
«Նախկին դաշնակցականների» 1923թ. հայաստանյան համագումարը եւ Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը (ՀԿ(բ)Կ) իր մենիշխանությունը
18 Մարտի 2020, Հասարակություն:
ՄՈՒՏՔ
Հայաստանի խորհրդայնացման առաջին իսկ օրից (1920 թ. դեկտեմբերի 2) Հայաստանի կոմունիստական (բոլշևիկյան) կուսակցությունը (ՀԿ(բ)Կ) իր մենիշխանությունը հաստատելու և ամրապնդելու համար Մոսկվայի հրահանգով ձեռնամուխ եղավ հանրապետությունում գործող բոլոր քաղաքական ուժերի և առաջին հերթին նախկին կառավարող կուսակցության՝ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) կազմաքնադման ու լուծարման գործընթացին:
Թեև Երևանի՝ դեկտեմբերի 2-ի Դրո-Լեգրան համաձայագրով խաղաղ ճանապարհով իշխանության եկած Հայհեղկոմը պարտավորվել էր չհետապնդել և չհալածել նախկին կառավարության անդամներին, նախկին բանակի սպաներին և այլ պաշտոնյաներին, իսկ համաձայնագրի կետերից մեկով (թիվ 6) խոստացել էր անգամ կազմել խառը (կոալիցիոն) կառավարություն՝ 5 կոմունիստ, 2 դաշնակցական1, սակայն Կարմիր բանակի՝ Բաքվից Հայաստան մուտք գործելուց հետո ոչ միայն չհարգվեց պայմանագրի կետերը, այլև գործնականում սկսվեց չհայտարաված պատերազմ ՀՅ Դաշնակցության և մյուս՝ «մանր բուրժուական» կամ «բուրժուական» որակվող (ՀԺԿ, Հնչակ, Սոց-դեմ., Մենշևիկ, Հայ ռամկավար, Սպեցիֆիկ և այլն) կուսակցությունների դեմ՝ նրանց ջախջախելու և դուրս մղելու նպատակով:
Այդ հալածական քաղաքականության անմիջապես հետևանքը հանդիսացող 1921թ. Փետրվարյան ժողովրդական ապստամբությունը ռուսական կարմիր բանակի միջոցով ճնշելուց հետո հազարավոր մարդիկ՝ կուսակցությունների ներկայացուցիչներ, նախկին հայդուկներ և այլն, բանտ-աքսորից ու գնդակահարություններից խույս տալով, արտագաղթեցին Պարսկաստան: Նույն թվականի դեկտեմբերի սկզբներին Հայկոմկուսը թատերականացման նմանվող հրապարակային դատ կազմակերպեց ՀՅԴ հայաստանյան կառույցի դեմ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով՝ դոնկիխոտյան վճիռ կայացրեց, որ «Դաշնակցությունը Հայատանի արևի տակ տեղ չունի և մահվան պիտի դատապարտվի» կամ մեկ այլ ձևակերպմամբ՝ «Դաշնկացությանը դատապարտել բարձրագույն պատժի»: Դաշնակցության հանրային պաշտպանի դերում հանդես եկող պատմաբան, կուսակցական-պետական գործիչ Ա.Հովհաննիսյանը այդ դատավարությունը որակեց «թյուրիմացություն» բառով և ՀՅԴ գործունեությունը համարեց «հայոց պատմության սեփականությունը», որը պետք է արժանանամիայն «պատմության ահեղ դատին»2:
Պատմական զուգահեռի կարգով հիշեցնենք, որ ավելի վաղ «ՀՅԴ գործ» անոնով մի դատական գործ էլ ցարական իշխանությունը կազմակերպեց (սարքեց) ՀՅ Դաշնակցության դեմ: Մի քանի տարում 2000-ից ավելի մարդ կալանավորվեց ու հարցաքննվեց, 40 հազար էջանոց դատական գործ կազմվեց և մի քանի ամիս շարոնակ 1912թ. հունվարի 17-ից մինչև մարտի 22-ը, Ս. Պետերբուրգում դատավարություն ան ցկացվեց, սակայն ցարիզմը իր արդյունքին չհասավ:
Դարձյալ պատմական զուգահեռ անցկացնելով և գալով մեր ժամանակները՝ հիշեցնենք, որ Հայաստանի երրորդ հարապետության օրոք՝ 1990-ական թթ. կեսերին ՀՀՇ-ական իշխանւթյունները ՀՅԴ-ի դեմ ուղղված՝ «30+1» և «Դրո կառույցի» գործերով դատախազ-ներկայացումներ կազմակերպեցին, որովհետև Դաշնակցության աճող կշռից ու ազդեցությունից իշխանությունը կորցնելու վտանգ տեսան:
Այսպիսով« ստացվում է, որ 20-րդ դարում իրար հաջորդած քաղաքական վարչակարգերի կողմից ՀՅԴ-ի դեմ առնվազն երեք անգամ քաղաքական բնույթի դատախաղեր (դատապրոցեսներ) են կազմակերպվել:
Համագումարի պատմության աղբյուրները
Խորհրդային իշխանության արշալույսին Հայկոմկուսն իր գլխավոր ախոյան ՀՅԴ-ին քայքայելու ու վերացնելու նպատակով ոչ մայն հրապարակային դատ անցկացրեց, այլև հենց Խորհրդային Հայաստանի դաշնակցականների մասնակցությամբ կազմակերպեց Հայաստանի սահմաններում այդ կուսակցության լուծարման (ինքնավերացման) համագումար: Դաշնակցության լուծարման համագումարը պետք է դիտել իբրև 1920-ական թվականների առաջին կեսին խորհրդային երկրում ձեռնարկած՝ էսեռների, մենշևիկների, վրաց մենշևիկների և «մանրբուրժուակն» որակվող մյուս կուսակցությունների քայքայման քաղաքականության օղակներից մեկը:
ՀՅԴ հայաստանյան կառուցը պաշտոնապես վերացնելու նպատակով ամիսիներ տևող կազմակերպչական ու քաղաքական բյույթի նախապատրաստական աշխատանքներից հետո՝ 1923թ. նոյեմբերի 20-23-ին գումարվեց ՀՅԴ լուծարման համահայաստանյան համագումարը:
Պաշտոնապես՝ «Նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումար» անվանումը ստացած այդ միջոցառման ամբողջական արձանագրուևթյունը պահվում է Հայաստանի ազգային արխիվի 1457 (նախկին 4047) ֆոնդի, 1-ին ցուցակի 220 գործում՝ 135 թերթ ծավալով: Գործը վերնագրված է, «Դաշնակցություն կուսակցության ինքնավերացման նախկին դաշնակցականների Համայաստանյան համագումարի սաղգրական հաշվետվություն», ռուսերեն՝ «Стенаграфический отчет Всеармянского сЪезда бывших дашнаков по самаликвидаций партии Дашнакцутюн»: Նախկին դաշնակցականների համահայաստանյան արձանագրությունները գրքի տեսքով լույս են տեսել Երևանում 1923թ. «Տրեստի» 1-ին տպարանում՝ Ակսել Բակունցի3 «Երկու խոսքով»: Ակներև է, որ համագումարի սղագրական արձանագրությունների հրատարակումը հետապնդել է քարոզչական նպատակ, որպեսզի արտասահմանի աշխատավորական զանգվածները ևս «Հայաստանի օրինակով կազմալուծեն դաշնակցական խմբերն ու կոմիտեները»4:

Հետագայում այս գրքի նյութերով ՀՅԴ նշանավոր գործիչ Ռուբենի հարսը՝ Անահիտ Տեր-Մինասյանը, 1991թ տպագրել է, «Հ.Յ.Դ. ինքնավերացումը Երևանում 1923թ.» վերարտառությամբ հոդված: Մեր նշած արխիվային գործի արձանագրությունը էական կրճատումներով, հատվածաբար տեղ է գտել պրոֆ.Վլ. Ղազախեցյանի կազմած փաստաթղթերի և նյութերի ժողովածուում5: Համագումարի գլխավոր կազմակերպիչներից մեկի՝ Ակսել Բակունցի կյանքի ու գործունեության հետ կապված՝ լուծարման համագումարի նյոթերը հրապարակվել են գրականագետ Դ. Գասպարյանի մենագրությունում6: Սակայն հեղինակը ընտրողաբար տպագրել է միայն Ա. Բակունցի՝ համագումարում ունեցած ելույթները (որպես նիստը նախագահող կամ զեկուցում կարդացող):
Բայց երբ արխիվում պահվող 135-թերթանոց գործը համեմատում ենք նրա հման վրա հրատարակած չորսօրյա համագումարի նիստերի արձանագրությունների հետ, ապա տեսնում ենք, որ վերջինս նկատելիորեն խմբագրվել է և դրանց միջև կան իմաստային ու նույնիսկ փաստական անճշտություններ և անհամապատասխանություններ: Օրինակ՝ ՀՅ Դաշնակցություից հեռացողների վերաբերյալ Ա. Բակունցի հայնտած տվյալներով՝ միջնակարգ կրթություն ունեցողների տոկոսը արխիվային գործում նշված է 26, իսկ այդ նույն գործի հիման վրա հրատարակած գրքում՝ 20 տոկոս7: Այդ իսկ պատճառով խնդիրը քննելիս որպես աղբյորագիտական հիմ՝ առաջինհերթին հենվելու ենք արխիվային գործի վրա:
Անդրադառնալով համագումարի արձանագրության վերարտառությանը՝ համաձայն չենք նախկին դաշնակցականներ ձևակերպմանը, որովհետև համագումարի մասնակից 247 պատգամավորները (էլ չենք խոսում փաստաթղթում նշվող 4000-ից ավելի կուսանդամների մասին), դեռևս համարվել են դաշնակցականներ, ուստի մենք այդ հասկացությունն օգտագործում ենք չակերտների մեջ: Ու թեև համոզելով, վախեցնելով, ուժով ու հարկարդրանքով նրանք հայտարարություն էին տվել ՀՅ Դաշնակցությունից հեռանալու մասին, սակայն այդ հարցը պետք է վճռվեր հրավիրվելիք համագումարում: Ուրեմն «նախկին դաշնակցական» հասկացողությունը պայմանականորեն պետք է գործածել:
Նրանք հին թե նոր, ակտիվ թե պասիվ դեռևս համարվել են այդ կուսակցության անդամ: Հետագա շարադրանքից կարելի է տեսնել, որ համագումարի ընթացքում պատգամավորների տված հարցերից, ունեցած ելույթներից, ռեպլիկներից ակներև է դառնում, որ նրանց զգալի մասը համոզմունքով և մտածելակերպով շարունակում է մնալ դաշնակցական: Անգամ համագումարի նախաձեռնող և ամանեակտիվ մասնակից Ա. Բակունցը, մեր կարծիքով, հեռացված չի եղել ՀՅ Դաշնակցությունից: Այդ մասին է վկայում 1924թ. փետրվարի 24-ին գրված նրա ինքնակենսագրականը8: Միայն լուծարիչ համագումարից հետո Բակունցը հանդես է գալիս ՀՅԴ շարքերից հեռանալու և կոմկուսի շարքերը ընդունվելու հայտարարությամբ9:
2.Համագումարի նախապատրաստումը և բացումը
Անկասկած, ՀՅԴ հայաստանյան կառույցի լուծարման նպատակ ցունեցող համագումարը չի եղել ինքնաբուխ և նախաձեռնվել է Հայկոմկուսի կողմից: Ռուսաստանի օրինակով այս քայլը ձեռնարկել են կուսակցական-պետական մարմինները: Այդ նպատակով ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 1923թ. սեպտեմբերի 24-26-ի պլենումում որոշում էր ընդունվել հիմնվել հանձնաժողով՝ Դաշնակցություն կուսակցության քաղաքական և կազմակերպական քայքայման աշխատանքները վարելու համար: Ուստի ԿԿ-ի նախագահությունը հոկտեմբերի 2-ի որոշմամբ ստեղծում է համապատասխան հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են Շ. Ամիրխանյանը, Ա. Կարինյանը և Ա. Շահսուվարյանը10:
Լուծարման հանագումարը կազմակերպելու համար ՀամԿ/բ/Կ Անդրերկրկոմը՝ Ա. Մյասնիկյանի զեկուցմամբ հանձնարարում է Հայկոմկուսի Կկ-ին այդ նպատակով «ամենաասեղմ կարգով միջոցների բաց թողնել»11 Նույն որոշումը կրկնվել է նոյեմբերի 8-ին՝ «Գաղտնի ծախսերի համար ՀԿ/բ/Կ ԿԿ-ին միջոցներ բաց թողնել»12: Այս ամենը վկայոմ է, որ ՀՅ Դաշնակցության լուծարման համագումարի կազմակերպումը և անցկացումը համարվել է առաջին հերթին Հայաստանում կազմակքանդել ու վերացնել Հայկոմկուսի համար ամենավտանգավոր քաղաքական ուժը:
ՀԿ/բ/Կ ԿԿ-ի գիտությամբ ու հրահանգով չորս-հինգ ամիս տևած նախապատրաստական աշխատանքերից հետո, 1923թ. նոյեմբերի 20-ին՝ երեկոյան ժամը 6-ին (արխիվային գործում և «Խորհրդային Հայաստան» թերթում նշված է անգամ ժամը 8-ին), Երևանի պետական թատրոնի դահլիճում 3-րդ Ինտերնացիոնալի և համաշխարհային հեղափոխության կարգախոսների ներքո տեղի ունեցավ համագումարի հանդիսավոր բացումը: «Այսօր, կարդում ենք Հայկոմկուսի «Խորհրդային Հայաստան»-ում, -բացվում է շարքային նախկին դաշնակցականների համահայաստանյան համագումարը: Վերջին 5 ամիսներին տեղի են ունեցել ժողովներ ու դեկլարացիաներ, որոնցով զանգվածաբար հրաժարվել են Դաշնակցությունից:
Հրավիրվել են նախ գավառակային, ապա գավառային կոնֆերանսներ, իսկ այսօր գումարվում է համահայաստանյան համագումարը, որ ոճրագործ այդ կուսակցությունը այլևս գոյություն չունի խոսելու հայ ժողովրդի անունից13: Ի նշանավորումն համագումարի բացման՝ նախաձեռնող Բյուրոն «Մենք խզում ենք մեր կապերը Դաշնակցությունից և մտնում 3-րդ Ինտերանցիոնալի դրոշի տակ» կարգախոսով լույս ընծայեց անգամ «Լրաբեր» մեկօրյա թերթ14:
Համագումարի բացումն իրականացրեց նախաձեռնող Բյորոյի ղեկավար, ՀՅԴ անդամ Ա. Բակունցը: Իր խոսքում նա նշեց, որ չորս ամիս շարունակ իրենք նախապատրաստվել են համագումարին և որ համագումարից հետո ավելի քան 4000 նախկին շարքային դաշնակցականներ, հանձինս իրենց լիազոր պատգամավորների, պետք է վերագնահատեն Դաշնակցության գործունեությունը, հեռանան այդ կուսակցությունից և լինեն Խորհրդային Հայաստանի վերաշինման մասնակից15: Բակունցը ընդգծում էր, որ համագումարի պատգամավորները և հայտարարություն տվածները դեռևս շարունակում էին մնալ Դաշնակցության անդամ:

Ուտի նա հասկացնում էր, որ հարկավոր է հեռանալ Դաշնակցությունից ոչ միայն որպես անդամ, այլև հայացքներով ու մտածելակերպով: «Հրաժարվելով Դաշնակցությունից,-շարունակում էր Բակունցը, -մենք մեր կենսունակ ուժերը ի սպաս ենք դնում Խորհրդային Հայաստանի վերաշինման ու պայքարին՝ ուղղված այն բոլոր շարժուների դեմ, որոնք նպատակ կունենան խախտելու մեր ազատ կյանքը»17:
Քանի որ բացման խոսքում Ա. Բակունցը ակնարկում էր Հայաստանում 4000 նախկին դաշնակցականների առկայության մասին, այս թվի վերաբերյալ հարկ ենք համարում տալ որոշ պարզաբանումներ: Ավելի ուշ համագումարի մասնակիցների և Հայաստանի շարքային դաշնակցականների ստույգ թվաքանակի վերաբերյալ նրա անոնից 2-րդ Ինտերանացիոնալի միջազգային բյուրոյին ուղղված նամակից տեղեկանում ենք, որ համագումարին մասնակցել է 247 պատգամավոր՝ ներկայացնելով 4032 շարքային անդամների17: Սակայն համագումարի ավարտից հտո Արտակարգ հանձնաժողովի (Չեկայի) 1923թ. դեկտեմբերի վերջի տարեկան ամփոփագրում Հայաստանում Դաշնակցությունից հեռացվածների թիվը նշված էր 4300 մարդ19 :
Հարց է ծագում, իրոք 1923թ. աշնանը Խորհրդային Հայաստանում ՀՅԴ անդամների թիվը եղել է 4000-ի չափ: Մեր կարծիքով նրանք ավելի մեծ թիվ են կազմել, էլ չենք խոսում կուսակցության համակիրների մասին: Պարզվում է, որ Դաշնակցության անդամներից շատերը կուսակցությունից հեռանալու հայտարարություն չեն տվել, մնացել են ծպտյալ վիճակում, չեն արձագանքել համագումարին: Ա.Բակունցը նախաձեռնող Բյուրոյի հաշվետու զեկուցման մեջ նշում է, որ «շատերը չէին ուզում դեկլարացիա տալ»20: Լուծարման համագումարի նախօրյակին՝ նոյեմբերի 15-ին, Հայչեկայի հայտնած տվյալներով կուսակցությունից հեռացել է 2630 մարդ21: Հավանաբար խոսքն այստեղ հայտարարություն տված մարդկանց մասին է:
Վերոնշյալ զեկուցման հեղինակներն այն մտքին են զարգացնում, որ «համագումարի պատգամավորների շուրջ 2 տոկոսն այն տարրերն են, ովքեր հայտարարություն տալով և խցկվելով պատգամավորների շարքերում, ուզեցել են իրենց վրայից հանել ամեն տեսակ կասկածները և իրենց համար ստեղծել աշխատանքի ավելի լավ պայմաններ»22: Բակունցն իր զեկուցման մեջ շեշտում էր, որ «Հայաստանում, անշուշտ, մնում են անհատ դաշնակցականներ, որոնք քաղաքացիական քաջություն ցույց տալով, դեկլարացիա չեն տվել»23: Նա նաև նշում էր, որ անշուշտ մնացել են անհատ դաշնակցականներ, ովքեր շարունակում են հավատարիմ մնալ այդ կուսակցությանը, երկար տարիներ գործել են նրա կազմում և «բարոյական մահ են համարում իրանց համար դեկլարացիա տալը. Պետք է հարգել այդպիսիների «քաղաքացիական քաջությունը» և թողնել նրանց մնալ սոսկական քաղաքացիներ»24:
Առաջ անցնելով՝ փաստենք, մեր ձեռքի տակ կան տվյալներ, որ լուծարման համագումարից տարիներ անց էլ ոմանք ցանկություն չեն հայտնել դուրս գալ Դաշնակցության շարքերից: Այսպես, օրնալ ՀԿ/բ/Կ Մեղրու շրջկոմի քարտուղար Ս. Բուդումյանը իր վերադասին՝ ԿԿ-ի քարտուղար ին ուղղված 1926թ. փետրվարի 19-ի գրությամբ տեղեկացնում է, որ մինչ օրս նրանցից (դաշնակցականներից) ոչ մեկը հրապարակայնորեն չի հայտարարել Դաշնակցությունից դուրս գալու մասին: «Նրանք բոլորը,-շարունակում է կուսշրջկոմի քարտւղարը, առանց բացառության, ներկայումս եռանդուն կերպով զբաղված են Մեղրու շրջանում իրենց կուսակցության շարքերը ամրապնդելու կազմակերպական աշխատանքով»25:
Հարց է ծագում, որո՞նք ին այն կռվանները, որ, այնուամենայնիվ, ՀՅԴ-ն Հայաստանում խորհրդային իշխանությանը դիմակայելու որոշակի հող էր պահպանում, քաղաքական սռումով դա ազգային հարցի ոչ հայանպաստ լուծումն էր: Բավական է հիշել Մոսկվա-Կարսի պայմանագրերը, Լեռնային Ղարաբաղի բռնացումը Ադրբեջանին և այլն: Սոցիալ-տնտեսական ոլորտում պահպանվում էր երկրի քայքայված վիճակը, հարկային ծանր բեռը, չքավորությունը, սովը, գործազրկությունը, գործադուլները և այլն:
Ա. Բակունցի բացման խոսքից հետո համագումարում ողջույնի խոսքերով հանդես են գալիս Ալեքսանդրապոլի, Նոր Բայազետի, Զանգեզուրի, Էջմիածնի գավբյուրոների նեկայացուցիչները, երիտասարդ դաշնակցականների համագոմարի նախաձեռնող Բյորոյի ներկայացուցիչ Լ. Մարությանը, Բաքվի բանվորների ներկայացուցիչներ և այլն26:
Կազմվում է 5 հոգուց բաղկացած նախագահություն, նաև քարտուղարություն, խմբագրական և մանդատային հանձնաժողովներ: Նախագահության անդամ են ընտրվում Ալեքսանդր Բակունցը, Պողոս Տոեր-Պողոյանը, Գրիգոր Մալասբեկյանը, Հարություն Թումանյանը և Սիմոն Փոլյանը: Ինչպես բնորոշ էր խորհրդային վարչակարգին, որոտընդոստ ծափերով համագումարի պատպվավոր նախագահ են ընտրվում Լենինը, Զինովևը, Տրոցկին, Մյասնիկյանը, Համբարձումյանը, Լուկաշինը և Շահսուվարյանը:
Որոշվում է համգումարի անունից ողջույնի հեռագիր ուղարկել պատվավոր նախագահներին:
Հաստատվում է օրակարգը, սահմանվում ռեգլամենտը, նիստերը ընթանալու էին դռնփակ:
Օրակարգում դրված էին հետևյալ հարցերը.
1. Զեկուցում նխաձեռնով Բյուրոյի գործունեության մասին,
2. Զեկուցում միջազգային քաղաքական դրության մասին
3. Դաշնակցության անցյալի և գործունեության վերագնահատում,
4. Ընթացիկ հարցեր27:
3. Բակունցի զեկուցման մասին
1923թ. նոյեմբերի 21-ին՝ առավոտյան (երկրորդ) նիստում (նախագահող Հ. Թումյան), օրակարգի 1-ին հարցի վերաբերյալ զեկուցեց համագոմարի նախաձեռնող Բյուրոյի նախագահ Ա. Բակունցը: Վերջինս համագումարի ամբիոնից հայտարարեց.«Ընկերնե՛ր Խորհրդային Հայաստանում այլևս դաշնակցական կազմակերպություններ չեն մնացել: Մնացել են միայն անհատներ և խմբակներ»28: Այոնւհետև նա քննադատեց ՀՅԴ կովկասյան կազմակերպության անունից Դրո-Ղազազյանի կողմից արված վերջին հայտարարությունը29 քայն որակելով «անտակտ և ոչ ճիշտ»30: Բակունցը քննադատեց դեկլարացիայի հեղինակներին նաև նրա համար, որ «այդ փաստաթղթում ոչ մի խոսք չկա Դաշնակցության լիկվիդացիայի մասին և իբր նրանք հույս ունեն լեգալացնել Դաշնակցությունը»31:
Այս կապակցությամբ կցանկանայինք զուգահեռներ անցկացնել Ա. Բակունցի զեկուցման և ՀԿ (բ)Կ ԿԿ –ի քարտուղար Ա.Հովհաննիսյանի «Նորք» հանդեսում «Դաշնակցության իդեոլոգիայի ընթացիկ կուրսը» հոդվածում արտահայտված մտքերի միջև: Նախ՝ ի տարբերություն Ա. Բակունցի՝ Ա. Հովհաննիսյանը նշել է, որ «Հայաստանում կան դաշնակցական ընդհատակյա թույլ կազմակերպություններ, որոնք տանում են միայն հետախուզական աշխատանքներ իրենց արտասահմանյան մարմինների համար»33:
Այնուհետև գնահատական տալով ՀՅԴ Կովկասյան խմբերի և Վրաստանի ԿԿ-ի ներկայացուցիչների՝ «Դրո-Ղազազյանև ուրիշներ» դեկլարացիային (հայտարարությանը), այն համարել է «ոչ լիարժեք, որովհետև նրանում չի դատապարտված ՀՅԴ քաղաքական վարքագիծը անցյալում»33: Այս կապակցությամբ Ա. Բակունցի և Ա. Հովհաննիսյանի արտահայտած մտքերի որոշակի նմանությունից կարելի է եզրակացնել, որ Ա. Բակունցի և համագումարում կարդացված մյուս զեկուցումները, անշուշտ, անցել են ԿԿ-ի գրաքննության մաղով կամ էլ նրանք առաջնորդվել են ԿԿ-ի քարտուղարի՝ ՀՅ Դաշնակցությանը տրված գնահատականններով:
Սակայն տվյալ դեպքում Ա. Բակունցը աչքի է ընկել այդ հայտարարությանը տրված ԿԿ-ի քարտւղարից կոշտ ու ժխտողական որակումներով: Միգուցե դրանցով ցանկացել է ավելի ընդգծել իր նվիրվածությունը Հայկոմկուսին: Այլապես, ինչպես կարելի է հասկանալ, որ իրենց իսկ՝ Ա. Բակունցի և մյուսների հայտնած տվյալներով միայն ՀԽՍՀ-ում առկա է 4000-ից ավելի դեռևս կուսակցություից ֆպաշտոնապես չհրաժարված ՀՅԴ անդամ, էլ չենք խոսում ավելի մեծաթիվ համակիրների մասին:
Հայաստանի Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ) 1923թ. հունվարի ամփոփագրում, միգուցե չափազանցնելով իրական պատկերը՝ հայտնվում էր, որ «Ամբողջ հանրապետությունում նկատվում է դաշնակների կազմակերպական աշխատանքների ուժեղացում: Ամենուրեք տեղի են ունենում դաշնակների ժողովներ: Ենթադրվում է, որ ուզում են զինված ապստամբություն բարձրացնել»34: Ի լրումն Ա. Հովհանիսյանի արտահայտած մտքին՝ հավելենք, որ ՀՅԴ լուծարման համագումարից հետո՝ 1923թ. դեկտեմբերի սկզբին, Հայաստանի խորհուրդների 3-րդ համագումարում տրված զեկուցման մեջ Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինը ևս նշել է, Հայատանում դեռևս առկա է, Դաշնակցություն կուսակցությունը, ու թեև չկա կուռ կոազմակերպություն, սակայն կան առանձին խմբապետներ ու անդամներ:
ՀՅ Դաշնակցությանը տրված այս և հետագա գնահատականների վերաբերյալ միջանկյալ կերպով կցանկանայինք ընդգծել, որ դեռևս ՀՅԴ անդամ Ա. Բակունցը, թեև հապշտապ կերպով փորձել է վերանայել իր քաղաքական անցյալը , սակայն, որան էլ դա պարադոքս լինի, հետագայում հայ մեծ արձակագրի ողբերգական ճակատագրում ոչ պակաս դեր են խաղացել լուծարման համագոմար նախաձեռնելու, անցկացնելու, ելույթներ ունենալու կապակցությամբ նրա հակառակորդների զրպարտանքներն ու շինծու մեղադարքները: Այսպես կոչված «ուղղափառ պրոլետարական գրողները» նրան պիտակավորել են որպես նացիոնալիստ, դաշնակ, «ժողովրդի թշնամի», տրոցկիստ և այլն: Մասնավորապես 1936թ. հունիսի 4-ին տեղի ունեցած ժողովում տխրահռչակ Ն. Զարյանը նշել է. «Դաշնակական լիկվիդատորների համագումարում նրա (Բակունցի-Ա.Հ.) արտասանած ճառը ոչ թե լիկվիդացիայի ճառ է, այլ քողարկված աշխատանքի անցնելու ձևերի հետագա ծրագիր:…Իմ խորին համոզմունքով մեր կուսակցական կազմակակերպության մեջ Ակսելը եղել է դաշնակցության գիտակից ագենտը…»36: Մինչդեռ Ա. Բակունցի ելույթների նյութերին ծանոթանալիս, ընդհակառակը, կարելի է տեսնել միայն բոլշևիկյան կուսակցությանը հավատարիմ ծառայելու չափից ավելի մեծ նվիրում:
Անդրադառնալով լուծարման համագումարի նախաձեռնող Բյուրոյի կազմակերպական աշխատանքներին՝ Ա. Բակունցը պարզաբանում էր, որ սկզբում ծրագրված էր համակովկասյան համագումար հրավիրել Թիֆլիսի, Բաքվի և այհլ կազմակերպությունների մասնակցությամբ, ինչպես և դիմել արտասահմանին համագումարին տալով մի տեսակ համադաշնակցական բնույթ37: Ինքնին հասկանալի է, որ այդ պլանը մշակվել ու հրահանգավորվել էր Հայկոմկուսի ԿԿ-ի խոհանոցում: ԿԿ-ի քարտուղար Ս. Լուկաշինը ՀԿ (բ)Կ-ի 1-ին համագումարի առթիվ 1922թ. հունվարի 25-ին տպագրված հոդվածում մասնավորապես նշում էր, որ հարկավոր է քայքայել ու վարկաբեկել դաշնակցությունը նաև «կարմիր գծից» այն կողմ՝արտասահմանում38:
Նույն կերպ, ՀԿ (բ)Կ 2-րդ համագումարում (1923թ. փետրվար) ԿԿ- քաղաքական հաշվետվության մեջ. Ս. Լուկաշինը կրկին կուսակցության կարևոր խնդիրներից էր համարում՝ «Դաշնակների քայքայումը արտասահմանում»39: Սակայն ինչ-ինչ հանգամանքների հետևանքով հարցը հետաձգվել էր և որոշվել առայժմ սահմանափակվել համահայաստանյան համագումարով: Այս կապակցությամբ կարելի է ենթադրել, որ ա) հավանաբար տեղերից արձագանք չի եղել, բ) նման համագումարի հրավիրումը կազմակերպչական շատ մեծ աշխատանք կպահանջեր, գ) կամ էլ, որ քիչ հավանական է, խորհրդային իշխանությունները վախեցել են, որ նման ձեռնարկի դեպքում դրսաշխարհի հայկական միջավայրում մեծ աղմուկ և դիմակայություն կառաջանա: Մեր կարծիքով, արտասահմանում ՀՅԴ քայքայման ամեն տեսակ փորձ, անշուշտ, կձախողվեր:

ՀՅԴ Պուքրեշի (Բուխարեստ) խորհրդաժողովում (1921թ. ապրիլ) քննության առնելով Բյուրոյի գործունեությունը, նրա անբավարար կազմակերպական աշխատանքը նոր փոփոխված պայմաններում՝ խնդիր էր դրվել ուժեղացնել կուսակցության շարքերի գաղափարական համախմբումը և կագնած մնալ «Միացյալ Հայաստանի անկախության տեսակետի վրա»40: Երկու տարի անց` 1923 թ. ապրիլ-մայիսին տեղի ունեցած ՀՅԴ Վիեննայի խորհդաժողովը դարձյլ որոշում էր ընդունել իր շարքերի գաղափարական ու ծրագրային անսասանության վերաբերյալ. «Ազգային-քաղաքական ուղղության ղեկավար սկզբունքը շարունակում է մնալ Միացյալ և անկախ Հայաստանի պահանջը»41:
Սակայն խորհրդային պետությունը թշնամի համարվող այլ կուսակցությունների արքում ջանք չի խնայում քայքայելու ՀՅ Դաշնակցությանը: ՀՅԴ քայքայման գործը առաջ էր տարվում թե՛ Կոմինտերնին, թե՛ ՀԿ(բ)Կ-ի և թե՛ նույնիսկ ՀՕԿ-ի միջոցով: Իսկ ՀՅԴ արտասահմանյն կազմակերպությունների դեմ պայքարում օգտագործվել են թե՛ տվյալ երկրի (օրինակ՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հունաստանի, Բուլղարիայի և այլն) կոմկուսների հայ բանվորական խմբերը և թե՛ անգամ ռամկավարներն ու հնչակյաննները: Որովհետև ըստ Լուկաշինի՝ Հայաստանում բացի Դաշնակցություից, մյուս կուսակցություները կենդանություն ցույց չեն տալիս42:
Այնուամենայնիվ, եթե դրսաշխարհի դաշնակցական կառույցները բնավ չարձագանքեցին նախաձեռնող Բյուրոյի կոչերին, ապա Անդրկովկասի որոշ կազմակերպություններ կա՛մ արձագանքել, կա՛մ հրավեր ստացել են մասնակցելու համահայաստանյան համագումարին:Օրինակ՝ լուծարման համագումարին մասնակցելու հրավեր են ստացել Բաքվի, նաև Ղարաբաղի դաշնակցականները43: ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի պաշտոնաթերթ «Մարտակոչը» տեղեկացնում էր, նոյեմբերի 4-ին Ստեփանակերտում կայացել է շարքային դաշնակցականների ժողով, որտեղ միաձայն կոչ-բանաձև է ընդունվել Դաշնակցությունից հեռանալու մասին44: Նույնպիսի կոչ է ընդունվել Բաքվի և նրա շրջանների Դաշնակցություն կուսակցության ներկայացուցիչների կոնֆերանսում45:
Առաջ անցնելով՝ նշենք, որ լուծարման հայաստանյան համագումարից հետո էլ շարոնակել է օրակարգում մնալ Կովկասում և արտասահմանում ևս նման համագումարների հրավիրման հարցը: Բակունցն իր կենսագրականում հայտնում է, որ 1923թ. դեկտեմբերին Գ. Խարմանդարյանի աջակցությամբ Խարկովում փորձել է լիկվիդացիոն շարժում ծավալել դաշնակցականների մեջ, սակայն հաջողություն չի ունեցել45:
ՌԿ(բ)Կ Անդրերկրկոմի քարտուղարության բյուրոյի 1924թ. նոյեմբերի 19-ի նիստում (զեկ. Մռավյան, Մյասնիկյան, Օրջոմիկիձե) որոշվում է «Անհրաժեշտ համարել արտասահմանում դաշնակների քայքայման գխով համագումարի հրավիրումը: Համագումարի անցկացումը հանձնարարել Ա. Երզնկյանին և Ս. Փիրումյանին: Վերջինիս ընդունել կոմկուսի մեջ»47:Մեր ձեռքի տակ եղած տվյալներով՝ դրանից հետո Հայկոմկուսի ԿԿ-ի նախագահության 1925թ. փետրվարի 10-ի նիստում (զեկ. ԿԿ քարտուղար Ալ. Շահսուվարյան) լսվել է Վրաստանում, Ադրբեջանում և Հյուսիսային Կովկասում Դաշնակցություն կուսակցության կազմակլուծման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին հարցը, և կրկին վերահաստատել է ՀԿ(բ)Կ ԿԿ-ի նախագահության 1925թ. հունվարի 5-ի «Դաշնակների շրջանում հետագա աշխատանքների մասին» որոշումը48:
Հայկոմկուսի ԿԿ-ի նախագահության մեկ յայլ՝ 1925թ. ապրիլի 6-ի նիստում, դարձյալ լսվել է Հյուսիսային Կովկասում ՀՅ Դաշնակցության կազմալուծման մասին հարցը: Ինչպես տեսնում ենք, իր զեկուցման մեջ Ա. Բակունցը ցանկացել է պատգամավորներին հասցնել Դաշնակցության վերացման ուղղությամբ Հայկոմկուսի ծրագրերը: Խորհրդային կուսակցական մարմինները շատ են ջանացել ավելի մեծ մասշտաբի քայքայիչ աշխատանք տանել, սակայն իրենց թափած ջանքերը էական արդյունք չեն տվել:
4. ՀՅ Դաշնակցության սոցիալական ծագման ու կազմի մասին
ՀՅԴ սոցիալական ծագման մասին Ա. Բակունցի և մյուսների հետագա զեկուցում-ելույթներում, համագումարի նյութերում, 2-րդ Ինտերնացիոնալի միջազգային բյուրոյին ուղղված նամակում ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը որակվել է որպես մանր բուրժուական կուսակցություն: Մեր կարծիքով այն ժամանակների համար բավականին համարձակ նման տեսակետը բխում էր Հայկոմկուսի ԿԿ-ի 1-ին քարտուղար Ա. Հովհաննիսյանի և մի քանի այլ ուղղամիտ բոլշևիկների դիրքորոշումներից: Այդ շրջանում վեճեր էին ծագում ՀՅ Դաշնակցության սոցիալական ծագման ու բնույթի վերաբերյալ: Հայկոմկուսի ղեկավարման շրջանում պատմաբան-գաղափարախոս Ա. Հովհաննիսյանը ՀՅ Դաշնակցությունը բնութագրել է որպես կովկասահայ մանր բուժուազիայի, գյուղացիական, ինտիլիգենտական սոցիալական ծագում ունեցող կուսակցություն, ինչը հետագայում որակվեց որպես մարքսիզմին անհարիր, անհարազատ գաղափար՝ դրանից բխող հետևաքներով50:
Հետագա տասնամյակներին խորհրդահայ պատմակուսակցական գրականության մեջ քննադատաության թիրախ դարձան նաև Ա. Հովհաննիսյանի այլ տեսադրույթները և նրանց սպեցիֆիկյան անցյալը: Այնինչ հետագա խորհրդահայ պատմակուսակցական գրականության մեջ, որպես կանոն, ՀՅ Դաշնակցությանը որակել են «բուժուական», «խոշոր բուժուական», և նույնիսկ «ֆաշիստական» պիտակավորումներով: Իսկ իր, այսպես կոչված, «սպեցիֆիկյան» հայացքների համար հետագայում Ա. Հովհաննիսյանը ենթարկվեց ստալինյան «քաղաքական ինկվիզիցիային»:
Հասկանալի է, որ ԿԿ-ի այն ժամանակվա ղեկավարության դիրքորոշումը պետք է իր ազդեցությունը թողներ համագումարի քաղաքական մթնոլորտի վրա: Նախաձեռնող Բյուրոյի զեկուցման մեջ Ա. Բակունցը նշում էր, որ «Դաշնակցությունը իր սկզբնական շրջանում կատարել է դրական աշխատանք»51: Այնուհետև, խոսելով դաշնակցականների սոցիալական կազմի մասին՝ բերում էր տեղեկություններ կուսակցությունից հեռացողների սոցիալական ու կրթական վիճակի վերաբերյալ, ներկայացնում նրանց կուսստաժը: Նրա հայտնած ամփոփ տվյալներով՝ հեռացողների 40-50 տոկոսը (կամ շուրջ կեսը) կազմում էին շարքային դաշնակցականները, որոնք ՀՅ Դաշնակցության հիմնադրումից ի վերգործել էին նրա շարքերում, 10 տոկոսը՝ ակտիվ գործիչնեը, 17-ը՝ ռազմիկ գործիչները, 16-ը՝ գավառական գործիչները, 4-ը՝ կուսակցական բարձր մարմնի անդամները և 2 տոկոսը՝ կուսակցության մեջ գաղտնի և հատուկ հանձնարարություն կատարողները (ահաբեկիչ, զենք փոխադրող և այլն)52:
Սոցիալական կազմի տեսակետից կուսակցության շարքերից հեռացողների ճնշող մեծամասնությունը կազմում էր գյուղացիությունը, մյուսմասը՝ ուսուցիչներ էին, գյուղական մտավորականություն, բանվորներ և այլն: Այս առիթով «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթը նշում էր, որ դանդաղ են ընթանում քայքայման աշխատանքները հատկապես մտավորականության շրջանում, ովքեր դժվարությամբ են համաձայնվում հայտարարություն տալ53: Ըստ կրթական ցենզի՝ կուսակցությունից հեռացողների 30 տոկսը եղել է բոլորովին անգրագետ, 40 տոկոսը՝ կիսագրագետ, միջնակարգ կրություն ունեցել է 26 տոկոսը, իսկ բարձրագույն՝ 4 տոկոսը54: այս կապակցությամբ ՀԽՍՀ Արտակարգ հանձնաժողովի կազմած 1923թ. տարեվերջյան ամփոփագրի տվյալներով՝ Դաշնակցությունից հեռացողների 40 տոկոսը նշված է անգրագետ և 60-ը՝ գրագետ, որից 18 տոկոսը՝ միջնակարգ կրթությամբ, իսկ 4-ը՝ բարձրագույն55:
Համեմատելով ՀՍԽՀ նախկին դաշնակցականների և Հայկոմկուսի անդամների այդ նույն ժամանակաշրջանի կրթական ցենզը՝ ստացվում է, որ 1923թ. Դաշնակցությունից հեռացողների 26 տոկոսը ունեցել է միջնակարգ կրթություն, իսկ 4 տոկոսը՝ բարձրագույն, այն դեպքում, երբ 1924թ. Հայաստաի ընդամենը 4032 կոմունիստներից միջնակարգ կրթություն է ունեցել 427 մար կամ 10.6 տոկոսը, իսկ բարձրագույն՝ 53 մարդ կամ 1,3 տոկոսը56: Իսկ Խորհրդային Միության մասշտաբով՝ 1925թ. տվյալներով, ՀամԿ(բ)Կ շարքերում միայն 1 տոկոսն է ունեցել բարձրագույն կրթություն58: Բերված տվյալները հիմք են տալիս հետևեցնելու, որ Հայաստանի դաշնակցականների կրթական որակական մակարդակը ավելի քան երկու անգամ բարձր է եղել Հայկոմկուսի և մի քանի անգամ՝ ողջ Միության կոմունիստների կրթական մակարդակից:
Կրկին դառնալով Բակունցի զեկուցմանը՝ նշենք, որ նա նախաձեռնող Բյուրոյի հաշվետվությունն ավարտել է՝ մեջբերելով Հովհ.Քաջազնունու հայտնի աշխատության գլխավոր միտքը, որ «մեր նախկին կուսակցությունը (այսինքն՝ ՀՅԴ-ն-Ա.Հ.) անելիք չունի»59:
Հետաքրքրական էին զեկուցման ավարտից հետո Ա. Բակունցին ուղղված հարցերը: Տվյալ դեպքում առաջիններից մկեը՝ համագումարի պատգամավոր, շարքային դաշնակցական Մամիկոն Ալթունյանը, նրան հարց է տվել. «Արդյոք Բյորոն չի՞ զգում, որ մենք՝ այստեղ եղողներս, չենք կարող ներկայացնել ամբողջ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումարը: Արդյոք դեկլարացիա տվող մասսայի մի համագումար չէ՞ այս միայն»60: Մ. Ալթունյանի տված այս հարցը հավանաբար անցակալի լինելու պատճառով տեղ չի գտել հետագայում «Տրեստի» կողմից հրատարակված գրքում61: Իսկ ապարանցի պտգամավոր էլ, ի լրումն Մ. Ալթունյանի հարցին, հայտարարում է, որ «Ապարանում շատ դաշնակցականներ կան, որոնք ներկայացուցիչ չունեն այստեղ, մենք ինչպե՞ս կարող նրանց լիկվիդացիայի ենթարկել»62:
Բերված փաստերը կրկին վկայում են, որ համագումարը լիվին չի ներկայացրել Խորհրդային Հայաստանի առկա (հրապարակային ու ծպտյալ) դաշնակցականներին: Այս կապակցությամբ՝ նիստը նախագահող Հ. Թումյանը պարզաբանում էր, որ համագումարի մասնակիցները ընդամենը դաշնակցական զանգվածների ներկայացուցիչներ են, և որ համագումարից հետո իրենք մեծ աշխատանք պետք է տանեն այդ զանգվածների հետ, որպեսզի «խաչ քաշեն իրենց անցյալ գործունեության վրա»63: Այս հատվածը ևս հանվել էր հետագայում հրապարակված գրքից:
Ա. Բակունցի զեկուցման կապակցւթյամբ եղել են այլ առարկողներ: Օրինակ, Դիլիջանի պատվիրակ Ծովակ Ծովյանը կշտամբել է զեկուցողին և մյուս ելույ ունեցողներինն, այն պնդման համար, թե իբր՝ Դաշնակցությունը կրթական գործչի տարել. «Ամբողջ հայկական միտքը,- նշել է Ծ. Ծովյանը,-հայ առաջադիմական գործը այդ ժամանակ Դաշնակցության ղեկավարությամբ է եղել:
Դաշնակցությունը դրական վիթխարի գործ է կատարել հայ կյանքի կուլտուրական ասպարեզում. Այդ չպիտի ուրանալ…»64:
Համագումարի մեկ այլ պատգամավոր, ախտեցի (Հրազդան) Խաչատուր Տեր-Թովմասյանը, դրական գնահատելով Դաշնակցության Բաքվի գործունեությունը, հայտարարում էր. «Սխալ է հայտարարել, որ Դաշնակցությունը Բաքվում դասակարգային խնդիրներով չի զբաղվել. Նա վիթխարի դեր է կատարել այդ ուղղությամբ Բալախանում»65 և այլն: Ինչպես նկատում ենք, նախաձեռնող Բյուրոյի հաշվետու զեկուցման շուրջ տրվել են բավականին սուր հարցեր, մտքերի փոխանակության ժամանակ արտահայտվել են տարբեր կարծիքներ: Այնուամենայնիվ, ինքնին հասկանալի է, որ համագումարը հաստատել է նախաձեռնող Բյուրոյի նախագահ Ա. Բակունցի ներկայացրած հաշվետու զեկուցումը:
Նիստի ավարտին լսվել է մադատային հանձնաժողովի զեկուցումը (զեկուցվել է Նոր Բայազետի ներկայացուցիչ Վահան Ամրազյանը): Նա հանձնաժողովի անունից հայտնում էր, որ բոլոր պատգամավորները ստաժ ունեցող դաշնակցականներ են: Պատգամավորներից 3-ի մանդատները չեն հաստատվել, որովհետև 2 մանդատում նշված էր «համակիր», իսկ մեկն էլ՝ Տիգրան Վանյանը, պարզվում է Դաշնակցությունից արդեն անցել է կոմկուսի շարքերը՝ իբրև անդամության թեկնածու: Այս կապակցությամբ համագումարի նախագահությունը նրան հայտնում է, որ վերջինս իրավունք չունի պատգամավոր համարվելու: Ուստի մանդատային հանձնաժողովի եզրակացությամբ՝ համագումարին լիարժեք ձայնով մասնակցելու իրավունք է ստանում 225 պատգամավոր, 19-ը՝ խորհրդակցական, իսկ 3-ի մադատները չեն վավերացվում: Ա. Բակունցի զեկուցմումն ընդունվում է ի գիտություն, և եզրակացությունը հասատվում է66:

5. Միջազգային դրության և ներքին խնդիրների քննարկումը:
Նոյեմբերի 21-ի երեկոյան (երրորդ) նիստում (նախագահող՝ Պողոս Տեր-Պողոսյան) միջազգային դրության մասին զեկուցել է ՀՍԽՀարտ.գործ.ժողկոմ, Ժողկոմխորհի նախագահի տեղակալ Ա. Մռվյանը: Մռավյանի մի քանի ժամ տևած ելույթի արձանագրությունից կարելի է տպավորություն ստանալ, որ «կապիտալի աշխարհը» ներքին ու արտաքին հակասություններից ուր որ է կկործանվի:Զեկուցման վերջում ադադառալով Հայաստանի քաղաքական դրությանը՝ Մռավյանն ինքն իրեն հարց էր տալիս, թե կարո՞ղ է արդյոք Հայաստանը ապրել անկախև դրան պատասխանում՝ ոչ: Բայց այնուհետև, ինքը հակասելով իրեն, հայտարարում էր. «Հայաստանն իր անկախության չնչին մասն է կորցրել»67:Եվ որքան էլ զավեշտական հնչի, Ա. Մռավյանը Հայաստանի անկախ լինել-չլինելու միակ տարբերությունը տեսնում էր նրանում, որ իր փոխարեն «իմպերիալիստական պետությունների հետ խոսւոմ է Չիչերինը»: Ինչ վերաբերվում է Վրաստանի և Ադրբեջանի հետ ունեցած սահմանային խնդրին, Հայաստանի արտ.գործ. կոմիսարը պատասխանում էր, որ այդ հարցը «մենք լուծել ենք մի քանի րոպեում»68:
