ՄՆ-ի զինված ուժեր. Թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու նպատակ չունեն

ԱՄՆ-ի զինված ուժեր. Թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու նպատակ չունենք

28 Փետրվար 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՌԱԶՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ:

ARMENIAN GENOCIDE – The Horrors of the Holocaust.-ГЕНОЦИД АРМЯН – ОТРИЦАНИЕ – ПОСЛЕДНИЙ ДЕЙСТВИЕ ГЕНОЦИДА

ԱՄՆ-ն թուրք-սիրիական սահմանին կրկին զորք տեղակայելու մտադրություն չունի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Մարկ Միլլին՝ պատասխանելով Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայության մասին լրագրողի հարցին:

Միլլին նախ հիշեցրել է, որ Սիրիայի հյուսիսարևելքում Թուրքիայի նախաձեռնած ռազմագործողության ժամանակ ԱՄՆ-ը հեռացրել է իր հատուկ նշանակության ստորաբաժանումները այդտեղից, իսկ գործողության մեկնարկի հետ մեկտեղ սահմանային հատվածներում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները տեղափոխվել են դեպի ավելի արևելք:

«Սիրիայում մեր առաքելությունը չի փոխվել: Մեր առաքելությունը Սիրիայի արևելքում ԻՊ-ի դեմ պայքարն է: Թուրք-սիրիական սահմանին սահմանին կրկին զորք տեղակայելու ո՛չ նպատակ ունենք, ո՛չ էլ ծրագիր»,- ասել է Միլլին:

Աղբյուր` Demokrathaber

ARMENIAN GENOCIDE – This picture shows part of the 5.000 children from Kharput en route on donkey back and foot. “Story of Near East Relief” by James L. Barton, New York, 1930, p. 152

ermenihaber.am/am/news/2020/02/27/ԱՄՆ-Թուրք-սիրիա/177150

Facebooktwitterredditpinterestlinkedinmail