Այսօրուայ Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքները ավերիչ են – շաբաթներ շարունակ այդ երկրում տեղի ունեցող դեպքերի թաքցնելու հետևանքն է

ՔՈՐՈՆԱ ԺԱՀՐ -19 -

Այսօրուայ Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքները ավերիչ են – շաբաթներ շարունակ այդ երկրում տեղի ունեցող դեպքերի թաքցնելու հետևանքն է

25 ՄԱՐՏ 2020 – ՊՍԱԿԱՁԵՒ ԺԱՀՐ – ՊՍԱԿԱՁԵՒ ՎԱՐԱԿ – ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ:

Թուրքիայում կորոնավիրուսի հետևանքները ավերիչ են։ Մարդիկ մահանում են փողոցներում։ Սա շաբաթներ շարունակ այդ երկրում տեղի ունեցող դեպքերի թաքցնելու հետևանքն է։ 2020թ․ մարտի սկզբին երբ ինքս հայտարարում էի, որ իմ Թուրքիայի աղբյուրները ահազանգում են, թե Վանի, Էրզրումի, Իգդիրի, Խարբերդի, Ստամբուլի հիվանդանոցները լիքն են կորոնավիրուսով հիվանդներով, բազմաթիվ հայ տուրօպերատորներ և պետական պաշտոնյաներ ասացին, թե ավելորդ խուճապ եմ տարածում հանրության մեջ։ Այնինչ ինքս փորձում էի իրականությունը ցույց տալ, որ մեր հայրենակիցները գոնե զերծ մնան Թուրքիա, այդ թվում Արևմտյան Հայաստան այցելելուց։ Այդ հոսքը կանգնեց միայն արտակարգ դրություն հայտարարելուց հետո։

Հուսով եմ, թուրքական իշխանությունը գոնե հիմա ուշքի կգա և կտրուկ միջոցների կդիմի՝ անվերահսկելի իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։ Խնդրում եմ՝ անեծքների շարան չսկսել, թե թուրքերին հասնում է։ Սա գլոբալ աղետ է, և այսպիսի պայմաններում մարդկությունը պարտավոր է մոռանալ թշնամությունն ու պայքարել ընդհանուր թշնամու՝ կորոնավիրուսի դեմ։

Coronavirus disease (COVID-19)
Get the latest information from the World Health Organization about coronavirus.
WHO

The Coronavirus is destroying Turkey / 23.03.2020

facebook-Nairi Hokhikyan

Facebooktwitterredditpinterestlinkedinmail