Սակայն հակառակ դրան՝ համագումարի նոյեմբերի 22-ի առավոտյան (չորրորդ) նիստում (նախագահող՝ Սիմոն Փոլյան) նախորդ օրվա զեկուցող Ա. Մռավյանին են ուղղվել մի քանի քաղաքական բնույթի սուր հարցեր: Գրավոր հարց է տրվել, թե ինչ դիրք է բռնել Խորհրդայինպետեւթյունը Կարսի և Սուրմալուի հարցի հանդեպ: Հարցին արտ.գործ.ժողկոմը տվել է կոմունիստին բնորոշ հետևյալ պատասխանը. «Դուք գիտեք, որ 21թ. հոկտեմբերի 18-ին (պետք է լինի՝ 13-Ա.Հ.) մենք դաշն կնքեցինք Թուրքիայի հետ՝ Ախուրյանը և Արաքսը սահման ընդունելով:
Մենք հրաժարվեցինք Ղարսից ու Սուրմալուից, որովհետև Հայաստանի ժողովրդի շահն էր պահանջում այդ (ընդգծումը մերն է Ա.Հ.):
Այդպիսի պայմաններում մենք չենք կարող մի քանի գավառները գերադասել Թուրքիայի բարեկամությունից: Եթե կտրուկ կերպով պահանջեինք վերադաձնել Ղարսն ու Սուրմալուն, Թուրքիան չպիտի համաձայնվեր, և մենք հարկադրված զենքի պիտի դիմեինք. Հայաստանի Խորհրդային շահը այդ չէր պահանջում (վերջին նախադասությունը մեր նշված գրքում չկա-Ա. Հ.): Մենք խաղաղությունը գնել ենք թանկ գնով և ոչ մի մտադրություն չունենք հռտ տալու:
Այդ երկու գավառների փոխարեն մենք ունենք այստեղ ճահիճներ, եթե չորացնենք նրանց, եթե ջրենք մեծ ու փոքր Սարդարապատի, Եղվարդի, Արազդայանի դաշտերը, տասնյակ հազարավոր գյուղացիություն կտեղավորենք այդ հողերի վրա: Փոխանակ դաշնակցականների նման զենք ճոճելու թուրքերի դեմ՝ մենք գերադասում ենք մեր բոլոր ուժերը գործադրել ուրիշ ուղությամբ՝ երկրի արդյունաբերության և կուլտուայի բարձրացման ասպարեզում, որը ավելի շահավետ է Հայաստանի աշխատավորության համար»69: Մենք դիտավորյալ ենք կատարում այս ընդարձակ մեջբերումը՝ հասկանալու համար կոմկուսի քաղաքականությունը հայկական կորուսյալ հողերի հարցում:
Այս կապակցությամբ ամենից առաջ պետք է ընդգծել, որ համագումարին մասնակից դաշնակցական պատգգամավորներին շարունակել է հուզել հայկական հողերի հարցը, որի համար էլ հարցապնդում է արվել արտ.գոր.կոմիսարին: Մռավյանի մեկնաբանությամբ ստացվում էր, որ հանուն Թուրքիայի հետ բարեկամության իրենք ստիպված հրաժարվել են Կարսից ու Սուրմալուից: Եվ դա րավել է, իբրև՝ հանուն հայ ժողովրդի շահի:
Այժմ ամենքին հայտնի է, որ խորհրդաքեմալական գործարքը ընթացիկ հաշվարկների վրա կառուցված կեղծ բարեկամություն էր, ինչը իրականացվեց նաև հայկական տարածքների կորստի հաշվին: Ռուս-թուրքական՝ Մոսկվայի՝ 1921թ. «բարեկամության և եղբայրության մասին» պայմանագրի արդյունքում Թուրքիային անցան 20700 քառ. կմ. բնիկ արևելահայ տարածքներ (Արևմտյան Հայաստանի մասին), ինչպես նաև Թուրքիայի պահանջով Նախիջևանի մարզը հանձնվեց իր փոքր եղբայր Ադրբեջանին70: Իսկ երբ քեմալական Թուրքիան Խորհրդային Ռուսաստանից ստացած զենքի և ոսկու օգնությամբ արևմտյան սահմաններում կուծեց իր ռազմավարական խնդիրները, նա աստիճանաբար երես դարձրեց ԽՍՀՄ-ից: Ավելին, հայտնի է, որ Երկրորդ աշխարհամարտի տարիներին որոշակի նպաստավոր պայմանների դեպքում, Թուրքիան ծրագրում էր հարձակվել ԽՍՀՄ-ի վրա և նրանից պոկել առնվազն Կովկասը: Այա թե ինչպիսին է եղել Թուրքիայի հետ Հայաստանի և Ռուսաստանի նվաճած «բարեկամությունը»:
Ուշագրավ է, որ կուծարման համագումարի նույն՝ 1923թ. նոյեմբերի 22-ի առավոտյան նիստում Ա. Մռավյանին ուղղված մի քանի տասնյակ այլ հարցերի թվում հնչել է նաև հետևյալը «Ի՞նչ մասնակցություն ունեցավ հայ բոլշևիկյան կուսակցությունը Ղարսի անկման գործում 1920թ.»: Տրված հարցին Մռավյանը պատասխանել է. «Ոչ մի մասնակցություն. Հայ բոլշևիկները Ղարսի անկման ժամանակ նստած էին բանտում»: …«Իսկ մտածել, որ հայ բոլշևիկները մտել են Ղարսի զինվորների մեջ և իրենց ագիտացիայով քայքայել նրանց, միանգամայն անհեթեթություն է»71:
Ուշադրություն է գրավում այն հանգամանքը, որ Ա. Մռավյանին հարց տվողը ըստ ամենայնի տեղյակ է եղել 1920թ. թուրք-հայկական պատերազմի ընթացքում բոլշևիկների ծավալած քայքայիչ գործունեությանը և ցանկացել է Հայկոմկուսի ղեկավար գործչի բերանով լսել ամբողջ ճշմարտությունը: Սակայն Ա. Մռավյանը կտրկանապես ժխտել է բոլշևիկների որևէ մասնակցություն Կարսի անկմանը:
Չենք կարծում, որ միջազգաին դրության մասին զեկուցող Ա. Մռավյանը տեղյակ չի եղել 1920 թ. սեպտեմբերի 1-8-ին Բաքվում հրավիրված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարի ստեղծած «Արևելքի ժողովուրդների քարոզչության և գործողության խորհրդի» նախագահության սեպտեմբերի 17ի բացահայտ հակահայկական որոշմանը, որով թուրքական և ռուսական զորքերի առջև խնդիր էր դրվում Հայաստանի վրա համատեղ հարձակվելու միջոցով տապալել իր սեփական ժողովրդին հարստահարող դաշնակների լուծը» և «հաստել խորհրդային իշխանություն»72:
Չենք կարծում, որ Արևելքի ժողովուրդների համագումարին մասնակից՝ հայ պատվիրակ Ա. Մռավյանը տեղյակ չլիներ այդ փաստաթղթին: Թուրք-հայկական պատերազմում Հայաստնաի բանակը քայքայվելու և նրա պարտության գործը արագացնելու նպատակով վերը նշված խորհրդի սեպտեմբերի 17-ի որոշումը գործողության պլանի վերածելով՝ Հայկոմկուսի ԿԿ-ը ընդամենը երեք օր անց՝ սեպտեմբերի 20-ին, Բաքվի «հույժ գաղտնի» թիվ 218 հրահանգն է իջեցրել կուսակցական բոլոր կազմակերպությունների թիկունքի և ռազմական գոտիների բոլշևիկներին, որում մասնավորապես ասվում էր.
Կազմալուծել հայկական կռվող բանակը բոլոր միջոցներով, այն է.
ա) կազմակերպել դասալքություն և ամեն կերպ խանգարել զորհավաքին,
բ) ռազմաճակատներում հասկացնել զինվորներին, որ նրանք չկրակեն առաջացող թուրքական զինվորների վրա, այլ լքելով դիրքերը՝ վերադառնան թիկունք,
գ) չենթարկվել սպաների հրահանգներին և հարկ եղած դեպքում ոչնչացնել նրանց և այլն73:
Այդ հրահանգի տակ Ս. Կասյանի և մյուսների կողքին տեղ է գտել նաև Ա. Մռավյանի անունը…
ՀՍԽՀ խորհուրդների 1-ին համագումարում (1922թ. հունվար-փետրվար) Հայաստանի կարմիր բանակի մասին զեկուցում կարդացած Վ. Բալայանը խոսելով թուրք-հայկական 1920թ. պատերազմում նախկին դաշնակցական 40 հազարանոց բանակի կազմալուծման ու բարոյալքման մասին, նշում էր. «Մենք նրանց մեջ մտցնում էին այն հիմնական միտքը, թե մեր թշնամին ոչ թե մեր դարավոր հարևան թուրքն է (նկատի ունի ադրբեջանցուն-Ա.Հ.) կամ տաճիկը (օսմանցի թուրքը-Ա.Հ.), այլ մեր բուրժուազիան և նրա գաղափարախոս Դաշնակցությունը»74:
1920 թ. հայկական բանակում բոլշևիկների քայքայիչ գործունեության մասին իրենց հուշերում վկայում են հենց իրենք՝ բանակում ծառայած բոլշևիկ զինվորները: Այսպես, օրինակ զինվոր Հայկ Մխիթարյանը պատմում է. «Մենք (բոլշևիկները-Ա. Հ.) զինվորների մեջ տանում էինք բացատրական-քաղաքական աշխատանքներ: Մենք հատկապես զինվորների բացատրում էինք, որ թուրք աշխատավորներեն էլ մեզ նման աշխատավորներ են, և դաշնակցականները ցանկանում էին ոչնչացնել այդ աշխատավորներին, մերկացնում էին դաշնակցականների դեմքը»75: Հատկանշական է, որ հայկական բանակը ներսից քայքայելու համար քեմալան գործակալները իրենց հերքին լուրեր էին տարածում թե թուրք զինվորները «նույնպես բոլշևիկներ են», իսկ «…թուրք-հայկական պատերազմի ամբողջ ընթացքում,-գրում էր ակադեմիկոս Հր. Սիմոնյանը,-հայ բոլշևիկ գործիչներից և ոչ մեկը հանդես չեկավ թուրքերին դիմադրելու և հայրենիքը պաշտպանելու սեփական ժողովրդին ուղղված որևէ կոչով»76:
Ա. Մռավյանին ուղղված հարց ու պատասխանի ժամանակ «նախկին դաշնակցական» համարվող պատգամավորներից մեկը հարցում է արել. «Ինչու՞ Ախալքալաքը չի միանում Խորհրդային Հայաստանին, երբ նրա ազգաբնակչության մեծագույն տոկոսը կազմում են հայերը»: Տրված հարցին ՀԽՍՀ արտ.գործ. ժողկոմը տվել է հետևյալ մնկամիտ պատախանը՝ «Ախալքալաքի հայ գյուղացիությունը այդ չի պահանջել»77:
Դաշնակցականին բնորոշ՝ ազգային խնդիրներին հետամուտ այսպիսի սուր հարցադրումներով ավարտվեց միջազգային դրության վերաբերյալ Ա. Մռավյանի ներկայացրած զեկուցումը: Համագումարի պատգամավորների պահվածքից ու պահանջատիրական հարցադրումներից դժվար չէր եզրակացնել, որ ներկա գտնվողների մի զգալ ման իրենց հայացնքերով ու համոզմունքով շարունակում էին մնալ դաշնակցականներ:

6. Դաշնակցության գործունեության վերագնահատման հարցի շուրջ
1923թ. նոյեմբերի 22-ի երեկոյան Գր. Բալասբեկյանի նախագահությամբ կայացավ համագումարի 5-րդ նիստը, որում «Դաշնակցության վերագնահատման մասին» թեմայով զեկույց ներկայացրեց Սիմոն Փոլյանը: Նրա հիմնականում խորհրդային-բոլշևիկյան դիրքերից էր փորձում վերլուծել ՀՅ Դաշնակցություն կուսակցության 30-ամյա գործունեությունը՝ վերջում եզրակացնելով, թե իբր՝ «Դաշնակցությունը աշխատավորական կուսակցություն չի եղել երբեք»78: Նա ևս Ա. Բակունցի նման դատապարտեց «Դրո-Ղազազյան դեկլարացիան», դրական գույներով բնութագրեց Հ. Քաջազնունու հայտնի գրքույկը, ըստ որի՝ Դաշնակցությունը անելիք չունի այլևս և նա պետք է քայքայվի ու հեռանա ասպարեզից79: Զեկուցող Ս. Փոլյանը համագումարի գլխավոր խնդիրն էր համարում «Դաշնակցության լիկվիդացիան Հայաստանում՝ իր բոլոր ճյուղերով և մարմիններով»80:
Համագումարի նախագահության անդամ Ս. Փոլյանի զեկուցումից հետո տրվեցին հարցեր, կատարվեց մտքերի փոխանակություն: Երբ Երևանից պատվիրակ Հրանտ Կարինյանն իր ելույթում նշեց, որ 4000 նախկին դաշնակցականների կողմից լիազորված համագումարը կոչված է այսւհետ կապերը խզել Դաշնակցության հետ և միանալ 3-րդ Ինտերնացիանալին, Ալեքպոլի պատգամավոր Առաքել Սիմոնյանը, հակադարձելով նախորդ ելույթ ունեցողին՝ հայտարարեց. «նա իր դերը կատարել է փայլուն ու փառավոր կերպով և աշխատանքները պետք է հարգենք, (ծափեր): Ինչքան էլ, որ մեռնցնենք, նա չի մեռնի, որովհետև նա եղել է գաղափարական և կմեռնի այն ժամանակ երբ կչորանա նրա արմատները (ընդգծումը մերն է – Ա. Հ.)»81:
