«Հաշուած Օրեր Են Մնացել». Սպասե՞լ Արդեօք Ռուսաստանի Եւ Թուրքիայի Բախումներին Սիրիայում

«Հաշուած Օրեր Են Մնացել». Սպասե՞լ Արդեօք Ռուսաստանի Եւ Թուրքիայի Բախումներին Սիրիայում

«Հաշուած Օրեր Են Մնացել». Սպասե՞լ Արդեօք Ռուսաստանի Եւ Թուրքիայի Բախումներին Սիրիայում

25 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 – ԿԻԶԱԿԷՏ:

ՕԼԳԱ ԵՈՒՇԻՆԱ

Թարգմանեց՝

ՄԱՐԻԱ ԵՂԻԱԶԱՐԵԱՆ

Չնայած Ռուսաստանի եւ Թուրքիայի դիւանագէտների բանակցութիւններին՝ Սիրիայի հիւսիսում իրավիճակը կրկին սրուել է: BBC-ի ռուսական ծառայութեան թղթակից Օլգա Եուշինան փորձում է պարզել, թէ արդեօք իրավիճակը կարո՞ղ է դուրս գալ վերահսկողութիւնից եւ վերածուել լայնածաւալ հակամարտութեան:

Անկարան դիմել է ԱՄՆին՝ երկրի հարաւում Patriot զենիթահրթիռային համալիրների երկու մարտկոց տեղակայելու խնդրանքով, Bloomberg գործակալութեանը յայտնել է Թուրքիայի բարձրաստիճան մի պաշտօնեայ: Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը դեռ չի մեկնաբանում այս տեղեկութիւնը:

Patriot համալիրներն իսկապէս անհրաժեշտ կը լինեն Թուրքիային՝ սիրիական Իդլիբ նահանգում լայնածաւալ յարձակողական գործողութիւն սկսելու համար: Ինչպէս ցոյց է տուել այդ շրջանում մարտական գործողութիւնների նախորդ փորձը, յարձակումն առանց աւիացիայի (օդուժի-Խմբ.) աջակցութեան դատապարտուած է ձախողման: Իսկ դա նշանակում է, որ եթէ Թուրքիան իսկապէս ցանկանում է Իդլիբում աջակցել Ասադի հակառակորդներին, ապա պէտք է օդ բարձրացնի իր F-16 կործանիչները՝ ցամաքային գործողութեանն աջակցելու համար:

Եթէ F-16երը բարձրանան Սիրիայի երկինք, այնտեղ նրանք անխուսափելիօրէն կը հանդիպեն ոչ միայն Ասադի բանակի կործանիչներին, այլեւ ռուսական մարտական ինքնաթիռներին:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

-ՈՒՐԵՄՆ՝ ՊԱՏԵՐԱ՞ԶՄ

Եթէ անգամ Bloomberg-ի տեղեկութիւնը հաստատուի, Patriot համալիրները դժուար թէ Թուրքիային հեշտութեամբ բաժին հասնեն: Այն բանից յետոյ, երբ Անկարան 2019ին ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգեր գնեց, Վաշինգտոնը սկսել է կրճատել ռազմական համագործակցութիւնը Թուրքիայի հետ:

Թուրքիայի տարածքում մի քանի Patriot համալիրներ կան, սակայն դրանք տեղակայուած են ամերիկեան բազաներում: BBC-ի թուրքական ծառայութեան տուեալներով՝ առաւելագոյնը, ինչին այժմ Էրդողանը կարող է հասնել ԱՄՆից, ամերիկացի զինուորականների ղեկավարութեամբ Patriot-ների տեղափոխումն է դէպի Սիրիայի հետ սահմանին գտնուող թուրքական Հաթայ քաղաք: Այդ դէպքում դրանք ի վիճակի կը լինեն որսալ ռուսական մարտական ինքնաթիռները:

Յունուարի վերջից Ասադի բանակը յարձակում է իրականացնում Իդլիբ նահանգում՝ ռուսական աւիացիայի եւ իրանամէտ խմբաւորումների աջակցութեամբ: Դա լրջօրէն նեարդայնացնում է Թուրքիայի քաղաքական գործիչներին ու զօրահրամանատարներին:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

-ԻՆՉՈ՞Ւ Է ԱՅԴՔԱՆ ԿԱՐԵՒՈՐ ԻԴԼԻԲԸ

Իդլիբը ապստամբների եւ ջիհադականների վերջին յենարանն է, որոնք 2011ից ի վեր փորձում են տապալել Ասադին:

