողմից Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր ընտրված մարդու, ով ամբողջ կյանքը նվիրել է Թուրքիայի եւ տարածաշրջանի ազգային – կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը՝ Կարո Փայլանին 2020 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու, նկատի առնելով նրա ներդրումը ազգային – կրոնական փոքրամասնությունների իրավունքների, համամարդկային արժեքների եւ իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության ապահովման, տարածաշրջանում ցեղասպանության կանխման եւ խաղաղության ու անվտանգության խնդիրներին ուղղված ջանքերի համար։
Կարո Փայլանը միջազգային իրավական հիմնարար փաստաթղթերի՝ Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրի, Մարդու Իրավունքների Եվրոպական Կոնվենցիայի եւ «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ դրա պատժի մասին» Կոնվենցիայի, համառ ջատագովն է տարածաշրջանում։
Նա ժողովրդավարական եւ մարդասիրական արժեքների նշանավոր կրող է, խաղաղության եւ անվտանգության համար պայքարող մարտիկ, աշխարհի առավել պայթյունավտանգ այնպիսի տարածաշրջանում, ինչպիսին է Մերձավոր Արեւելքը:
Թուրքիայի խորհրդարանի ամբիոնից Կարո Փայլանի ելույթները բարձրաձայնում եւ դատապարտում են Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն ու ռազմական միջամտությունը տարածաշրջանում, լայնածավալ ռազմական գործողությունները հարեւան ինքնիշխան պետությունների նկատմամբ, հատկապես՝ Իրաքում եւ Սիրիայում:
Փայլանը այն քչերից է, ով բացահայտորեն դեմ է հանդես գալիս Ռեջեփ Էրդողանի բռնակալությանը՝ պատասխանատվություն ստանձնելով ու պաշտպանելով ազգային – կրոնական փոքրամասնությունների մարդասիրական արժեքները, նրանց ժողովրդավարական ինստիտուտները:
Նրա մղած պայքարը տարածաշրջանում եւ աշխարհում խաղաղության հաստատման համար, տարածաշրջանի ազատ ու խաղաղ ապագայի խորհրդանիշ է:
Տարբեր ազգությունների եւ կրոնների պատկանող մարդկանց մեջ Փայլանի կողմից ցանված խաղաղության, հանդուրժողականության եւ փոխըմբռնման սերմերը, դրական արդյունք են տալիս Թուրքիայի հասարակության մեջ:
Կարո Փայլանի գործունեությունն ընթանում է իշխանամետ ազգայնական եւ ծայրահեղական ուժերի կողմից պատգամավորի կյանքի համար իրական սպառնալիքների պայմաններում:
Համոզված ենք, որ Նոբելյան հանձնաժողովի դրական որոշումը` Կարո Փայլանին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու մասին, ցույց կտա Մերձավոր Արեւելքին, որ ժամանակակից քաղաքակրթությունը գիտէ մեր ժամանակների հերոսներին եւ պատրաստ է աջակցելու նրանց, նոր սերունդների համար ավելի պայծառ ապագա կերտելու պայքարի գործում:
Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներն ու միջազգային մասնագիտական կազմավորումների փորձագետները կոչ են անում բոլոր մարդասիրական, գիտական միջազգային կազմակերպություններին, գիտական եւ ստեղծագործական աշխարհի ու գիտական շրջանակների ներկայացուցիչներին, առանձին-առանձին եւ միասին, աջակցել, սատարել ու միանալ «ՀԱՄՇԵՆՈՒՀԻ» համշենահայերի կանանց միջազգային միության ղեկավար, Արեւմտյան Հայաստանի Ազգային Ժողովի (Խորհրդարանի) պատգամավոր Սայդա Օհանյանի կոչին՝ սատարելու Կարո Փայլյանին 2020 թվականի Խաղաղության մրցանակի ներկայացնելու հարցում, եւ թիկունք կանգնելու Կարո Փայլանին, որպես ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի մեծ մարդասերի:
Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնը վստահ է, որ Խաղաղության Նոբելյան կոմիտեի դրական որոշումը նշանակալի ավանդ կընձեռնի մեր մոլորակի ամենաթեժ կետում՝ Մեծ Մերձավոր Արեւելքում, խաղաղության հաստատման գործընթացին եւ կծառայի ժողովուրդների միջեւ խաղաղության եւ ներդաշնակության գործին, կչեզոքացնի այսօրվա մարտահրավերները եւ կդադարեցնի սպառնալիքները՝ ուղղված ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին, պահպանելու համար աշխարհի բոլոր ժողովուրդների մշակութային ժառանգությունը:
Ակադեմիկոս Մարտիկ Յուրիկի Գասպարյան՝
Հատուցման եւ վերականգնման հարցերի փորձաքննության ու գնահատման միջազգային անկախ իրավական-գիտական կենտրոնի նախագահ,
Աշխարհի ազգերի հոգեւոր միասնության միջազգային ակադեմիայի փոխնախագահ,
Գիտության եւ բարձր տեխնոլոգիաների հարցերով Եվրասիական գիտական փորձագիտական խորհրդի անդամ,
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի գիտական խորհրդի անդամ,
Ռուսաստանի բնական գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի Գեղարվեստի ակադեմիայի եւ «EWAN» Եվրոպական ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր
17 փետրվարի, 2020 թ.