Ա. Սիմոնյանի ելույթի վերջին հատվածը դահլիճում առաջ բերեց աղմուկ, լսվեցին դժգոհության ձայներ: Ի պատասխան այդ ելույթին՝ պատգամավորներից ոմն Պետրոսյան ամբիոնից հայտարարեց, որ «Հոկտեմբերյան հեղափոխության շնորհիվ նա (Դաշնակցությունը-Ա.Հ.) չի ապրի…նրա գործունեությունը եղել է շովեն և կործանարար…նա ոտնատակ է տվել բանվորության շահերը» և այլն: Այդ ելույթին դահլիճից արձագանքեցին՝ «սխալ է», «անպատասխանատու հայտարարություններ են», «խոսքը հետ վերցնել»: (Պետրոսյանը հեռանում է ամբիոնից)82:
Մտքերի փոխանակության կապակցությամբ ուշադրույան արժանի տեսակետ արտահայտեց բանվոր պատգամավոր Տրդատ Տրդատյանը. «Ընկերնե՛ր, այստեղ այնպես արտահայտվեցին, որ կարծես Դաշնակցությունը ավելի վնասակար է եղել, քան Սուլթան Համիդը: Եթե խոսում եք նրա մասին, ապա պետք է պատճառաբանենք»: Տ. Տրդատյանը արդարացի էր համարում անգամ Զանգիբասարի մաքրումը. «Եթե մի ժողովուրդ չի ենթարկվում պետւթյան, ինչպես կվարվեն նրա հետ: Եթե Դաշնակցության փոխարեն լիներ մեկ այլ կուսակցություն, ինչպես կվարվեր»83: Ելույթի վերջում Տրդատյանը հայտարարեց, որ ինքը չի զղջում, որ պատկանել է այդ կուսակցությանը84: Բուռն քննարկումներով ընթացած նիստը փակվեց միայն գիշերվա ժամը 2-ին:
Համագումարի նոյեմբերի 23-ի առավոտյան (վեցերորդ) նիստում, որը նախագահում էր Պ. Տեր-Պետրոսյանը Դաշնակցության գործունեության վերագնահատաման մասին եզրափակիչ խոսքով պետք է հանդես գար նախորդ օրվա զեկուցող Ս. Փոլյանը, ինչպես նաև ընդունվեր բանաձև և լսվեին ընթացիկ հարցեր: Բայց մինչև այդ արտահերթ ձայն տրվեց համագումարի նախաձեռնողներից մեկին, այսպես կոչված՝ նախկին ինտերնացիոնալիստ ձախ դաշնակցականների խմբի ղեկավարներից և 1920թ. Մայիսյան ապստամբության սադրման պատասխանատուներից, Հայկ Ավալյանին85: Նա իր ելույթում ամփոփեց նախորդ օրվա Դաշնակցության գործունեության վերագնահատման հարցի վերաբերյալ իր ստացած տպավորությունը:

Հ. Ավալյանը ընդգծում էր, որ ելույթների ընթացքում ի հայտ եկան Դաշնակցությանը բնորոշ ամենատարբեր տեսակետներ ու գնահատականներ, դրսևորվեցին ազգային և սոցիալիստական թեքումներ, բայց նրա կարծիքով Դաշնակցությունից հեռացող պատգամավորների ճնշող մեծամասնությունը հանդես եկավ սոցիալիստական ուղղության պաշտպանությամբ, ուստի և պետք է խզի իր կապերը Դաշնակցությունից ու հարի 3-րդ Ինտերնացիոնալին86:
Սակայն նիստում ելույթով հանդես է գալիս Էջմիածնի պատգամավոր Սմբատ Կարոյանը և քննադատում ինչպես Ավալյանին, այնպես էլ հատկապես հիմնական զեկուցող Ս. Փոլյանին: Նա տարակուսանք հայնտեց, որ Դաշնակցության 33-ամյա գործունեությունը վերլուծելիս վերջինս «ոչ մի դրական գիծ չգտվ այնտեղ: Չի կարող պատահել, որ կուսակցությունն այդքան գործունեություն ունենա և ոչ մի դրական գործ չկատարի: Ս. Փոլյանն այդքան տարիաշխատել է Դաշնակցության մեջ և միայն հիմա՞ իմացավ, որ նա ոչ մի դրական գործ չի կատարել»87: Կասկած չկա, որ ՀՅԴ Բաքվի Կկ-ում երկար տարիներ աշխատած Փոլյանւ և մյուսների զեկուցումները, անպայման հրահանգավորվել են ու անցել կոմկուսի գաղափարաքաղաքական մաղով: Ուստի՝ քննադատական սուր յարցադրումներից հետո՝ վերջում, եզրափակիչ խոսքով հանդես եկած Ս. Փոլյանը ստիպված էր ավելի մեղմ տոնայնությամբ ամփոփել զեկուցման արդյունքերը:
Ի մի բերելով վերոշարադրյալը՝ կարելի ՝ հետևացնել. ա) լուծարման համագումարի արձանագրության նյութերի ուսւոմնասիրությունը ցույց է տալիս, որ այնպես չէ, թե համագումարի 247 պատվիրակները հավաքվել էին միակամ՝ դատապարտելու և լուծարելու Դաշնակցության հայաստանյան կառույցը, բ) տրված հարցերից, ելույթներից , արված ռեպլիկներից և այլ նշաններից դժվաչ չէր նկատել, որ պատգամավորներիմի հատված հայացքներով և համոզմունքներով շարունակում էր մնալ իր հարազատ կուսակցության դիրքերում: Այդպիսիք մասնակցել են համագումարին տարբեր դրդապատճառներով կամ հարկադրանքով, կամ աշխատանքն ու ունեցվածքն այդ կերպ ապահովագրելու ակնկալիքով, կամ էլ ոմանք ներկայացրել են սոսկ հետաքրքրությունից մղված՝ ուսւոմնասիրելու և գնահատելու համար ստեղված իրավիճակը:
Հարկ է նկատել նաև, որ շարքային պատգամավորներից շատերը՝ իբրև քաղաքական ճահիճ, հայնտվել էին լուռ դիտողի դերում: Նրանք հետևել են համագումարի ընթացքին, բնավ ելույթ չեն ունեցել, տատանվել են, սակայն ընդհանուր հոսանքի ճնշման տակ վերջին հաշվով քվեարկել են մեծամասնություն կազմող լուծարման կողմնակիցների օգտին: Իհարկե, դժվար է ստույգ թվերով տալ համագումարի 247 մանակիցների նման շերտավրվածության պատկերը: Ստույգ տվյակների բացակայության պատճառով է՛լ ավելի դժվար է հաշվել, թե նշված 4000-ից զատ որքան նախկին դաշնակցականներ ու համակիրներ են եղել, որոնք մնացել են ծպտված, չբացահայտված, տաքրբեր նկատառումներով հայտարարություն չեն տվել և ոչ էլ իրենց անունից որևէ մեկը ներկայացել է որպես պատգամավոր: ուստի պատահական չէ, որ համագումարի անունից ընդունվել է հայտարարություն ուղղված բոլոր նախկին դաշնակցականնեին, որոնք տատանվւմ են88: Նման որոշման ընդունումը ևս վկայում է, որ համագումարի ու հատկապես համագումարից դուրս նկատելի են եղել բազմաթիվ տատանվողներ: Այնուհադերձ, իրողությունն այն է, որ խորհրդային իշխանությունների պարտադրանքով համագումարի մանսակիցները ոմանք՝ համոզմունքով, ոմանք՝ կամավոր, ոմանք հարկադրանքով, մի մասն էլ աշատանքը չկորցնելու վախով իրենց պարտավորված զգալով, քվեարկությունների ժամանակ «դատապարտել են» Դաշնակցությանը և Հայաստանում նրա լուծարման վճիռ կայացրել: Հավանաբար նման իրականության պայմաններում այլ կերպ չէր էլ կարող լինել:
7. Համագումարի եզրափակիչ փուլը
Համագումարի օրակարգային վերջին՝ ընթացիկ հարցերի մասին կրկին զեկուցվել է Ա. Բակունցը: Ինչպես ասվեց շարադրանքի սկզբնամասում, այստեղ նորից բարձրացվել է ավելի լայն մասշտաբի լուծարման համագումար հրավիրելու հարցը: Սկզբում առաջարկ է հնչել հավանություն տալ Համակովկասյան համագոմարի հրավիրմանը: Սակայն նկատի առնելով, որ նախատեսվող համագումարին պետք է մասնակցեն նաև Թուրքմենստանը (Միջին Ասիան), Խարկովի շրջանը և այլն՝ առաջարկվում է գումարել նախկին դաշնակցականների Համադաշնային (Համամիութենական) համագումար89: Ավելին համագումարի նախագահության անդամ Հ. Թումյանը առաջարկում է. «Քանի որ շատերին է հետաքրքում արտասահմանյան դաշնակների մտայնությունը՝ առաջարկում եմ չսահմանափակել համագումարը Խորհրդային Միությունով, այլ հնարավորւթյուն տալ նույնպես արտասահմանյան դաշնակների (մեզ համկիր եղողներին)՝ մասնակցելու այդ համագումարին: Զրկվել տաղանդավոր դաշնակցական ընկ. Ս. Սնարից90, օրինակ մեզ համար ցավալի կլիներ: Ուրեմն այդ համագումարը պետք է համարել համադաշնակցական»91:
Նիստին նախագահող Պ. Տեր-Պետրոսյանը առաջարկում է ապագա համագումարը նախաձեռնելու համար ընտրել 5 հոգուց կազմված բյուրո, ինչպես նաև ապագա համագումարի համար ընտրել 20 պատգամավոր92: Նույնիսկ նախատեսում են համագումարը հրավիրել մի քանի մասից: Անգամ Դաշնակցության վերագնահատման հարցի վերաբերյալ ընդունված որոշման կետերից մեկում ասվում էր. «Առաջարկել Ադրբեջանի, Վրաստանի և Խորհրդային հանրապետությունների սահմաններում, այլև Տաճկատանի ու գաղութահյ մյուս վայրերում գտնվող դաշնակցական աշախատավոր շարքերին՝ մեր օրինակով լուծել դաշնակցական կազմակերպությունները ու ցրել ղեկավար մարմինները տեղերում»93: Սակայն, կրկին նշենք, որ այդպես էլ չհավիրվեց ո՛չ Համամիութենական (ԽՍՀՄ մաստշտաբով) և ո՛չ էլ առավել ևս արտասահմանի դաշնակցականնների մանակցությամբ համադաշնակցական համագումար:

Համագումարի վերջին և եզրափակիչ՝ 7-րդ նիստը (նախ. Ա. Բակունց) գումարվեց նոյեմբերի 23-ի երեկոյան Բանվորական ակումբի դահլիճում: Նիստ վարողը հայտնեց, որ մի քանի պատգամավորների կողմից առաջարկ է ստացել, որպեսզի համագումարը միջնորդի ազատ արձակելու բանտրեում գտնվող մի քանի «քաղաքական հանցավորներ» (քաղբանտարկյալ) ընկերների: Տեղերից առաջարկ է արվում ներում շնորհել նաև աքսորվածներին, իսկ ակտիվ պատգամավոր Գր. Բալասբեկյանը հարց է բարձրացնում վերականգնել ընտրական իրավունքից զրկված բազմաթիվ գյուղացիների իրավունքները: Համագումարը հավանություն է տալիս արված բոլոր առաջարկություններին94:
Սակայն դժվար է ասել, թե խորհրդարանական իշխանությունները որքանով են հաշվի առել համագումարի հիշյալ միջնորդությունները: Մեր ձեռքի տակ բազմաթիվ փաաստեր, դիմում-խնդրագրեր, երբ բնակիչները անհատապես կամ հանրագրի ձևով դիմել են իշխանություններին, լուծարման հանրագումարին՝ միջնորդելու չեկայի բանտից, այլ մեկուսարաններից ազատելու իրենց հարազատ կամ կամ բարեկամ մարդկանց: Կան խմբակային հանրագրեր այն մասին, որ դաշնակցականի պիտակով իրենց զրկում են ընտրելու իրավունքից և այլն95:
Վերջում՝ նախապես պլանավորած կարգով, համագումարը ողջունելու համար խոսք է տրվում Ժողկոմխորհի նախագահ Ս. Լուկաշինին: Դահլիճը նրան դիմավորում է ուռաներով, կեցցեներով, երաժշտախումբը կատարում է Ինտերնացիոնալը: Ս. Լուկաշինն իր ողջույնի խոսքում շեշտում էր. «դուք՝ որպես ներկայացուցիչներ 4000 նախկին ակտիվ գործող կուսակցկական ընկերների, ասում եք այն, ինչին նա իր կյանքի ուղիով մանավանդ վերջին տարիներին հանգել է»96: Ինչ վերաբերվում է համագումարում շատ արծարծված ազգային հարցին, որի տակ անշուշտ, պետք է հասկանալ Հայկական հարցը, Ս. Լուկաշինը ևս, տարված Լենին-Տրոցկի-Զինովևյան համաշխարհային հեղափոխության կեղծ կարգախաոսներով, դրա լուծումը կապեց 3-րդ Ինտերնացիոնալի և «միջազգային հեղափոխության բախտի հետ»97:
