Մովսէս Նաճարեան – Երկիր մելորակի առաջին բնակիչներն ու բնակավայրը – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ

Հայկական Բարձրավանդակ

Մովսէս Նաճարեան – Երկիր մելորակի առաջին բնակիչներն ու բնակավայրը – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Երկիր մելորակի առաջին բնակիչներն ու բնակավայրը

15.Անգեղ Հրեշտակներ, Սկայորդիք, Մարեր, Վիշապ եւ Վիշապազունք, Հուռիներ կամ Խուռիներ

Անգեղ-հրեշտակը մեն-մենակ չի յայտնուել երկրագնդի վրայ:
Ըստ արաբական առասպելի՝ նա առաջնորդել է 28 հոգուց բաղկացած մի պատուիրակութիւն, որի գլխաւորը կոչուել է Գաբրիէլ88 հրեշտակապետ:

Հայր Ղեւոնդ Ալիշանը նոյնպէս ակնարկել է 28 հրեշտակների գոյութեան՝ այսպէս.

«Պարսիկները Նահիտ (տպուած է «Նսվիտ» – Մ.Ն.) էին կոչում եւ կոչում են Արուսյակին, որ Աստղիկին նվիրաբերված լուսատուն էր եւ համարվում էր երկրի պահապան ու խնամակալ 28 ոգիներից կամ ազատներից մեկը…»89:

Ըստ արաբական առասպելի՝ Տաւրոսի վրայ հրեշտակների վայրէջքից բաւական յետոյ, նրանք տարածուել են նոր կազմաւորուած եւս չորս լեռնազանգուածների վրայ, որոնցից իւրաքանչիւրն սկզբնապէս մի «Տաւր»90 է կոչուել:

Այդ պատճառով էլ ունենք ո՛չ թէ «Տաւր Անգեղ»՝ այլ յոգնակերտ «ք»-ով «Տաւրք-Տօրք Անգեղ», այսինքն «Տաւրոսների հրեշտակ»:

Արաբական առասպելը յիշատակում է հինգ Տաւրերից իւրաքանչիւրի անունը, որոնք են91.
1.Տաւր Սինա,
2.Տաւր Զեյթուն,
3.Տաւր Լիբանան,
4.Տաւր Ջուդի,
5.Տաւր Հարա՝ որն եղել է հրեշտակների հրամանատարական կենտրոնը:

Սրանք վերաբերւում են այդ ժամանակ յայտնուած ցամաքի կամ երկրի չորս կողմերը կամ դարպասները վերահսկող «առասպելական» հրեշտակների դիրքերին, եւ նրանց հրամանատարական կենտրոնին:

Մեկնաբանութիւն.-

Նախորդ տողերից իմացանք՝ որ երկրագունդը ծածկող ջրերից դուրս եկած առաջին մայրցամաքը եղել է Հայկական Բարձրավանդակը: Երկիր ուղարկուած հրեշտակները կայք են հաստատել հենց այդ տարածքի վրայ: Ուստի սոյն «Տաւր»-երը պէտք է որոնել այդ միջակայքում:

//Կարդալ՝ Ամբողջ Յօդուածը //

Մովսէս Նաճանեան – «Լեզուաբանութի՞ւն Թէ ԻՄԱՍՏԱՍԻՐՈՒԹԻՒՆ:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail