ԱՆՀԱՂԹ ՓԻԼԻՍՈՓԱ ԴԱՎԹԻ ԽԱՉՔԱՐԸ ՄՇՈ ԱՌԱՔԵԼՈՑ ՎԱՆՔՈՒՄ. Մուշից 5 կմ հարավ-արևելք, Տիրինկատար լեռան հյուսիսարևելյան լեռնաճյուղերից մեկի վրա է գտնվում Արեգակնածագի, Տիրինկատարի, Թարգմանչաց, Ղազարու կամ Առաքելոց վանքը, հիմնված` 312 թ

Մուշից 5 կմ հարավ-արևելք, Տիրինկատար լեռան հյուսիսարևելյան լեռնաճյուղերից մեկի վրա է գտնվում Արեգակնածագի, Տիրինկատարի, Թարգմանչաց, Ղազարու կամ Առաքելոց վանքը, հիմնված` 312 թ.: Մինչև 1915 թ. 62 առաջնորդ ունեցած Առաքելոցը եզակիորեն նվիրական է հատկապես իր գերեզմանոց-պանթեոնում ամփոփված հայոց երևելիների շնորհիվ.

Մովսես Խորենացի, Ղազար Փարպեցի, Դավիթ Անհաղթ, Ստեփանոս Տարոնեցի (Ասողիկ), Մամբրե վերծանող և ուրիշներ: Ժամանակի ընթացք…ում նրանց բոլորի գերեզմաններին կանգնեցվել են խաչքարեր, ընդ որում` քայքայված-անհետացածները թարմացվել են նորերով (օրինակ` Դավիթ Անհաղթի և Մամբրե վերծանողի խաչքարերը վերակերտվել էին միևնույն` 1144 թ.):

Արդեն 1916 թ. այցելուն նշել է, որ «…գեղեցիկ խաչարձաններն են տեղերից շարժւած, գետին գլորուած ու կոտրատուած, միջից կիսուած, բացի Անյաղթի խաչարձանից…»: Մասնակի կորուստներով վերջինս իր տեղում էր նույնիսկ 1970 թ., երբ այն լուսանկարել է Ժան-Միշել Թիերրին: Արդեն 1970-ական թթ. կեսերի այցելուները (օրինակ` Ա. Հախնազարյանը) դա էլ չեն տեսել: 2000-ին տեղում էր նշյալ խաչքարի միայն պատվանդանը, այն էլ հողի միջից դուրս հանված և շրջած դիրքով: 2006 թ. տարածքը հետախուզելու արդյունքում կոտրատված խաչքարերի մի շարք բեկորներ գտանք: Ավելի ուշ պարզվեց, որ դրանցից 5-ը` վերաբերում էին 1144 թ. Դավիթ Անհաղթի հիշատակին վերակերտված խաչքարին, որին արձանագրված է եղել.

Ի թվին հայոց ՇՂԳ (1144) կանգնեցաւ խաչս ի բարեխաւսութիւն տեառն Դաւթի անյաղթ փիլիսոցփայի, յիշեցէք ի Քրիստոս, աղաչեմ զմեղուցեալ Գէորգ ճոնկաս յիշէ:

Ի դեպ, շնորհիվ հայտնաբերված բեկորների կարողացանք պարզել նաև խաչքարի չափերը, որը փաստորեն վերնամասից կոտրված վիճակով և առանց պատվանդանի ունեցել է` 3,05 մ բարձրություն և 97 սմ լայնություն: Գրությանս կցում եմ խաչքարի և բեկորների լուսանկարները:

Սամուել Կարապետեան
2006 թ. գտնված Դավիթ Անհաղթի խաչքարին վերաբերող 5 բեկորները2006-թ.-գտնված-Դավիթ-Անհաղթի-խաչքարին-վերաբերող-5-բեկորները

Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից-երկուսը-2006
Դավիթ-Անհաղթի-խաչքարի-բեկորներից-երկուսը-2006
2006-թ.-գտնված-Դավիթ-Անհաղթի-խաչքարին-վերաբերող-5-բեկորները
2006-թ.-գտնված-Դավիթ-Անհաղթի-խաչքարին-վերաբերող-5-բեկորները

Facebooktwitterredditpinterestlinkedinmail