Այլ խոսքով՝ երբ կհաղթանակի համաշխարհային հեղափոխությունը, այդ պարագայում ինքնաբերաբար կլուծվի ազգային հարցը և ճնշված և հայրենակորույս այլ ժողովուրդների շարքում իբր, երջանկանա նաև հայ ժողովուրդը:
Համագումարի եզրափակիչ նիստում ընթերցվել և ընդունվել են նաև նախաձեռնող Բյուրոյի և համագումարի նախագահության կազմած երկու բանաձևերը:
Միջազգային քաղաքական դրության մասին՝ Ա. Մռավյանի զեկուցման կապակցությամբ ժողովակակնների բրավո, կեցցեներով միաձայն ընդունված 9 կետանոց, առանձնապես ոչինչ չասող, շաբլոն բանաձևում դատապարտվում էր միջազգային իմպերիալիզմը, մյուս կողմից՝ ջերմ ողջույն էր ուղղվում 20 միլիոնանոց պրոլետարիատին իր հեղափոխական պայքարում: Անուհետև ընդգծվում էր, որ խաղաղ ու անցավ կերպով լուծվել են սահմանային վեճերն Անդրկովկասում, և ստեղծվել են փայլուն պայմաններ խաղաղ կյանքի ու շինարար աշխատանքի համար98:
Դաշնակցության վերագնահատության հարցի շուրջ Ս. Փոլյանի զեկուցման թեզերի հիման վրա դարձյալ երկարատև ծափերով ու բացականչություններով, սակայն առանց քվերակության ընդունված 8 կետանոց բանաձևում նախ՝ տրվում էր «մանր բուժուական ռոմանտիկական» որակաված Դաշնակցության 30-ամյա գործունեության ամփոփ բնութագիրը, իսկ այնուհանդերձ 7 կետանոց որոշման մեջ նշված էր գլխավորը՝ 1-ին կետը. «Լիկվիդացիայի ենթարկել Հ.Հ. Դաշնակցության բոլոր կազմակերպությունները Հայաստանում»99:
Ա. Բակունցի ավարտական խոսքով և Ինտենացիոնալի հնչյունների ներքո փակվում է համագումարը: Աշխատանքների ավարտից հետո1923թ. դեկտեմբերի 17-ի ամսաթվով համագումարի նախագահությունը՝ 15 հոգու ստորագրությամբ, որպես ի գիտություն, նամակ է ուղղել 2-րդ Ինտերնացիոնալի Միջազգային Բյուրոյին՝ հայտարարելով, որ Հայաստանում Դաշնակցության վերացումով իրենք հրաժարվում են նրա աշխատանքերին մասնակցելու մանդատից100:
Իսկ դեկտեմբերի 19-ին համագումարի նախագահությունը 14 անձի ստորագրությամբ հրապարակել է մի ընդարձակ կոչ՝ ուղղված բոլոր շարքային դաշնակցականներին՝ այդ կուսակցությունից հեռանալու մասին101:

Եզրակացություններ
Ամփոփելով վերոշարադրյալը՝ կարելի է հետևեցնել.
1.Միակուսակցական իշխանության հաստատման ճանապարհին՝ այլախոհ (ոչ պրոլետարական, մանրբուրժուական ու բուրժուական որակվող) կուսակցություների լուծարումը և քաղաքական ասպարեզից հեռացումը եղել կոմունիստական կուսակցության առաջնահերթություններից մեկը:
2. Հայաստանի խորհրդայանացումից հետո հարվածի գլխավոր թիրախ դարձավ Հայկոմկուսի հիմնական քաղաքական ախոդյան, հայ իրականության մեջ ազդեցիկ ՀՅ Դաշնակցություն կուսակցությունը:
3. Այդ նպատակով Հայկոմկուսը Կկ-ի Մոսկվայի հրահանգով և ուղղորդմամբ նախկին ու ներկա դաշնակցականների ձեռքվ իրականացված և ամիսներ տևած նախապատրասատական աշխատանքերից հետո՝ 1923թ. նոյեմբերին, կազմակերպեց և անցկացրեց ՀՅԴ ավելի քան 4000 անդամ ունեցող հայաստանյան կազմակերպությունների լիկվիդացման (վերացման) համագումարը:
4. 247 իրական դաշնակցական պատգամավորներից կազմված չորսօրյա այդ համագոմարում՝ դեռևս դաշնակցական Ա. Բակունցի ընդհանուր նախագահությամբ, շատերը համոզմունքով, ոմանք՝ վախով, ոմանք է; այլ նկատառումներով վճիռ կայացրին իրենց կուսակցության Հայաստանի կառույցի լուծարման ու վերացման մասին: Այդ մասին հայտարավեց ի լուր աշխարհի՝ խորհրդային պետության և համաշխարհային հեղափոխության առաջնորդներից մինչև Սոցինտերնի Միազգային Բյուրո:
5. Հայկոմկուսին չհաջողվեց և չէր էլ հաջողվի համայն Դաշնակցության լուծարման համագումար անցկացնել: Երևանում հրավիրված համագումարը եղել է հայաստանյան և անգամ չի հաջողվել այն տարածել Խորհրդային Միության մաս կազմող Վրաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի դաշնակցականների վրա:
6. Կարելի է ասել, որ այս համագումարով ոչ թե իրակացվեց ՀՅԴ իքնալուծարումը Հայաստանում, այլ շարունակվեց 1920-ից սկսած՝ Դաշնակցությունն իբրև կառույց քայքայելեւ գործընթացը:
7. Սակայն 1920-ական թվականներին ՀՅԴ-ն շարոնակում էր ցույց տալ իր ներկայությունը խորհրդային տարածքում: Միացյալ պետական քաղաքական վարչության (ՄՊՔՎ) 1924թ. հունվար ամսվա քաղաքական-տնտեսական տեսության մեջ արձանագրված էր, որ «արտասահմանի դաշնակների կուսակցությունը դիմադրումէ և ամեն կերպ ջանւմ է թույլ չտալ կուսակցության քայքայում»: Նշված էր նաև, որ «Վրաստանում կազմակերպվել է դանակների նոր ԿԿ»102:
8.Ուրեմն ամենևին էլ տպավորություն չպետք է ստեղծվի, թե համագումարից հետո Դաշնակցությունը Հայաստանում լիովին քայքայվեց: Դարձյալ դիմենք պետանվտանգության մսարմինների պաշտոնական տվյալներին: ՄՊՔՎ կազմած ամփոփագրով 1930թ. հունվարի 2-ի դրությամբ հանապետությունում հաշվառման մեջ է գտնվել դաշնակցական 70 բջիջ (խումբ)՝ 538 անդամներով, որոնք ընֆգրկված են եղել 6 կազմակերպություններում և ղեկավարվել են Դաշնակցության ԿԿ-ի 3 աշխատակիցների կողմից103: Փաստերը վկայում են, որ դաշնակցական խմբեր, էլ չենք խոսում անհատների մասին, Հայաստանում գործել են մինչև համատարած կոլեկտիվացման ավարտը՝ 1930-ական թվակաների երկրորդ կեսը:
9. 1920-ական թթ.խորհրդային իշխանություներին հաջողվեց Հայաստանում Դաշնակցությունը քայքայել կազմակերպորեն, բայց ոչ գաղափարապես: «ՀՅԴ գաղափար է,-գրում վաստակաշատ պատմաբան Վլ. Ղազախեցյանը,-որ տիրում էր շատ մարդկանց, հատկապես մտավորականությանը, գյուղական բնակչությանը, արևմտահայ գաղութականությանը և որի (գաղափարի) դեմ հարկ կլիներ տևական պայքար մղել»104: Մարդկանց գլխից ու մտածելակերպից գաղափարներ արմատախիլ անելը դժվարին խնդիր էր. Կամ պետք էր տվյալ գաղափարը կրղների համարայլընտրանքեր առաջարկել և դրանք կյանքով ապացուցել, կամ էլ եթե դա չկար, ապա խորհրդային բռնավարչակարգի պայմաններում այլսխոհական գաղափարների արմատախիլ անելու միջոցներ էին դառնոմ քաղաքական բռնաճնշումներն ու ռեպրեսիաները, ինչպիսիք կիրառվեցին 1930-ական թթ. և հետագա տարիներին:
10. ՀԴ-ն հայտնվեց հարկադիր տարագրության մեջ: Նրա գործունեության ծանրության կենտրոնը փոխադրվեց գաղթաշխարհ (Սփյուռք): Սակայն ՀՅ Դաշնակցությունը անտեսանելի հոգևոր թելերով շարունակեց կապբված մնալ հայրենի փոքր հողակտորի՝ Խորհրդային Հայաստանի, ազգային ինքնագիտակցություն ունեցող հայ մարդու և հանրույթի հետ:
11. Թեև ՀՅ Դաշնակցությունը խորհրդային երկրում կազմակերպորեն վերացվեց (կազմաքանդվեց), սակայն հայ հասարակության առանձին շերտերի գիտակցության մեջ նստած նրա գաղափարները հնաավոր չեղավ մինչև վերջ արմատախիլ անել: այդ գաղափարները 70 տարի մնացին անթեղված Խորհրդային Հայաստանում: Ի վերջո նպաստավոր ժամանակների գալկուն պես՝ նոր, փոփոխված պայմաններում, 1990թ. օգոստոսի 8-ին ՀՅ Դաշնակցությունը կրկին բացահայտեց իր կազմակերպակության ներկայությունը Մայր Հարենիքում և իր ծանրակշիռ մասնակցությունը բերեց Հայ անկախ պետականության կառուցման և Արցախի ազատագրության գործին:

*Հոդվածն ընդունվել է տպագրության 15.08.2016:
1 Տե՛ս «Հայաստանի Հանրապետությունը 1918-1920թթ.», (քաղաքական պատմություն), փաստաթղերի և նյութերի ժողովածու, Եր., 2000, էջ 383-384:
2 Հայաստանի ազգային արխիվ (այսուհետ՝ ՀԱԱ), ֆ. 1457, ց.1, գ.199, թ.10, 24-35, 30-31:
3 Խոսքը համ մեծանուն գրող, արձակագիր ակսել Բակունցի (1899-1937թթ.) մասին է: Ծննդյան տվյալներով նրա անուն ազգանունը եղել է Ալեքսանդր Թևոսյան, 1915թ. ՀՅԴ անդամ, 1924թ. ընդունվել է ՀամԿ/բ/Կ շարքերը՝ իբրև անդամության թեկնածու, գորևծուն մասնակցություն է ունեցել հանրապետության հասարակական-գրական կյանքին, իր նախկին կուսակցական պատկանելիության համար ենթարկվել է քաղաքական հետապնդումների և ԽՍՀՄ Գերագույն դատարանի զինվորական հանձնաժողովի վճռով դատապարտվել է գնդակահարության, որն ի կատար է ածվել 1937թ. հուլիսի 8-ին:
4 Նախկին շարքային դաշնակցականների համահայաստանյան համագումարի արձանագրությունները, (Ստեոնգրաֆիական հաշվետվություն), 20-23 նոյեմբերի 1923թ., (այսուհետ՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար), Եր., 1923, էջ 5:
5 Տե՛ս «Հ.Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը (փաստաթցթերի և նյութերի ժողովածու)», խմբագիր և կազմող Վ.Ն.Ղազախեցյան, Եր,., 1999, էջ 130-148:
6 Տե՛ս Գասպարյան Դ.,, Ակսել Բակունց, կյանքը և ստեղծագործությունը, Եր., 2009, 321-336:
7 Տե՛ս ՀԱԱ, Ֆ.1457, ց.1, գ.220, թ.13, Հայաստանի նախկին դաշնակցականների համագոմար, էջ 20:
8 Տե՛ս ՀԱԱ, ֆ.4, ց.2, գ.1218, թ. 5-6:
9 Ըստ ինքնակենսագրականի՝ 1924թ. սեպտեմբերի 16-ին Բակունցը դիմել է Հողժողկոմատի կոմբջջիջի կուս. Շարքերը մտնելու: Նախկին դաշնակցական Ալ. Բակունցի դիմեւմը լսել է ՀԿ(բ)Կ Երևանի քաղաքային կոմտեի նախագահությունը և ընդհանուր հիմունքերով նա ընդունվել է որպես կուս.թեկնածու:
10 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1, ց.3, գ.7, թ.48:
11 ՀԱԱ, ֆ.1, ց.3, գ.11, թ.86:
12 Նույն տեղում:
13 «Խորհրդային Հայաստան», 20 նոյեմբերի, 1923թ.:
14 Տե՛ս «Լրաբեր», Եր 20 նոյեմբերի, 1923թ.:
15 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.2-3:
