Թուրքական զորքը խոշոր կորուստներ է կրել Իդլիբում – Թուրքական զորքը խոշոր կորուստներ է կրել Իդլիբում
28.02.2020 | Քաղաքականություն | Lragir.am:
Փետրվարի 27-ին Սիրիայի Իդլիբ նահանգում շարունակվել են մարտերը սիրիական ու թուրքական զորքերի միջև: Սիրիական զորքի ավիահարվածի հետևանքով 33 թուրք զինծառայող է սպանվել, հայտնում է Անադոլուն: Եվս 36 թուրք զինծառայող վիրավոր է:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ժամանել է Սիրիայի հետ սահմանային Հաթայի նահանգում գտնվողն հրամանատարական կենտրոն Թուրքիայի նախագահ Էրդողանի մոտ խորհրդակցությունից հետո:
Թուրքիան հայտնում է, որ ի պատասխան սիրիական բանակի գործողությունների, հարվածել է կառավարական բանակի շարասյուներից մեկին եւ պատրաստվում է Սիրիայի կառավարական ուժերի դիրքերին օդային ու ցամաքային հարվածներ սկսել:
Միեւնույն ժամանակ, Անկարան խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ:
www.lragir.am/2020/02/28/522176/