Գեներալ Խալիֆա Հաֆթար – Լիբիացի գեներալի հրադադարի պայմանը – թուրքական զինուժը պիտի հեռանա

Լիպիոյ ազգային բանակի հրամանատար զօր. Խալիֆա Հաֆթար

Գեներալ Խալիֆա Հաֆթար – Լիբիացի գեներալի հրադադարի պայմանը – թուրքական զինուժը պիտի հեռանա

21 Փետրվար 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ:

«Լիբիայի Ազգային բանակի» հրամանատար, գեներալ Խալիֆա Հաֆթարը հայտարարել է, որ պատրաստ է հրադադարի՝ պայմանով, որ թուրքական բանակը դուրս գա Լիբիայից:

Ռուսական «RIA» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում գեներալ Հաֆթարը հրադադարի հաստատմանը վերաբերող որոշ պայմաններ է ներկայացրել միջազգային ուժերին:

Նա պարտադիր է համարել Թուրքիայի զորքերի դուրսբերումը Լիբայի տարածքից:

Նշենք, որ Թուրքիան աջակցում է Լիբիայի Ազգային համաձայնության կառավարությանը, իսկ արաբական երկրներից Սաուդիան Արաբիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները` գեներալ Խալիֆա Հաֆթարի գլխավորած «Լիբիայի ազգային բանակին»:

Թուրքիայի խորհրդարանն արտահերթ նիստում նախագահ էրդողանին արտոնել էր 1 տարի ժամկետով թուրքական ստորաբաժանումներ ուղարկել Լիբիա՝ տեղի կառավարությանն աջակցելու:

Հիշեցնենք, որ 2011թ.-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի սպանությունից հետո երկիրը դադարել էր լինել մեկ պետություն: Այժմ Լիբիայում տիրում է երկիշխանություն: Ժողովրդի կողմից ընտրված խորհրդարանն արևելքում է, իսկ արևմուտքում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, ՄԱԿ-ի և ԵՄ-ի աջակցությամբ ձևավորված կառավարությունն է, որը ղեկավարում է Ֆայեզ Սարաջը: Երկրի արևելյան մասի իշխանությունները գործում են անկախ Տրիպոլիից և համագործակցում Հաֆթարի հետ:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895
ARMENIAN GENOCIDE – DENIAL IS THE LAST ACT OF A GENOCIDE:

Աղբյուր` haberler.com

ermenihaber.am/am/news/2020/02/21/Լիբիա-Թուրքիա/176689

Facebooktwitterredditpinterestlinkedinmail