16 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 7:
17 Նույն տեղում:
18 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.132:
19 Տե՛ս ՀՍԽՀ արտակարգ հանձնաժողովի 1923թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ժամանակաշրջանի ամփոփագրերը Խորհրդային Հայաստանի իրավիճակի մասին, տե՛ս «Բանբեր Հայաստանի արխիվների» (այսուհետ՝ ԲՀԱ), Եր., 2013, N 1, էջ 111:
20 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 18:
21 Տե՛ս ԲՀԱ, Եր, 2013, N 1, էջ 99:
22 ԲՀԱ, Եր, 2013, N 1, էջ 111:
23 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.13:
24 «Խորհրդային Հայատան», 23 նոյեմբերի, 1923թ.:
25 ՀԱԱ, ֆ.1, ց.5, գ.220 թ.11:
26 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.4-7:
27 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.8, «Խորհրդային Հայաստան», 20 նոյեմբերի 1923թ. տե՛ս նաև՝ «Բանբեր Հայաստանի արխիվների» (ԲՀԱ), Ե., 2013, N. 1, էջ 104: Տեղեկացնենք, որ նոյեմբերի 19-ին ՀԿ(բ)Կ ԿԿ-ն է երաշխավորել համագումարի օրակարգը (տե՛ս Հ.Յ. Դաշնակցությունը և պորհրդային իշխանությոնը, էջ 44):
28 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.9:
29 Խսքը վերաբերվում է Դաշնակցություն կուսակցության կոմվկասյան կազմակերպությունների 1923 թ. օգոստոսի 1-ի հահտնի դեկլարացիան (հայտարարությանը), որում մասնավորապես անկեղծ համոզմունք էր հայտնվում, որ իրենք «վճռել են չգործել խորհրդային իշխանության դեմ», որ իրենք խորհրդային իշխանության թշնամիներ չեն…և որ, դրսից, թե ներսից կռիվ կմղվի խորհրդային իշխանության դեմ նա հայ ժողովրդի թշնամին է (տե՛ս Հ.Յ. Դաշնակցությունը և իշխանությունը, էջ 72-73): Խորհրդային իշխանության համար նպաստավոր այդ հայտարարության հրապարակմանը չէր առարկել ՌԿ (բ)Կ Անդրերկրկոմի նախագահությունն իր 1923թ. հուլիսի 23-ի որոշմամբ: Հայտարարության հրապարակումից հետ որոշվում է ազատել ձերբակալված դաշնակցականներին, ւսկ Դրոյին և Կ. Ղազազյանին թույլատրել մեկնելու արտասահման (Տե՛ս ՀԱԱ, ֆ.1, ց.3, գ.11 թ.39): Մյուս կողմից հարկ է նշել, որ Դրո-Ղազազյան խորհրդամետ հայտարարության կապակցությամբ ՀՅԴ արտասահմանյան մարմինները դժգոհություն են հայտնել: Նրսնք բողոքել են, որ Դրոն հանդես է եկել Կովկասյան կազմակերպությունների անունից, տե՛ս «Совершено секретно»: Любянка-Сталину о положении в стране (1922-1934 гг.), т 2, часть 1, М., 2001, с 33.
30 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.9:
31 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220 թ.9:
32 «Նորք., Եր.1923, գ.3 (ապրիլ-սեպտեմբեր), էջ 169;
33 Նույն տեղում, էջ 183:
34 Հայատանը պետական գաղտնի փաստաթղթերում (1922-1929թթ.), Եր., 2008, էջ 42:
35 Տե՛ս Լուկաշին Ս., Հոդվածներ, զեկուցումներ և ճառեր, Եր., 1986, էջ 162:
36 Գասպարյան Դ., Ակսել Բակունցի, կյանը և ստեղծագործությունը, Եր., 2009, էջ 51:
37 Տե՛ս ՀԱԱ, ֆ. 1457, ց. 1, գ.220, թ. 10:
38 Տե՛ս Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ ռևոլուցիան և սովետական իշխանության հաղթանակը Հայատանում, Եր., 1960, էջ 560:
39 ՀԱԱ, ֆ.1 ց.3, գ.1 թ.5:
40 Տասնապետեան Հ. Հ.Յ. Դաշնակցութիւնը իր կազմութիւնեն մնչև Ժ Ընդյ. Ժողով (1890-19240,
41 Տասնապետեան Հ., նշվ. Աշխ., էջ 165:
42 Տե՛ս ՀԱԱ, ֆ,1, ց.3, գ.1, թ. 5-6:
43 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1, ց.1, գ.213, թ.8-11
44 Տե՛ս «Մարտակոչ», Թիֆլիս, 24 նոեմբերի 1923թ:
45 Տե՛ս «Մարտակոչ», Թիֆլիս, 24 նոյեմբերի 1923թ:
46 Տե՛ս Հ.Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը, էջ 152:
47 ՀԱԱ, ֆ.1, ց.4, գ.13 թ.160:
48 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1, ց.5, գ.8, թ.7:
49 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1, ց.5, գ.8, թ.14:
50 Տե՛ս Հակոբյան Ա., Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում (1920-ական թվականներ), Եր., 2016, էջ 229-300:
51 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 18:
52 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.12-13, «Խորհրդային Հայաստան», 23 նոյեմբերի, 1923թ.:
53 Տե՛ս «Խորհրդային Հայաստան», 23 նոյեմբերի, 1923թ.:
54 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.13.:
55 Տե՛ս ԲՀԱ, Եր., 2013, թիվ 1, էջ 111:
56 Տե՛ս Компартия Армении в цифрах и документах, 1920-1980 , Е., 1980, Տե՛ս նաև Հակոբյան Ա. Միակուսակցական վարչակարգի ձևավորումը Խորհրդային Հայաստանում, Եր., 2016, էջ 17:
57 Տե՛ս Щетинов Ю. А. Историяа Росии ХХ век, М., 1999, с. 156.
58 Տե՛ս Политические партии Росии: история и современхость, под.ред.поф. А.И Завелева и др. м., 2000, с.432.
59 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, է.15:
60 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.16:
61 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 22-23:
62 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 18:
63 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 16
64 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 17, տե՛ս նաև՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 23:
65 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 121, տե՛ս նաև՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 28:
66 Աշխատանքի վերջում բերված են մանդատային հանձնաժողովի վիճակագրական տվյալները համագումարի մասնակից 247 պատգամավորների վերաբերյալ (տե՛ս Հավելված 1):
67 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 40:
68 Նույն տեղում:
69 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 38-39:
70 Տե՛ս Հակոբյան Ա. , Խորհրդային Հայաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերում, Եր., 2010, էջ 325:
71 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 45, նույնը՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 49:
72 Հայաստանի Հանրւապետությունը 1918-1920 թթ., փաստաթղթերի և նյութերի ժողովածու, Եր., 2000, էջ 184-186:
73 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1022, ց.3, գ.275, թ.1:
74 ՀԽՍՀ խորհուրդների 1-ին համագումարը (արձնագրությունը), Եր., 1922, էջ 95:
75 ՀԱԱ, ֆ.403, ց.1, գ.20, թ.1:
76 Սիմոնյան Հ.Ռ., Թուրք-հայկական հարաբերությոնների պատմությունից, Եր., 1991, էջ 401:
77 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 48, նույնը՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 50:
78 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 80:
79 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 82 և 84:
80 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 85:
81 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ. 96, նույնը՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 88:
82 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.96 , նույնը՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 88:
83 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 88:
84 Տե՛ս նույն տեղում, էջ 89:
85 Տեղեկացնենք, որ հենց Մայիսյան դեպքերի կապակցությամբ ՀՅ Գերագույն դատական ատյանը (նախագահ Հովսեփ Տեր-Դավթյան) 1920 թ. հունիսի 12-ին որոշել էր, Հ. Ավալյանին հեռացնել Դաշնակցության շարքերից և ենթարկել երեք ամսվա բանտարկութայն, (ՀԱԱ, ֆ.1457, ց.18, գ, թ. 10, տե՛ս նաև՝ «Հ. Յ. Դաշնակցությունը և խորհրդային իշխանությունը», էջ 154-155):
86 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.111:
87 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.114 , նույնը՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 104:
88 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.119:
89 Տե՛ս նույն տեղում, թ. 120:
90 Խոսքը ծնունդով շուշեցի Սիմոն Նարինյանի մասին է: Նա սկզբում եղել է դաշնակցական, սակայն հետագայում հեռանում է ՀՅ Դաշնակցությունից և արտասահմանից սկսում է ծառայել բոլշևիկներին:
91 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.120:
92 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.121-122:
93 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 128:
94 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.125:
95 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.208, թ. 39-43:
96 ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.126, տե՛ս նաև՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 111:
97 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.127-128:
98 Տե՛ս Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 121-124:
99 Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 126-129:
100 Տե՛ս ՀԱԱ, ֆ.1457, ց.1, գ.220, թ.132-134 , նույնը՝ Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 132-135:
101 Տե՛ս Հայաստանի նախկին դաշնակցականների համագումար, էջ 129-132:
102 Совершено секретно»: Любянка-Сталину о положении в стране (1922-1934 гг.), т 1, часть 2, с 927. М., 2001, с 33.
103 ե՛ս նույն տեղում, հատ.8, մաս 2, Մ., 2008, էջ 1329-1330:
104 «Հ.Յ. Դաշնակցությունը և խորհրային իշխանությունը», էջ 6:
Արարատ Հակոբյան
պատմական գիտությունների դոկտոր
«Վէմ» համահայկական հանդես, թիվ 3 (55), հուլիս-սեպտեմբեր, 2016, էջ 51-77:

www.yerkir.am/news/view/195024.html





