Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է. Դավիթ Տոնոյան

Ռազմական գործողությունների վերսկսման դեպքում հայկական զինուժը նաև հարձակվելու է. Դավիթ Տոնոյան

25 ՓԵՏՐՈՒԱՐ 2020 –

Հայաստանի Զինված ուժերը չեն պատրաստվում սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել և համալրվում են այնպիսի զինատեսակներով, որոնք հնարավորություն կտան չեզոքացնել հակառակորդի նկրտումները։

«Ոչ քանակական առումով, ոչ ժողովրդագրական առումով, ոչ տնտեսական առումով հավասար չենք կարող լինել (Ադրբեջանի հետ՝ խմբ.): Դրա համար մենք ավելի շատ ուշադրություն դարձնելու ենք որակական խնդիրներին: Մենք այնպիսի ձեռքբերումներ ենք իրականացնում, որոնք կարող են մեզ հնարավորություն տալ հակառակորդի հնարավոր նկրտումները չեզոքացնելու», – Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։

Հարցին, թե խոսքը «Սու»-երի մասի՞ն է, Դավիթ Տոնոյանն արձագանքեց. «Նաև «Սու»-երի»:

Դիտարկմանը, թե հաճախ են ասում, որ դրանք թանկ են, նախարարն արձագանքեց.

«Մենք գտնելու ենք արդյունավետ լուծումներ հակառակորդին զսպելու,հակառակորդին հաղթելու», – նշեց Դ.Տոնոյանը։
Նա ասաց, որ հայկական բանակը ձեռք է բերում նաև հարձակվողական զենքեր:

«Փոխվում է հոգեբանությունը, փոխվում է մոտեցումը, քանի որ պաշտպանության մեջ գտնվող բանակները միշտ պարտություն են կրում: Դրա համար մենք չենք պատրաստվում մնալ պաշտպանական դիրքերում։ Եթե խնդիրը գնալու է ռազմական գործողությունների վերսկսմանը՝ մենք չենք հապաղելու», – ասաց նախարարը:

Հարցին՝ հարձակվելու՞ ենք նաև, Դ.Տոնոյանը պատասխանեց. «Իսկ ինչու՞ ոչ»։

Ռուսական նոր վարկով, որը ևս 100 մլն դոլար է կազմելու, Հայաստանը ձեռք է բերելու այնպիսի սպառազինություն, որը հնարավորություն կտա, չմտնելով սպառազինությունների մրցավազքի մեջ, խնդիրները հաջող լուծել։ Սպառազինության տեսակը, ըստ նախարարի, դեռ գաղտնիք է։

aysor.am/am/news/2019/02/25/տոնոյան/1530557?

Facebooktwitterredditpinterestlinkedinmail