Իդլիբում յարձակման յաջողութիւնը քաղաքական եւ տնտեսական հսկայական դիվիդենտներ (շահոյթներ-Խմբ.) կը բերի Սիրիայի իշխանութիւններին: Յաղթանակի դէպքում Ասադի բանակը լիովին կը վերահսկի Մ4 եւ Մ5 կարեւոր ճանապարհները, որոնք երկրի տրանսպորտային (փոխադրութեան-Խմբ.) ամբողջ համակարգի հիմքն են:

Թուրքիայի համար եւս Իդլիբը շատ կարեւոր է: Անկարան այդ տարածաշրջանը համարում է իր ազդեցութեան գօտին: 2016ից թուրքական զօրքերն ու դաշնակից սիրիացի ապստամբները երեք գործողութիւն են իրականացրել Սիրիայի հիւսիսում, սակայն նրանցից ոչ մէկն ուղղուած չի եղել Ասադի ուժերի դէմ:

Սակայն այժմ Իդլիբում են տեղակայուած Ասադի ընդդիմադիր կազմաւորումները, որոնց տարիներ շարունակ աջակցել, կրթել եւ զինել է Թուրքիան: Եթէ Էրդողանը հիմա չաջակցի իր դաշնակիցներին, որոնք օգնել են նրան պայքարել քրդական ջոկատների դէմ, նրա վարկանիշը Թուրքիայի ներսում կարող է էապէս ընկնել:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

-ՆԵՐՔԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԻՒՆ

Փորձագէտներից շատերը համակարծիք են, որ Էրդողանը կարող է լայնածաւալ գործողութիւն սկսել Իդլիբում ներքաղաքական պատճառներով: Թուրքիայի տնտեսութիւնը ճգնաժամի մէջ է, նկատւում է արտադրութեան եւ մի շարք ոլորտներում ցուցանիշների անկում: Թէեւ 2018ի ճգնաժամի համեմատ գնաճը դանդաղել է, բայց եւ այնպէս այն դեռ բաւական բարձր է:

Միւս կողմից, Էրդողանը բաւականաչափ ներդրում է արել բանակի վերազինման եւ նոր սպառազինութիւնների ձեռքբերման համար: Այդ ծախսերը ցանկալի է ինչ-որ կերպ արդարացնել:

Այս ամէնը երկրի ներսում ստեղծում է դժգոհութեան աճի ներուժ: Էրդողանի կուսակցութիւնը պարտուել է Ստամբուլի եւ Անկարայի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններում:

Այս պատկերին Էրդողանի համար ռազմական գործողութիւնը լաւ հնարաւորութիւն է ազգին համախմբելու եւ իշխող կուսակցութեան վարկանիշը բարձրացնելու համար:

Թուրքիայի նախագահի խօսքով՝ Իդլիբի ճգնաժամին դիւանագիտական լուծում գտնելու համար «հաշուած օրեր են մնացել»:

«Իդլիբում գործողութիւնը ժամանակի հարց է», այս շաբաթ յայտարարել է Էրդողանը՝ ընդգծելով, որ դա վերջին նախազգուշացումն է Սիրիայի իշխանութիւններին:

Ընդ որում, Մոսկուայի հանդէպ Անկարայի հռետորաբանութիւնը մնում է զուսպ: Թուրքիայի պաշտպանութեան նախարարութիւնը յայտարարել է, որ Իդլիբի հարցում Ռուսաստանից պահանջներ չունի: Գերատեսչութիւնում ընդգծել են, որ Թուրքիան նման պահանջներ ունի միայն Բաշար Ասադի ռեժիմից:

Հայոց Լեզուն, Հայոց Պատմութիւնն ու Հայկական Մշակոյթն՝ իմ անձնական պաշտպանութեան ներքոյ են

-ԿՈՐՈՒՍՏՆԵՐԸ ՀՍԿԱՅԱԿԱՆ ԿԸ ԼԻՆԵՆ

Իդլիբում ոչ միայն բազմաթիւ իսլամիստներ ու ընդդիմութեան ջոկատներ են կենտրոնացած, այլեւ մեծ թուով փախստականներ՝ մօտ 3.5 միլիոն մարդ:

«Ընտանիքներ, որոնցից շատերը պատերազմի ընթացքում ստիպուած են եղել Սիրիայի մի անկիւնից փախչել միւսը, սարսափով են ընդունում, որ ռումբերն իրենց առօրեայի մասն են դարձել», լրագրողներին ասել է ՄԱԿի Մարդու իրաւունքների գերագոյն յանձնակատար Միշել Բաչելետը:

