Արեւմուտքը մերժեց Էրդողանին ու մղեց Պուտինի գիրկը – Արեւմուտքը մերժեց Էրդողանին ու մղեց Պուտինի գիրկը

Արեւմուտքը մերժեց Էրդողանին ու մղեց Պուտինի գիրկը – Արեւմուտքը մերժեց Էրդողանին ու մղեց Պուտինի գիրկը

01.03.2020 | Քաղաքականություն | Lragir.am:

Թուրքական զորքերը կիրակի օրը Իդլիբում սիրիական ՌՕՈՒ երկու ինքնաթիռ են ոչնչացրել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով սիրիական պետական SANA գործակալությանը: Երկու ինքնաթիռների օդաչուները չեն տուժել, տեղեկացնում է գործակալությունը։

Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ սիրիական բանակի ստորաբաժանումները Իդլիբի շրջանում Սարակիբ քաղաքի մոտ ոչնչացրել են թուրքական անօդաչու սարք։

Սիրիան փակել է օդային տարածքը Իդլիբ նահանգում: Սիրիական օդային տարածք անցած օդանավերն ու թռչող սարքերը խոցվելու են: Ռուսաստանը Սիրիայում Թուրքիայի հանդեպ առավելություն ունի օդում, եւ նախագահների մակարդակով սպասվող ռուս-թուրքական բանակցությունից առաջ այս քայլը ամրացնում է Ռուսաստանի դիրքերը:

Ռուս փորձագետները նշում են, որ Սիրիայում միայն Ռուսաստանի զինուժն է գտնվում օրինական հիմքով, իսկ թուրքական զինուժի ներկայությունը սիրիական տարածքում լեգիտիմացված է Աստանայի ձեւաչափով, որը վերջին շրջանում փաստացի դադարել է գործել: Իրանի նախագահ Ռոհանին Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է խնդիրները քննարկել Թեհրան-Դամասկոս-Անկարա ձեւաչափով:

Թուրքիան աջակցության համար դիմել է ԱՄՆ-ին, Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին, սակայն փաստացի մերժում ստացել: Փորձագետները նշում են, որ այդպիսով Արեւմուտքը Էրդողանին մղում է Պուտինի գիրկը, տեղի չտալով թուրքական ավանդական շանտաժին, այդ թվում՝ փախստականների մասով: Մի կողմից, սա լիովին տեղավորվում է Թուրքիայի ու Ռուսաստանի կրկնակի զսպման ամերիկյան քաղաքական ռազմավարության մեջ, այդ երկրներին պահելով սիրիական ճահճում, որից ելքեր չեն երեւում: Մյուս կողմից, Էրդողանի դիվանագիտական ռեսուրսը, որը հիմնված էր Ռուսաստանի ու Արեւմուտքի հակասությումմերի վրա, վաղուց սպառվել է:

Այս իրավիճակում, քննարկվում է Պուտին-Էրդողան հանդիպման հնարավորությունը: Երկու նախագահներն ունեն միմյանց կարիքը, եւ ավելի շատ, իհարկե, Պուտինը, ով չի կորցրել Թուրքիայի միջոցով Արեւմուտքին վնասելու հույսը:

lragir.am/2020/03/01/522854/

Facebooktwitterredditpinterestlinkedinmail