Մերկելը և Մակրոնն Իդլիբի հարցով քառակողմ հանդիպում են առաջարկել

Մերկելը և Մակրոնն Իդլիբի հարցով քառակողմ հանդիպում են առաջարկել

21 Փետրվար 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ:

««Թուրքիան թաքցնում է Օսմանյան դարաշրջանի Հայոց ցեղասպանության փաստերը. Պատմաբան Թանար Աքչամ»»

GENOCIDE-© PHOTO – ARMENIAN GENOCIDE MUSEUM INSTITUTE

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սիրիայում լարվածությունը թուլացնելու համար հայտնել են, որ ցանկանում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին քառակողմ հանդիպում ունենալ:

Նշենք, որ մինչ այդ Գերմանիայի և Ֆրանսիայի ղեկավարները Սիրիայի Իդլիբ նահանգի հարցով հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահի հետ:

Գերմանիայի վարչապետի աշխատակազմի կողմից տարածված հայտարարության մեջ նշվում է, որ Մերկելը և Մակրոնը ցանկանում են սիրիական ճգնաժամի համար քաղաքական լուծում գտնեն:

Նրանք կոչ են արել անմիջապես դադարեցնել գործողությունները Սիրիայում և շեշտել, որ պետք է օգնություն տրամադրել բազմաթիվ այն սիրիացիներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները:

Իդլիբի հարցի շուրջ գրավոր հայտարարությամբ է հանդես եկել նաև ԵՄ անդամ պետությունների և կառավարության ղեկավարների խորհուրդը: Կողմերին կոչ է հղվել դադարեցնել բախումները և հավատարիմ մնալ Սոչիի համաձայնագրին: Անընդունելի է համարվել Իդլիբում ընթացող ռազմական գործողությունները, քանի որ դրանք հումանիտար մեծ աղետների պատճառ են դառնում:

ARMENIAN GENOCIDE – genocide erzeroum 1895

Աղբյուր` bbc.com

ermenihaber.am/am/news/2020/02/21/Մերկել-Մակրոն-Էրդողան-Պուտին/176671

Facebooktwitterredditpinterestlinkedinmail