Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում»

Էրդողան. «Ակնկալում ենք անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում»

04 Մարտ 2020 – ՔԱՂԱՔԱԿԱՆ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Էրտողան Սպառնացած Է Ճանչնալ Ամերիկացիներու Կողմէ Կարմիր Հնդիկներու «Ցեղասպանութիւն»-ը. ի պատասխան Միացեալ Նահանգներու Ծերակոյտին կողմէ Հայոց ցեղասպանութեան ճանաչման

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Անդրադառնալով մարտի 5-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպմանը՝ Էրդողանը նշել է, որ ակնկալում են անհապաղ հրադադար հաստատել Սիրիայում:

Լրագրողի հարցին, թե այցից առաջ Ռուսաստանը Թուրքիային նոր առաջարկ արե՞լ է, նախագահը նշել է, որ այժմ որևէ առաջարկ չի լինի:

Նրա խոսքով՝ Պուտինի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսին մի շարք թեմաների են անդրադառնալու և որևէ բան գաղտնի չի մնալու:

Սիրիայի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրիի հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստ է զինամթերքով աջակցել Թուրքիային։ Լրագրողները Էրդողանից հետաքրքրվել են, թե արդյոք նման պահանջ Թուրքիան ԱՄՆ-ին ներկայացրել է:

Թուրքիայի նախագահն կարճ մեկնաբանություն է տվել. «Ես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել եմ այդ ամենի վերաբերյալ մեր պահանջները»:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ջեֆրին Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ հանդիպմանը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է զինամթերքով աջակցել Թուրքիային՝ Սիրիայի Իդլիբ նահանգում թուրքական բանակի կողմից իրականացվող «Գարնանային վահան» ռազմական օպերացիայի համար:

Աղբյուր` haberler.com

ermenihaber.am/am/news/2020/03/04/Թուրքիա-Սիրիա-Ռուսաստան/177703

Facebooktwitterredditpinterestlinkedinmail