Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում 5000-ամյա հնության թուր է հայտնաբերվել. ենթադրվում է՝ պատկանել է Տեր Ղևոնդ Ալիշանին
28.02.2020, Եվրոպա, Աշխարհ:
Աշխարհի ամենահին թրերից մեկը Վենետիկի Սուրբ Ղազար կղզու հայկական թանգարանում է: Թուրը մոտ 5000 տարեկան է:
Այն պատրաստվել է մ.թ.ա. 3000 թվականին Թուրքիայի արևելքում, պահվել է կղզում որպես միջնադարյան հավաքածուի մաս, հաղորդում է News.am-ը՝ հղում կատարելով The Daily Mail-ին:
Թուրը հայտնաբերվել է Կա Ֆոսկարի համալսարանից ասպիրանտուհի Վիկտորիա Դալարմելինայի կողմից: Նա մտածել է, որ այն ոչ թե միջնադարյա արտեֆակտ է, այլ ավելի հին թուր, որը նման է այն թրերին, որոնք հետ նա բախվել է իր հետազոտություններում:
Դա նման է Թուրքիայի ժամանակակից արևելյան տարածքում գտվող Արսլանտեպե արքայական պալատում հայտնաբերվածներին:
Գիտնականները ենթադրում են, որ թուրը Վենետիկ է բերվել Տրապիզոնից: Սա ենթադրվում է թրի հետ առկա թղթից. թերթի վրա գրված հայերեն գրության մեջ ասվում է, որ թուրը պատկանել է հայտնի բանաստեղծ և գրող Տեր Ղևոնդ Ալիշանին, որը մահացել է Վենետիկում 1901 թվականին:
Գիտնականները զենքի հետագա ուսումնասիրություններ են անցկացնում, դրա պատմությունը մինչ այժմ խորհրդավոր է:
armedia.am/arm/news/80328/surb-xazar-kxzu-haykakan-tangaranum-5000-amya-hnutyan-tur-e-haytnabervel-entadrvum-e-patkanel-e-ter-xevond-alishanin.html