Սիրիացիները սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները. Վարդան Ոսկանյան

Սիրիացիները սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները

Սիրիացիները սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները. Վարդան Ոսկանյան

2 Մարտի 2020, – Աշխարհ:

Սիրիացիները սկսել են մեկը մյուսի հետևից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները

Դատելով լրատվական դաշտից՝ Իդլիբում կարծես թե ամենաթեժ պայքարն ընթանում է նաեւ երկնքում ռազմական գերակայության համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հայտնի է, որ Սիրիայի եւ հատկապես այս երկրի արեւմուտքի գրեթե ողջ օդային տարածքում գերակայությունը մինչ այժմ սիրիական օրինական իշխանություններին օժանդակող ռուսական կողմինն էր, ուստի հիմա Թուրքիայի ԱԹՍ-ների եւ ՀՕՊ համակարգերի կողմից մարտահրավերը նետված է ոչ միայն Սիրիայի բանակին, այլ նաեւ, եւ միգուցե առաջին հերթին, հենց Ռուսաստանին։

Թե ինչպիսի զարգացումներ տեղի կունենան Իդլիբի երկնքի համար մարտերում, կարծում եմ՝ ցույց կտան առաջիկա օրերը; Սակայն ակնհայտ է, որ սիրիացիներն, ամենայն հավանականությամբ, ոչ առանց ռուսական կողմի օժանդակության սկսել են մեկը մյուսի հետեւից ճշգրտորեն ոչնչացնել թուրքական անօդաչուները՝ արդեն իսկ որոշակիորեն սահմանափակելով դրանց անպատիժ թռիչքները»:

Դատելով լրատվական դաշտից՝ Իդլիբում կարծես թե ամենաթեժ պայքարն ընթանում է նաև երկնքում ռազմական գերակայության համար։…

Posted by Vardan Voskanyan on Monday, March 2, 2020

www.yerkir.am/news/view/193530.html?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail