Մովսէս Նաճարեան – Արեւի քաղաք, Արեւելեան դարպասի քաղաք Երեւան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Մովսէս Նաճարեան – Էրէբունի

Մովսէս Նաճարեան – Արեւի քաղաք, Արեւելեան դարպասի քաղաք Երեւան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն

Գիտական Յօդուածներ – Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Սկիզբը՝ //ՆԱԽՈՐԴԸ//:

Արեւի քաղաք, Արեւելեան դարպասի քաղաք Երեւան

17.Էրեբունի

Պատմաբանները միաբերան պնդում են, որ Երեւան քաղաքի անունը երբէք չի յիշատակուել փաստագրական պատմութեան մէջ (կարծէք թէ յանկարծ երկնքից է ընկել):

Մենք կողմ չենք այդ կարծիքին:

Խորենացին ասում է. «Բայց վիճակեցաւ Հայոց եւ Բարթուղիմէոս առաքեալ, որ եւ կատարեցաւ առ մեզ յԱրեբանոս քաղաքի»[484]:
Թարգմ. «Հայոց վիճակուեց նաեւ Բարթուղիմէոս առաքեալը, որը մահացաւ մեզ մօտ՝ Արեբանոս քաղաքում»:

Ըստ Խորենացու՝ «Արեբանոս»-ը գտնուել է Հայաստանում ու քաղաք է եղել:

«Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»-ում կարդում ենք.

«Արեբանոս՝ Քաղաք Մեծ Հայքի Վասպուրական աշխ-ի Աղբակ գավ-ում: Գործածել է Մ. Խորենացին»:

«Արեբոնոս՝ հանդիպում է Խորենացու պատմության ձեռագրական տարբերակում»:

«Արեվբանոս՝ Գավառ Մեծ Հայքի Վասպուրական աշխ-ում, Մեծ Զաբ գետի ավազանում, կենտրոնը նույնանուն ք-ը, որպես գավ հիշատակվում է Հայսմավուրքում»:

Նաեւ՝ «Ֆ. Կոնիբերը, Հ. Գելցերը, Հ. Մարկվարտը նույնացնում են ս. Բարդուղիմեոսի մոտակայքի Արաբիոն բերդի (կամ ամրոց) հետ ու տեղադրում նրա մոտի այժմյան Դեւեր գ-ի տեղում»[485]:

Մեկնաբանուիւն.-

Ճիշդ է, որ Վասպուրականում Բարթուղիմէոս առաքեալի անուամբ եկեղեցի է եղել, ու ըստ Խորենացու՝ նա այդ տարածքում քարոզչական բեղուն գործունէութիւն է ծաւալել: Սակայն այդ ամէնը դեռեւս չի հաստատում որ նա այդտեղ մարտիրոսացել է կամ ընդհանրապէս սպաննուել է:

Քանզի՝

1.Խորենացու օգտագործած «Կատարեցաւ»-ը անպայմաանօրէն չի նշանակում «սպաննուեց»՝ այլ «կեանքի աւարտին (կատարին) հասաւ», «մահացաւ»:

Հետեւաբար, Բարթուղիմէոս Առաքեալը կարող է սպաննուած չլինել Վասպուրականում, ոչ էլ Հայաստանի մի այլ վայրում:

Ըստ մեզ, նա շարունակել է իր գործունէութիւնը մեր երկրի խորքերում՝ եւ միայն սովորական մահով աւարտել է իր կեանքը:

Հնարաւոր է, որ նրա դին Արեբանոսից բերել են ու հողին յանձնել Վասպուրականում իր հիմնադրած եկեղեցում, ինչի պատճառով էլ այդ եկեղեցին կնքուել է նրա անունով:

2.Ո՛չ մի շօշափելի հնագիտական, պատմական ու մատենագրական փաստ չի հաստատում, որ «Արեբանոս» քաղաքը գտնուել է Վասպուրական նահանգում: Արեւելագէտների ու պատմաբանների ենթադրութիւնն է այդպիսին: «Արեբանոս»-ը մի գիւղ չի եղել, ոչ էլ մի ամրոց՝ որ երբէք չյիշատակուէր ու մօտաւոր տեղն իսկ անյայտ մնար պատմութեան մէջ:

Ըստ մեզ, «Արեբանոս»-ը ուղղակիօրէն առնչւում է «Էրեբուն-ի»-ին ու «Երեւան»-ին:

Եթէ երեկ ու այսօր մեր մայրաքաղաքի անունը «Երեւան» է հնչում եւ ո՛չ «Երեւուն»՝ հիմնուելով «Էրեբունի»-ի «ու»-ի վրայ, եւ վերջին հարիւրամեակներում երբէք այդպէս չի հնչել՝ ապա ուրարտական սեպագրի ընթերցումն էլ առնուազն պիտի լինի «Էրեբանի»:

Մենք հակուած ենք կարծելու, որ «Երեւան»-ը առաջացել է բարբառային «Արեբան-ոս»-ից՝ որը գրական հայերէնի է տառադարձւում «Արեւ-ան-ոց», եւ անմիջականօրէն կապւում է արեւի եւ ոչ թէ «երէ»-ի, կամ «երեւալ« բայի հետ, ու նշանակում է արեւ անող տեղ՝ ինչը աշխարհագրականօրէն ճիշդ է: Այլապէս «Արեւի Վան», «արեւի քաղաք», նաեւ «արեւելեան քաղաք»՝ ինչը պատմականօրէն համապատասխանում է ճշմարտութեան, քանզի այն հիմնադրող Ուրարտացիների Վան մայրաքաղաքի նկատմամբ՝ Էրեբունին գտնւում է արեւելքում:

Աղաւաղուած «Արեբոնոս» ձեւում բառի իմաստաբանութիւնը արմատականօրէն չի փոխւում՝ այլ «Արեւ անող»-ը դառնում է «Արեւի բոյն» «Արեւելեան բոյն»: Այս բովանդակութիւնից առաջնորդուելով՝ կարելի է ենթադրել, որ Երեւանը եղած լինի Ուրարտական պետութեան արեւելեան կենտրոնատեղին՝ որպէս երկրորդ մայրաքաղաք: Ուստի չենք ժխտում, որ երկու ձեւերն էլ օգտագործուած լինեն պատմութեան տարբեր ժամանակներում՝ քաղաքին տրուած կարեւորութեան համապատասխան:

«Բան» արմատին հանդիպում ենք «Վան» քաղաքի Ուրարտական տարբերակում, նաեւ Վրաստանի «Վազիսուբանի» տեղանուան մէջ, որպէս «Վազերի-որթատունկերի բան-վան»: Իսկ «Արեբոնոս»-ի «Բոն»-ը «բոյն» բովանդակութեամբ՝ հանդիպում է Գերմանիայում, որպէս քաղաք «Բոն», եւ այլուր (Բուոնես-Այրես):

Ինչ վերաբերւում է Արեբանոս քաղաքը Վասպուրականի «Արաբիոն» ամրոցի հետ շփոթելուն՝ կ՛ասենք հետեւեալը: Նախ որ «Արաբիոն»-ը եղել է ամրոց եւ ո՛չ թէ քաղաք: Երկրորդ, «Արաբիոն» անունը նշանակում է «հարաւի ամրոց»՝ եւ անկասկած իր կառուցման ժամանակ համապատասխանել է այն կառուցող պետականութեան աշխարհագրական դիրքին:

Յաւելուած.-

Էրեբունի քաղաքանուան «Էրեբ» արմատին հանդիպում ենք յունական առասպելների սկզբում, երբ «Անսահման Քաոսը ծնեց հաւերժական խաւարը՝ Էրեբոսը, եւ մութ Գիշերը՝ Նիքսը»[486]:

Այստեղ թիւրիմացութեան տեղիք է տալիս «Էրեբոս»-ի նոյնացումը «խաւար»-ի հետ:

Քանզի «Էրեբոս»-ին հակադրուած «Նիքս»-ը ցոյց է տալիս, որ «Էրեբոս»-ը պիտի լինի «ցերեկ»-ն առաջացնող «արեւ»-ը՝ որի հակադիրն էլ բնականաբար կը լինի «մութ»-ը, «գիշեր»-ը՝ Նիքս-ը:

Հետեւաբար «Էրեբոս»-ի «էրեբ» արմատին համապատասխանող հայերէն բառը «Արեւ»-ն է՝ ինչպէս «Էրեբունի»-ում:

Իսկ «Էրեբոս»-ին բնորոշող «խաւար»-ը այսօր է որ «մութ» է հասկացւում, շփոթուելով «գիշեր»-ի հետ:

Մինչդեռ «խաւար»-ի «խաւ» արմատը ցոյց է տալիս մի «ծածկոյթ»՝ որն արեւի «լուսեղէն ծածկոյթ»-ն է, որը մեր տեսողութիւնից իսկապէս ծածկում է երկնքի միւս լուսատուներին, աստղերին ու մոլորակներին: Պատկերացրէք մարդու աչքերին ուղղուած հզօր լուսարձակի լոյսը՝ որ «խաւարեցնում է» այդ մարդու տեսողութիւնը, բայց «մութ» չի առաջացնում:

Աստուածաշնչի աշխարհաբար օրինակներում ցերեկի եւ գիշերի առաջացման հատուածը սխալ է թարգմանուել՝ նոյն «խաւար» բառի «արդիական» ըմբռնման պատճառով[487]:

Մովսէս Նաճարեան – Էրէբունի

– – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – – –

[484] Խորենացի, նոյն, էջ 158:

[485]«Հայաստանի եւ Հարակից Շրջանների Տեղանունների Բառարան»:

[486] Ն. Կուն, «Հին Հունաստանի լեգենդներն ու առասպելները», էջ 17:

[487]«Աստուած ըսաւ. “Լոյս ըլլայ” ու լոյս եղաւ: Աստուած տեսաւ որ լոյսը բարի է ու Աստուած լոյսը խաւարէն զատեց: Աստուած լոյսին անունը Ցորեկ եւ խաւարին անունը Գիշեր դրաւ»:

Մովսէս Նաճարեան – Լեզուաբանութիւն Թէ Իմաստասիրութիւն:

Facebooktwitterredditpinterestlinkedinmail