Թուրքիայի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել»

Թուրքիոյ պաշտպանութեան նախարար Հուլուսի Աքար

Թուրքիայի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել»

28 Փետրվար 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ:

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը թուրքական զինուժի տեղակայման վայրերի մասին ստույգ տեղեկություն ունենալով հանդերձ է օդային հարձակում է իրականացրել։

Հուլուսի Աքարն ասել է, որ իրենք տեղյակ էին պահել ռուս պաշտոնյաներին թուրքական զորքի տեղակայման վերաբերյալ և չնայած դրան Ռուսաստանը հարձակում է իրականացրել՝ հարվածելով նույնիսկ տարածքում առկա շտապ օգնության մեքենաներին։

Ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի հայտարարության՝ ռուսական կողմը ոչ միայն նախապես տեղյակ է եղել թուրքական զինուժի մասին, այլ նաև առաջին հարձակումից հետո զգուշացվել է նրանց, բայց ռուսները զգուշացումից հետո էլ շարունակել են հարվածներ հասցնել։

Նա ընդգծել է նաև, որ թուրքական զորքի կազմում չեն եղել այլ զինված խմբեր։

Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ հարձակումից հետո թուրքական զորքը հարված են հասցրել Սիրիայի կառավարական ուժերին և վնասազերծել է 309 սիրական բանակի զինվոր, ոչնչացրել մեկական SA-17 և 1 SA-22 հակաօդային պաշտպանության համակարգեր, 5 ուղղաթիռ, 23 տանկ, 23 հրանոթ և հրետանային ինքնագնաց կայանք:

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152

ermenihaber.am/am/news/2020/02/28/Թուրքիա-Պաշտպանության-նախարար-Ռուսաստան/177300

Facebooktwitterredditpinterestlinkedinmail