Փաշինյանը Գորիսում հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

Փաշինյանը Գորիսում հրապարակեց ապրիլի 5-ի հանրաքվեի հռչակագրի նախագիծը

11 Մարտ, 2020 – ԷՐԿԻՐ – ՆԵՐՔԻՆ ԿԵԱՆՔ – ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Հայաստանի Հանրապետութեան Վարչապետ

ԳՈՐԻՍ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ, «Այո» քարոզչական կողմի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը հրապարակեց ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի հռչակագրի նախագիծը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանը նախագծի տեքստն ընթերցեց մարտի 11-ին Գորիս քաղաքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում։ «2018թ. Հայաստանում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո անընդհատ շրջանառության մեջ է դրվում այն թեման, որ անհրաժեշտ է նախորդ շրջանի իշխանությանը տալ քաղաքական գնահատական։ Այժմ ստեղծվել է հանրաքվեի հռչակագիր, որով կտրվի քաղաքական գնահատական վերջին 30 տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական գործընթացներին»,- ասաց Փաշինյանը։

Հռչակագրի նախագծի առաջին կետով նշվում է, որ 1995 թվականից մինչև 2018 թվականի հեղափոխությունը, բացի 1999թ. խորհրդարանական ընտրություններից, մնացած բոլոր համապետական ընտրությունները չեն արտահայտել ժողովրդի ազատ կամքը։ Հռչակագրում անդրադարձ է կատարվում նաև մինչև թավշյա հեղափոխությունը Հայաստանում ստեղծված կոռուպցիոն համակարգին և այլ թեմաների։

Վարչապետը նշեց, որ մինչև մարտի 31-ը քաղաքացիները հնարավորություն կունենան հռչակագրի նախագծի վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել «Այո»-ի շտաբին։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սյունիքի մարզում ընթացող քարոզարշավի ժամանակ ուղեկցում են վարչապետի տիկին Աննան Հակոբյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար, «Այո»-ի շտաբի պետ Սուրեն Պապիկյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պատգամավորներն և այլ պաշտոնյաներ։

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն տեղի կունենա ապրիլի 5-ին: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը մեկնարկել է փետրվարի 17-ին:

armenpress.am/arm/news/1008125.html

Facebooktwitterredditpinterestlinkedinmail