Կարպիս Եսայեան – Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը,

Դաշնակցականն իր անձին մէջ վերակազմում է նոր հայութեան տիպարը, բորբոքելով ժառանգական արութեան կայծերը, որ մնացած են անթեղուած եւ յարաճուն խիզախութեամբ խարանելով ու սպիացնելով ժառանգական ստրկութեան վէրքերը։

«Այս բարոյական յեղաշրջումը ամէնից աւելի յատկորոշ գիծն է մեր կուսակցութեան։

«Սասունցի Դաւթի աւանդական տիպարն է, որ կենդանացնում է «դաշնակցական»ի մէջ, յեղաշրջելով մի դարաւոր մտայնութիւն։ Այս յեղաշրջման ճամբին «դաշնակցական»ը կորցնում է շատ անձնական շահեր եւ խզում է շատ թանկագին կապեր, բայց նրա աչքին չեն երեւում այդ կորուստները, որովհետեւ մի կողմից խթանում է Կանոնագրի [դաշնակցականի երդման մէջ սահմանուած] պահանջը՝ «ամէն ջանք թափել», որին նա յանձնառու է դարձած, միւս կողմից կշտամբում կամ քաջալերում է նահատակ ընկերների թանկագին յիշատակը, որ հսկում է անմար. ընկերներ՝ որ ոչ մէկ բանով պակաս էին նրանից եւ յաճախ շատ բանով առաւել, եւ որոնք սակայն մեռան պայքարի ճամբին, կուսակցութեան դրօշը թողնելով իրան։

«Դաշնակցականն այսպիսով մի ուրոյն բարոյական աշխարհ է, ուրոյն ըմբռնումներով ու բարքերով, որ ստեղծում եւ սնուցանում է ուրոյն տիպարներ։

«Համեմատեցէք ուրիշ քաղաքական կուսակցութիւններ նրա հետ եւ կը տեսնէք անդնդախոր տարբերութիւնը։
«Սա ոչ թէ շահակից անձերի միութիւն է, այլ արիացող տիպարների ընկերութիւն։

«Այստեղ ոչ թէ անձնական եւ նիւթական շահն է, որ կապում է մարդկանց, այլ բարոյական ուխտի նոյնութիւնն է, որ դարձնում է ընկեր եւ Ծրագիր-Կանոնագրի միութիւնը՝ համընթաց»։

«…Դաշնակցականի տուած կուսակցականի երդումին՝
«Ամէն ջանք թափելու գաղափարի մէջ շատ աւելի ծանրակշիռ պարտականութիւններ են մտնում քան կուսակցական տուրքի հատուցումը․- Անտեսումն՝ ընտանեկան եւ անձնական բարօրութեան, արհամարհանք՝ դիրքի եւ ազդեցութեան, ժխտում՝ ամէն բարեկեցութեան եւ ապահով կենցաղի, վերջապէս գերագոյնը՝ մահ, բոլորը մտնում են «ամէն ջանքի» մէջ»:

«…Ամէն մի դաշնակցական կոչուած է Սասունցի Դաւթի նման թուր կայծակին շարժելու Մսրայ Մելիքի դէմ։ Նա պարտաւոր է հոգալ թէ՛ իր բազկի, զօրութեան մասին՝ բարոյական տիպարը մշակելով իր մէջ եւ թէ կայծակէ թուրի զօրութեան մասին՝ «ամէն ջանք թափելով», որ նա չգուլանայ եւ չժանգոտի անտեղի եւ անվայել գործերի մէջ, այլ միշտ սրբած ու պատրաստ՝ ասպետական անշահախնդիր ձեռքի մէջ, օրհասական պայքարների օրերին՝ իջնի թափով ու զարկէ սարսափով»:

Հետաքրքրական է 1932-ին Պէյրութից գրած նամակը, որ վկայում է հիւծիչ եւ նիւթական ծանր պայմանների մասին, ուր ապրել եւ ստեղծագործել է Աղբալեանը.

«Անցեալ տարի ոչ մէկ կոպէկ ռոճիկ եմ ստացած. ապրած եմ նախանցեալ տարուանից մնացած ռոճիկով. ամառը վրանի մէջ եմ ապրած՝ մենակ, մի սարի կողին՝ գիշերները շնագայլերի ձայների տակ քնելով եւ իմ կերակուրս ինքս պատրաստելով: …Ես ընդհանուր առմամբ վատ չեմ, բայց գլուխս արիւն է խուժում չափազանց մտաւորական լարումից եւ դրամական վիճակս վատթարացած է»:

Նիկոլ Աղբալեան (1873-1947)

ՖԷՅՍՊՈՒՔ-Կարպիս Եսայեան

Facebooktwitterredditpinterestlinkedinmail