Ընդդիմութեան վերահսկողութեան տակ գտնուող քաղաքները, ինչպիսիք են Աթարեբը (այդ նոյն գօտում է, թէեւ ֆորմալ (ձեւական-Խմբ.) առումով հարեւան նահանգում է), ինտենսիւ (ուժգին-Խմբ.) ռմբակոծութեան են ենթարկւում:

Վերջին շրջանում աւիահարուածներից տուժել է 10 հիւանդանոց եւ 19 դպրոց, ինչպէս նաեւ փախստականների որոշ ճամբարներ:

«Հիւանդանոցների, բժշկական հաստատութիւնների եւ դպրոցների վրայ յարձակումների մեծ թիւը ենթադրում է, որ այդ բոլոր հարուածները պատահական չեն կարող լինել», նշել է Բաչելետը: Էրդողանը Ռուսաստանին եւ Ասադի բանակին ուղղակիօրէն մեղադրել է քաղաքացիական օբյեկտներին (թիրախներու-Խմբ.) հարուածելու մէջ:

Ռուսաստանի պաշտպանութեան նախարարութիւնը հերքում է այդ մեղադրանքները:

Արարատը-National Geographic

-Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ

Դժուար է կանխատեսել իրադարձութիւնների զարգացումը: Ճգնաժամը դիւանագիտօրէն լուծելու Մոսկուայի եւ Անկարայի փորձերը դեռ յաջողութեան չեն յանգեցնում, թէեւ արդէն երեք փուլով բանակցութիւնների են եղել:

«Սակայն դա դեռ չի նշանակում, որ կողմերը մտադիր են հակամարտութիւնը լուծել ռազմական ուժով: Դատելով անցեալի սրացումներից՝ Պուտինն ու Էրդողանը նախընտրում են նման հարցերը լուծել անձամբ իրենց իսկ բանակցութիւնների ժամանակ… ամենայն հաւանականութեամբ, այս անգամ էլ վերջին խօսքը կը լինի երկրների նախագահներինը», նշում է Մոսկուայի Կարնեգի կենտրոնի փորձագէտ Ալեքսէյ Խլեբնիկովը:

Նոյն տարբերակի մասին ակնարկում են նաեւ Թուրքիայի ԱԳՆում: Այնտեղ ասել են, որ եթէ առաջիկայ օրերին դիւանագէտներին չյաջողուի հասնել Իդլիբի ճգնաժամի կարգաւորմանը, հնարաւոր է՝ Պուտինն ու Էրդողանն անձնապէս հանդիպէն:

Հնարաւոր է, որ մօտ ժամանակներս Մոսկուան եւ Անկարան կարողանան պայմանաւորուել Իդլիբում ժամանակաւոր հրադադարի շուրջ, կարծում է BBC-ի թուրքական ծառայութեան վերլուծաբան Իրեմ Քոքերը:

«Դա կողմերին ժամանակ եւ հնարաւորութիւն կը տայ մանեւրելու (խուսավարելու-Խմբ.), որպէսզի քննարկեն պայմանները, որոնք կը բաւարարեն բոլորին: Հնարաւոր է, որ այդ հաւասարման մէջ ներառուեն ոչ միայն Սիրիայի շրջանների վերաբերեալ համաձայնագիրը, այլեւ Լիբիայի, քրդերի եւ տնտեսական նախագծերի վերաբերեալ հարցերը», նշում է լրագրողը:

Այդպիսի զինադադար կնքելու նախադրեալներ կան: Մոսկուայի եւ Դամասկոսի համար կարեւոր է ոչ թէ Իդլիբ քաղաքը, այլ առաջին հերթին Մ4 եւ Մ5 մայրուղիների երկայնքով գտնուող տարածքը:

Իսկ Անկարան կարող է իր կողմից վերահսկուող հողերի մի մասը զիջել նահանգում՝ Իդլիբ քաղաքի մօտ եւ թուրք-սիրիական սահմանին իր դիրքերի ամրապնդման դիմաց:

Այս ամէնը չի բացառում ապագայում Սիրիայում Ռուսաստանի եւ Թուրքիայի հնարաւոր էսկալացիան (գործողութիւններու ընդլայնումը-Խմբ.) եւ ռազմական բախումը: Սակայն այս պահին նման սրացումը քիչ հաւանական է, կարծում է Իրեմ Կոկերը:

«Սիվիլնեթ»

asbarez.com/arm/364783/Հաշուած-Օրեր-Են-Մնացել-Սպասե՞լ-Արդե/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail