Սամվել Կարապետյանն այլևս չկա… Գնաց, հավերժ հեռացավ՝ Գնա՜ց, բայց հավերժ կապրի… «Ծիրանափող»

Գնա՜ց, բայց հավերժ կապրի… «Ծիրանափող»

27/02/2020 – Մշակույթ:

Սամվել Կարապետյանն այլևս չկա… Գնաց, հավերժ հեռացավ՝ իր հետ տանելով ամբողջական Հայաստանն ուրվագծող 36-հատորյակի իր երազանքը, որն իրականում ոչ միայն գրքի, այլև, ու առաջին հերթին, Հայրենիքն ամբողջական տեսնելու երազանք էր:

Իրենից հետո եկողներն ուղղակի պարտավոր են ոչ միայն ամբողջացնել գրքաշարը, այլև քարտեզի վրա գծել սահմանները՝ վերստին որպես հայկակա՛ն տարածքներ:

Այսքան ՀԱՅ, այսքան ՀԱՅԱՊԱՇՏ… Մեր մշակույթի հենասյուներից ու հիմնասյուներից մեկը…

Սիրում էր համշենական Վովա-ի երգերը, մի ժամանակ իր հեռախոսի զանգն էր այս երգը, որն այսօր, ի հիշատակ մեծատառով մարդու և մեծ հայորդու, առաջարկում ենք մեր ընթերցողներին.

Իսկ Սամվել Կարապետյանը հավերժ կմնա ոչ միայն բոլորիս սրտերում, այլև իր փրկած յուրաքանչյուր մասունքի մեջ…

tesaket.info/գնա՜ց-բայց-հավերժ-ապրեցրեց-հայոց-պատմ/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail