Իդլիբում Ասադի ուժերը ծանր հարված են հացրել թուրքերին. 33 թուրք զինվոր է սպանվել
28 Փետրվար 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՌԱԶՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ:
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում ավիահարվածների հետևանքով սպանված թուրք զինծառայողների թիվը հասել է 33-ի:
Թուրքական կողմի պնդմամբ՝ ավիահարվածներն իրականացվել են Սիրիայի կառավարական ուժերի կողմից: Ընդդիմադիր որոշ կայքերի համաձայն՝ ավիահարվածները հասցրել է ռուսական օդուժը։ Սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է այդ տեղեկատվությունը։
Միջադեպից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը տևել է 6 ժամ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ցամաքային զորքերի և ռազմաօդային ուժերի հրամանատարների հետ միասին այցելել է թուրք-սիրիական սահման՝ Իդլիբին սահմանակից Հաթայ նահանգում տեղակայված թուրքական բանակի հրամանատարական կետ:
Ըստ թուրքական մամուլի՝ Թուրքիայի զինուժը դիմել է պատասխան գործողությունների, որի հետևանքով Սիրիայի կառավարական ուժերը կրել են մեծ կորուստներ։
ermenihaber.am/am/news/2020/02/28/Թուրքիա-Սիրիա/177234?