Թուրքիան որոշել է պատասխանել Սիրիայի կառավարական ուժերի հարվածներին
28 Փետրվար 2020 – ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ – ՌԱԶՄԱԿԱՆ – ՔԱՂԱՔԱԿԱՆ:
Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական զինուժի և Սիրիայի կառավարական ուժերի միջև տեղի ունեցած կատաղի բախումներից թուրքական կողմի զգալի կորուստների մասին լուրերից անմիջապես հետո Թուրքիայում անվտանգության խորհրդի նիստ է գումարվել:
Էրդողանի գլխավորած անվտանգության խորհրդի նիստը տևել է 6 ժամ:
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հանրային կապերի բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտնել է, որ խորհրդի նիստին որոշվել է թուրք զինվորակնների վրա պարզած զենքը ուղղել դեպի Սիրիայի կառավարական ուժերը և պատասխան հարված տալ նրանց:
Ալթունն ասել է, որ թուրքական զինուժը Թուրքիայի աջակցությունը վայելող Սիրիայի «ընդդիմադիր ուժերի» հետ միասին շարունակում է ավիահարվածների և հրետակոծության է ենթարկել Սիրիայի կառավարական ուժերին:
Ավտանգության խորհրդի նիստին ներկա են գտնվել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, «Ազգային հետախուզական ծառայության» (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը և ԶՈՒ հրամանատարներ:
Նիստից անմիջապես հետո Թուրքիայի ՊՆ նախարարը, ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ Դյունդարը և ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ Քյուչյուքաքյուզը մեկնել են Սիրիայի սահման:
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Իդլիբ նահանգում Սիրիայի կառավարական ուժերի ավիահարվածների հետևանքով սպանվել է 33 թուրք զինծառայող:
Աղբյուր` haberler.com
ermenihaber.am/am/news/2020/02/28/Թուրքիա-Իդլիբ/177292?